
Իսկ հիմա բացատրել չես հասցնի, այնքան արագ են տեղ հասնում մեքենաները, և արդեն կարիք էլ չկա բացատրելու, որովհետև Երևանում (կարծում ենք արդեն շատ մարզերում նույնպես) բոլորը՝ անկախ տարիքից, առնվազն մեկ անգամ երթևեկել են gg-ով, տեսել են կամ գոնե լսել: Իսկ մեկ անգամ gg փորձելուց հետո արդեն շատ դժվար է լինում վերադառնալ մեքենա պատվիրելու հին սովորույթին:
Ինչպե՞ս հաջողվեց gg թիմին 1,5 տարվա ընթացքում հեղափոխել Հայաստանում խորը արմատացած տաքսիի մշակույթը, ի՞նչ հետաքրքիր փուլեր հաղթահարեցին և ի՞նչ ձեռքբերումներ ունեցան, և տաքսիի ոլորտը զարգացնելուց զատ ինչպե՞ս են տղաները զարգացնում նաև ստարտափի մշակույթը մեր երկրում:
Այս և էլի շատ հետաքրքիր բաների մասին gg-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ Internest.am-ի հարցազրույցում:
[efsnotification type=”info” style=”radius” close=”false” ]
- Երկու հպում, և ավտոմեքենան տեղում է առանց զանգի՝ ցանկացած պահի, Երևանի ցանկացած կետում:
- Մեքենայի մոտենալու արագություն՝ պայմանավորված ավտոմեքենաների մեծ քանակությամբ և ալգորիթմների կիրառմամբ:
- Վարորդներին գնահատելու և սպասարկման որակը բարձրացնելու հնարավորություն:
- Մեկնաբանության միջոցով նախասիրությունների նշում՝ չծխող վարորդ, լավ երաժշտություն և այլն:
- Ավտոմեքենայի հետագիծը քարտեզի վրա տեսնելու հնարավորություն:
- Բիզնես դասից օգտվելու հնարավորություն:
[/efsnotification]
Ինչո՞վ էիք զբաղվում gg-ից առաջ:
gg-ից առաջ զբաղվում էինք gg-ով. ուղղակի գործունեության ձևն էր տարբեր: Մեր ընկերությունը պատվեր կատարող ծրագրավորման ընկերություն էր, որը ուներ պատվիրատուներ Կանադայից, Ռուսաստանից, Հայաստանից, նաև ավտոմեքենա պատվիրելու համակարգից առաջ մենք ստեղծել ենք ggfinances-ը, որը ֆոնդային բորսայի սիմուլյատոր խաղ է, ինչպես նաև սոցիալական հարթակ` արժեթղթերով հետաքրքրվողների համար:
Պատվերով ծրագիր գրելը ոչ այնքան հետաքրքիր գործ է անձամբ ինձ համար: Իհարկե, տարբեր խնդիրների վրա աշխատելը հետաքրքիր է, բայց մի պահ է գալիս, երբ ուզում ես սեփական արտադրանք ստեղծել, որը կճանաչեն բոլորը, որից կօգտվեն բոլորը, որը օգուտ կտա սովորական մարդուն:
Ինչպե՞ս և ո՞ւմ մոտ ծնվեց տաքսիի ոլորտ մուտք գործելու գաղափարը:
Իրականում տաքսիներին առաջին անգամ առնչվել էինք էր հեռու 2009 թվականին: Ալտակոդ ընկերությունում, որտեղ մենք աշխատում էինք, ստեղծվել էր FindMe վեբ ծրագիրը, որը GPS tracking ծառայություն պետք է մատուցեր տարբեր ընկերություններին, օրինակ տաքսի ծառայություններին: Այդպես տեղի ունեցավ մեր առաջին շփումը տաքսիների հետ:
Իսկ բուն gg-ի գաղափարի իրագործելու որոշումը ընդունվեց այս սենյակում 2013 թվականի դեկտեմբերի 14-ին:
Ծրագրի վրա աշխատանքը սկսվեց Ամանորից հետո, իսկ ապրիլի 14-ին ես առաջին անգամ պատվիրեցի gg, որը ինձ մոտեցավ մոտ 45 րոպեում:
Ի դեպ, մենք չենք համարում, որ տաքսու ոլորտում ենք
Ովքե՞ր ներառվեցին թիմում: Ո՞վ՝ ինչպիսի պարտականություն վերցրեց իր վրա: Ի՞նչ գրաֆիկով էիք աշխատում ամենասկզբում:
Երբ մենք սկսեցինք աշխատանքը, մեր թիմը արդեն գոյություն ուներ: Սկզբում բոլորս էլ ամեն ինչով զբաղվում էինք՝ թե՛ զանգերին պատասխանելով, թե՛ ծրագրի վրա աշխատելով, թե՛ պատվեր իրականացնելով: Անձամբ ես ոչ մի անգամ պատվեր չեմ արել, այն պարզ պատճառով, որ վարորդական իրավունք չունեմ
