Ալբերտ Էյնշտեյնը հանճարեղ ֆիզիկոս էր, բազմաթիվ գիտական տեսությունների և օրենքների հեղինակ, որոնք հեղաշրջեցին 20-րդ դարի գիտությունը և հռչակեցին նրան որպես ժամանակակից ֆիզիկայի հայր: Էյնշտեյնը ոչ միայն գիտնական էր, այլև փիլիսոփա, ով հրաշալի հասկանում էր հաջողության օրենքները և բացատրում էր դրանք նույնքան լավ, որքան իր հավասարումները:
Internest.am-ն առանձնացրել է Ալբերտ Էյնշտեյնի հրաշալի մտքերի հսկայական ցուցակից մի քանիսը, որոնք կարելի է և անհրաժեշտ է կիրառել հաջողության և ներդաշնակության հասնելու համար:
ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ՍԽԱԼՎԵԼՈՒՑ
Նա, ով երբեք չի սխալվել, չի փորձել անել ինչ-որ բան նորովի: Մարդկանց մեծ մասը չի անում ինչ-որ նոր բան, որովհետև վախենում է անհաջողության մատնվելուց: Բայց դրանից վախենալու կարիք ընդհանրապես չկա: Հաճախ մարդը, ով ձախողվում է, իմանում է շատ ավելին հաղթելու մասին, քան նա, ով հաջողության է հասնում անմիջապես:
ԵՐԲԵՔ ՄԻ ԴԱԴԱՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ
Կրթվածությունը այն է, ինչ է մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես դպրոցում սովորածը: 30 տարի հետո դուք ամբողջությամբ կմոռանաք այն, ինչ ձեզ սովորեցնում էին դպրոցում: Դուք կհիշեք միայն այն, ինչ սովորել եք ինքնուրույն: Այնպես որ, շարունակեք սովորել ամեն օր կյանքից, բնությունից: Ձեր մտավոր աճը պետք է սկսվի ձեր ծնունդով և ավարտվի միայն ձեր մահվան հետ:
ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ Է, ՔԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Իմ երևակայության մեջ ես ազատ եմ նկարելու, ինչպես նկարիչը: Երևակայությունը գիտությունից ավելի կարևոր է: Գիտությունը սահմանափակ է, իսկ երևակայությունը կարող է նվաճել ամբողջ աշխարհը: Հապա փորձեք պատկերացնել այն հսկայական առաջընթացը, որը ապրել է մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա: Այն ամենը, ինչ մենք ունենք այսօր, մեր նախապապերի երևակայության արդյունքն է: Իսկ այն, ինչը կլինի մեր ապագայում, կկառուցվի մեր երևակայության օգնությամբ:
ԳԱՂՏՆԻ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Ձեր ստեղծագործության յուրահատկությունը հաճախ կախված է այն բանից, թե որքան հմտորեն եք դուք թաքցնում ձեր աղբյուրները: Ձեզ կարող են ոգեշնչել այլ հանճարեղ մարդիկ, բայց եթե դուք այնպիսի իրավիճակում եք, երբ բոլորի հայացքներն ուղղված են ձեզ վրա, ձեր գաղափարները պետք է յուրահատուկ երևան:
ՓՈՐՁԵՔ ԴԱՌՆԱԼ ՈՉ ԹԵ ՀԱՋՈՂԱԿ, ԱՅԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԱՐԴ
Մարդու արժեքը որոշվում է այն բանով, թե ինչ է նա տալիս աշխարհին, այլ ոչ թե նրանով, թե ինչի է նա ունակ հասնել: Եթե նայեք աշխարհահռչակ մարդկանց, ապա կտեսնեք, որ նրանցից յուրաքանչոյւրը ինչ-որ բան է տվել մարդկությանը: Հարկավոր է տալ, որպեսզի հնարավորություն ունենաս վերցնելու: Եթե ձեր նպատակը դառնա աշխարհի արժեքները ևս մեկով ավելացնելը, դուք կբարձրանաք կյանքի հաջորդ մակարդակ:
ՀԱՎԱՏԱՑԵՔ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ
Կա ապրելու երկու տարբերակ: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է:
Եթե ապրեք այնպես, ասես այս աշխարհում ոչ մի բան հրաշք չէ, ապա դուք կկարողանաք անել այն ամենը, ինչ ցանկանաք, և ձեր ճանապարհին չեն լինի խոչընդոտներ: Իսկ եթե ապրեք այնպես, ասես ամեն ինչ ձեր շուրջը հրաշք է, ապա դուք կկարողանաք հաճույք ստանալ կյանքի անգամ ամենափոքր ու աննշան երևույթներից: Եթե կարողանաք միաժամանակ ապրել այս երկու տարբերակով, ապա ձեր կյանքը կլինի և երջանիկ, և արդյունավետ:
ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՁԵԶ ԵՐԱԶԵԼ
Երբ ես ուսումնասիրում եմ ինքս ինձ և իմ մտածելակերպը, հանգում եմ այն եզրակացության, որ երևակայությունն ինձ համար շատ ավելին է եղել, քան աբստրակտ մտածելու կարողությունը: Երազանքները այն բաների մասին, ինչի դուք կարող եք հասնել կյանքում, դրական ու երջանիկ կյանքի շատ կարևոր բաղադրիչն են:
Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատ շրջել և ստեղծել այն աշխարհը, որում դուք կցանկանայիք ապրել: Տրամաբանությունը ձեզ A կետից կհասցնի Z կետ, երևակայությունը կպտտի ամբողջ աշխարհում:
ՍՈՎՈՐԵՔ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՂԹԵՔ
Եթե ուզում եք դառնալ հաջողակ ձեռնարկատեր, ապա պետք է սկսել զբաղվել բիզնեսով հենց հիմա: Եթե ուզում եք սկսել, բայց վախենում եք հետևանքներից, դա ձեզ ոչ մի բանի չի հանգեցնի: Որպեսզի սովորեք հաղթել, նախ և առաջ սկսեք խաղալ: Իսկ երբ սովորեք խաղի կանոները, սկսեք խաղալ բոլորից լավ:
ՔԱՅԼԵՔ ՁԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Մարդը, ով քայլում է ամբոխի հետևից, որպես կանոն, ավելի երկար ճանապարհ չի անցնում, քան ամբոխը: Իսկ այն մարդը, ով քայլում է ինքն իրեն, շատ հնարավոր է հայտնվի այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չի եղել:
ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ես առանձնապես տաղանդավոր չեմ: Ես ուղղակի չափից շատ հետաքրքրասեր եմ: Հետաքրքրասիրությունը հենց այնպես չէ տրված մարդուն: Երբեք մի դադարեք հարցեր տալ: Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս: Հարցրեք ինքներդ ձեզ, հարցրեք ուրիշներին, որպեսզի կարողանաք լուծումներ գտնել: Դա ձեզ հնարավորություն կտա նոր բան սովորել և տեսնել սեփական աճը:
Եվ հիշեք ձեր առջև չկան այլ սահմանափակումներ, բացի նրանցից, որոնք ձեր առջև դրել եք դուք ինքներդ:
In this article
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Ալբերտ Էյնշտեյն
- Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը
- Ալբերտ Էյնշտեյնի խորհուրդները
- Ալբերտ Էյնշտեյնի մասին
- Ալբերտ Էյնշտեյնի մտքերը
- երևակայության մասին
- երևակայություն
- երջանկություն
- կրթության մասին
- հայտնի մարդիկ
- հայտնի մարդկանց խորհուրդներ
- հայտնի մարդկանց մտքեր
- հաջողակ մարդիկ
- հաջողություն
- հետաքրքիր մտքեր
- հետաքրքրասիրության մասին
- հետաքրքրասիրություն
- մտքեր երջանկության մասին
- մտքեր հաջողության մասին
- սխալների մասին
- սովորելու մասին
Join the Conversation