Գրաֆիկը նորմավորված չէր, մինչև օրս էլ դեռ նորմավորված չէ
Պետք է իրերը իրենց անունով կոչել, մենք հեղափոխել ենք մի ամբողջ ոլորտ, ինչը շատ շատերին անհավանական էր թվում:
Որո՞նք էին ձեր առաջին քայլերը: Ի՞նչ դժվարությունների եք բախվել գործունեության սկզբում:
Ամենամեծ դժվարություններից մեկն էր շրջապատի մարդկանց համոզելը, որ տվյալ գաղափարը աշխատող է: Դժվար էր գտնել առաջին գործընկեր վարորդներին և առաջին պատվիրատուներին, դժվար էր առանց մեծ ֆինանսական միջոցների գործունեություն տարածել: Բայց գիտե՞ք ինչ, ոչ մի դժվար բան էլ չի եղել
Ինչպե՞ս էին անցնում վարորդների հետ հանդիպումներն ու թրեյնինգները:
Առաջին 200 վարորդին մենք անձամբ ճանաչում ենք, և թրեյնինգները անցնում էին ամենօրյա զրույցների տեսքով: Տաքսի բառը եկեք չօգտագործենք. մեր նպատակն է նոր բառ մտցնել՝ ՋԻՋի անել ու իրականում մեզ այդ արդեն ինչ-որ առումով հաջողվել է: Ես բազմիցս ներկա եմ եղել իրավիճակների, երբ մարդիկ ասել են՝ «ՋիՋի արա, տուն գնա` Տուն գնալու ժամանակն է»
Դուք շարունակ կատարելագործում եք ձեր ծառայությունների որակը:
Այո, մենք կատարելագործում ենք մեր ծրագիրը, և միայն այն փաստը, որ մեր համակարգը մեկ տարվա ընթացքում տասնյակ անգամ ավելի շատ է ծանրաբեռնված, ցույց է տալիս, որ մենք հսկայական աշխատանք ենք կատարել:
gg-ն պետք է ասոցացվի և դառնա գերորակի հոմանիշ: Մեր որակը ապահովում են մեր գործընկեր վարորդները, ովքեր լավագույներն են քաղաքում:
Սկզբում, երբ մենք նոր էինք սկսել, մենք չունեինք 24 ժամանոց սպասարկող թիմ, մենք չունեինք 24 ժամ պատվեր անելու հնարավորություն, չունեինք բավարար քանակությամբ գործընկեր վարորդներ, ինչի պատճառով ավտոմեքենայի մոտենալու ժամանակը շատ էր, և հաճախորդները դժգոհ էին մնում:
Այժմ ավտոմեքենայի միջին մոտենալու ժամանակը 5 րոպե է, դա շատ լուրջ նվաճում է: Բայց այդ ցուցանիշին մեկ օրում չենք հասել, դա ամենօրյա աշխատանքի արդյունք է:
Բարեփոխման ինչպիսի՞ փուլեր է հաղթահարել gg-ն:
Հիմնական բարեփոխումները ծրագրի որակի բարելավումն է, վարորդների քանակը, 24 ժամ աշխատող զանգերի կենտրոն ունենալը: Այդ ամենին հասել ենք մեկ ու կես տարում:
Նաև խիստ փոխվել է մեր որակի հիմնական ցուցանիշներից մեկը՝ ավտոմեքենայի մոտենալու ժամանակը՝ 45 րոպեից մինչև 5 րոպե (իմիջայլոց 5 րոպեն էլ նվազման միտում ունի):
Որո՞նք են այն իդեալական որակները, որոնց ձգտում է gg-ն:
Պետք է հասնենք 1-2 րոպեում ավտոմեքենայի մոտենալու ժամանակին, խոսքը Երևանի մասին է:
gg-ն պետք է ասոցացվի և դառնա գերորակի հոմանիշ: Մեր որակը ապահովում են մեր գործընկեր վարորդները, ովքեր լավագույներն են քաղաքում: Մեր հավելվածները նույնպես կատարելագործվելու շատ տեղեր ունեն: Այնպես որ, մենք դեռ շատ աշխատանք պետք է կատարենք:
Մենք համարում ենք, որ վենչուրային կապիտալիստներին համոզելը, որ Հայաստանը ընտիր տեղ է ներդրումներ կատարելու համար, մեծ հաղթանակ էր, քանի որ այդպես բացեցինք դռները դռները մյուս՝ հայկական շուկայից սկսող ընկերությունների համար նույնպես վենչուրային ներդրում ստանալու:
Որո՞նք եք համարում gg-ի ամենակարևոր նվաճումներն առ այսօր:
Պետք է իրերը իրենց անունով կոչել, մենք հեղափոխել ենք մի ամբողջ ոլորտ, ինչը շատ շատերին անհավանական էր թվում
Մենք դարձել ենք «համար մեկ» ընդամենը մեկ ու կես տարվա ընթացքում, դա ամեն ընկերության չի, որ հաջողվում է անել:
Շատ մեծ նվաճում էր վենչուրային կապիտալիստներին համոզելը, որ Հայաստանը ընտիր տեղ է ներդրումներ կատարելու համար: Դա համարում ենք մեծ հաղթանակ, քանի որ բացել ենք դռները մյուս՝ հայկական շուկայից սկսող ընկերությունների համար նույնպես վենչուրային ներդրում ստանալու:
Իմ ընկերը ներկա է եղել մի խոսակցության սրճարանում, երբ երկու շատ երիտասարդ տղա քննարկել են մեր ծրագիրը, և մեկը մյուսին պատմել է, որ ինքը մի ուրիշ դրա նման բան է ուզում ստեղծել:
Այսինքն, մենք հավատ ենք ներշնչել մարդկանց, որ իրենք նույնպես կարող են սեփական արտադրանք ստեղծել: Դա շատ մեծ բան է
[efsnotification type=”info” style=”raund” close=”false” ]2015 թվականի հունիսին gg-ն ստացել է $200 000 ներդրում: Ներդրումային փուլը գլխավորել է «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամը:-խմբ.[/efsnotification]
Դուք միշտ փնտրում եք լավ մասնագետների: Մասնագիտական կարողություններից զատ՝ ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում թիմը համալրելիս:
Թիմ ստեղծելը իրականում ամենակարևոր բանն է: ggTeam-ին միանալու համար անհրաժեշտ է՝
- հավատալ մեր բռնած գործին,
- մեծ նպատակների հասնելու ցանկություն,
- թիմային խաղացող լինել,
- եթե դուք հանճար չեք, ուրեմն պետք է գոնե չծխող լինեք:
Ինչպես տեսնում եք պահանջները այդքան էլ շատ չեն Հենց այս պահին մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ են Android ծրագրովորողներ և iOS ծրագրավորողներ:
Բայց աչքիս բոլորը ծխող են, դրա համար չենք կարողանում մասնագետ գտնել
Ժողովուրդ ջան, մենք արդեն պատրաստ ենք ձեր ստացած գերթվերից էլ ավելի աշխատավարձ տալ, եթե դուք համապատասխանեք մեր չափանիշներին:
Մենք կարող ենք փոխել ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը: Իհարկե դա այսօր մշուշոտ է երևում, սակայն ընդամենը մեկ տարի առաջ մեր մասին շատ քչերը գիտեին:
Որքա՞ն տարածք է ընդգրկում gg-ն այս պահին:
Այս պահին աշխատում ենք Երևանում, Թբիլիսիում, Գյումրիում, Վանաձորում, նաև Հայաստանի մի շարք այլ քաղաքներում: Եթե ցանկություն ունեք, որ ձեր քաղաքում gg-ն ներկա լինի, ապա առաջարկեք ձեզ ծանոթ վարորդներին գրանցվել այս հղումով: Գրանցվելուց հետո, մեր մասնագետները նրանց հետ կկապվեն 1-2 օրվա մեջ:
Ինչպե՞ս ընդունեցին gg-ն Վրաստանում: Ի՞նչ արդյունքների եք հասել այնտեղ:
Վրաստանը դեռ նոր թեմա է, դեռ վաղ է ասել, թե ինչպես են մեզ այնտեղ ընդունել: Մենք արդեն ունենք աշխատող թիմ Թբիլիսիում, ինչը ամեն մի հաջողված գործի սկիզբն է: Իր ներուժով վրացական շուկան նույնիսկ գերազանցում է հայկականը:
Ձեզ առանձնացնում է ձեր վերաբերմունքը հաճախորդների հանդեպ: Ինչպե՞ս եք համագործակցում դուք և ձեր գործընկեր վարորդները ձեր հաճախորդներին հաճելի անակնկալներ մատուցելու համար:
Մենք ստեղծել ենք marketplace (շուկա) այն մարդկանց համար, ով կարիք ունի Ա կետից Բ կետ գնալու և այն մարդկանց, ով պատրաստ է Ա կետից Բ կետ տեղափոխելու: Մենք ունենք երկու տիպի հաճախորդ՝ պատվիրող հաճախորդ և այդ պատվերը իրագործող հաճախորդ(գործընկեր): Մեր խնդիրը մեր հաճախորդների համար հարմար պայմանների ստեղծումն է:
Մեր գործընկեր վարորդները լավ գիտակցում են, որ ինչքան շատ մենք հաճելի անակնկալներ անենք պատվիրատուներին, այնքան պատվերների քանակը կշատանա: Սա երկկողմանի ձեռնտու գործըթաց է: Մենք ունենք շատ լավ գործընկերներ, որոնք շատ անգամ իրենց սեփական կամքով են հետաքրքիր բաներ մտածում և իրականացնում: Մեր ազգը ընդհանրապես շատ լավն է, ու ես դա լրիվ լուրջ եմ ասում:
gg-ում կյանքն ուրախ է անցնում: Ի՞նչ զվարճալի դեպքեր են պատահում:
Կյանքը շատ ուրախ է, զվարճալի դեպքեր, իհարկե, լինում են, օրինակ մեկ անգամ ինձ հետ է նման դեպք պատահել:
Զանգերի կենտրոնում աշխատելու ընթացքում, ես խառնեցի պատվիրատուին վարորդի հետ և կարծելով, որ խոսում եմ վարորդի հետ, սկսեցի փնովել պատվիրատուին՝ նրան սրիկա անվանելով Բախտս բերեց՝ պատվիրատուն հումորի զգացում ուներ:
Հայաստանում ո՞ր ոլորտն ունի ամենից շատ նորարարությունների կարիք:
Կարծում եմ մեծ հնարավորություններ կան բժշկության ոլորտում: Այնտեղ թե՛ սպասարկման որակն է կաղում, թե՛ այն բացարձակ ազատ է: Բայց ցանկացած ոլորտ էլ նորարարությունների կարիք ունի:
Ինչպիսի՞ն եք պատկերացնում gg-ի հեռանկարը:
Շատ հետաքրքիր Ընդամենը մի քանի տարում մենք պետք է դառնանք ուժեղ տարածաշրջանային խաղացող:
Մենք արդեն գործում ենք Թբիլիսիում, հաջորդ քայլը պետք է լինի Իրանը: Պարսկաստանից բացի կան բազմաթիվ այլ շուկաներ, որտեղ ցանկություն ունենք ներկա լինելու, և որտեղ մեր կարիքը զգացվում է: Կան նաև հարակից շուկաներ, որտեղ պահանջարկ կա, խոսքը առաքման մասին է:
Կարճ ժամանակ հետո արդիական կդառնա նաև Էլեկտրոմոբիլների թեման, որտեղ մենք նույնպես մեծ հնարավորություններ ենք տեսնում:
Մենք կարող ենք փոխել ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը: Իհարկե դա այսօր մշուշոտ է երևում, սակայն ընդամենը մեկ տարի առաջ մեր մասին շատ քչերը գիտեին:
Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են սեփական գործ հիմնել:
Գործել է պետք: Հավատ, աշխատանք և հանգստություն: Եթե այս երեքով առաջնորդվեք, հաստատ լավ է լինելու:
gg-ի բոլոր նորություններին կարող եք հետևել՝ Ֆեյսբուքի էջին միանալով: Վրաստանի բնակիչները կարող են հետևել ggGeorgia-ի էջին: Կայք այցելել, ինչպես նաև ներբեռնել հավելվածները կարող եք հետևյալ հղումով:
[efsbutton style=”” size=”large” color_class=”” icon=”fi-laptop” align=”left” type=”link” target=”true” title=”Web” link=”https://ggtaxi.am/”] [efsbutton style=”” size=”large” color_class=”” icon=”fi-social-android” align=”left” type=”link” target=”true” title=”Google Play” link=”https://play.google.com/store/apps/details?id=am.ggtaxi.main&hl=en”] [efsbutton style=”” size=”large” color_class=”” icon=”fi-social-apple” align=”left” type=”link” target=”true” title=”iTunes” link=”https://itunes.apple.com/am/app/ggtaxi/id852874923?mt=8″]
In this article
- ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- ՍՏԱՐՏԱՓ
- GG տաքսի
- ggTaxi
- ggTaxi Android
- ggTaxi Georgia
- ggTaxi iOs
- ggTaxi Tbilisi
- ggTaxi Երևան
- ggTaxi Ծաղկաձոր
- ggTaxi հիմնադիրներ
- ggTaxi ստարտափ
- ggTaxi Վանաձոր
- ggTaxi-ի մասին
- ggTaxi-ի պատմությունը
- Խաչատուր Գրիգորյան
- խորհուրդներ ստարտափներին
- հայկական ստարտափ
- ներդրում
- ջիջի տաքսի
- ստարտափ
- ստարտափ ընկերություններ
- ստարտափ թիմ
- ստարտափ Հայաստանում
- Վահրամ Միրաքյան
- վենչուրային ներդրումներ
- տաքսի
- տաքսի պատվիրել
- օնլայն տաքսի
Join the Conversation