3 ԻՄԱՍՏՈՒՆ ԱՌԱԿ՝ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՎԵՐՋԱԲԱՆՈՎ

Internest.am-ը ներկայացնում է 3 իմաստուն առակ՝ անկանխատեսելի ավարտներով ու կարևոր խորհուրդներով, որոնք ավելի լավ են տպավորվում, քան պարզապես խելացի մտքերն ու մեջբերումները:

6845
3 իմաստուն առակ

Այս առակները հրաշալի մտապահվում են և կարող են ձեզ օգնության հասնել համապատասխան իրավիճակներում:

ՀԱՇՎԱՊԱՀԸ, ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ, ՄԵՆԵՋԵՐԸ ԵՎ ՋԻՆԸ

Մի անգամ հաշվապահը, քարտուղարուհին և մենեջերը գնացին ճաշի ընդմիջման և մի հին լամպ գտան: Առանց մեծ հույսեր փայփայելու՝ նրանք շփեցին լամպը, և, ի զարմանս նրանց, դրա միջից դուրս եկավ Ջինը ու հայտարարեց.

– Ես կիրականացնեմ ձեզնից յուրաքանչյուրի մեկական երազանքը:

– Ես, ես, ես առաջինն եմ, – բացականչեց քարտուղարուհին: – Ես ուզում եմ հենց հիմա հայտնվել Բահամյան կղզիներում, սլանալ՝ մոտորանավակի վրա նստած, և ոչ մի բանի մասին չմտածել:

Այդ ասելուն պես նա միանգամից անհետացավ:

– Հիմա իմ հերթն է, իմ հերթն է,- առաջ ընկավ հաշվապահը,- ես ուզում եմ կյանքիս մեծագույն սիրո հետ Հավայան կղզիներում հայտնվել, ծովափին պառկած հանգստանալ՝ վայելելով պինա կոլադայի իմ անվերջ պաշարը:

Հաշվապահը նույնպես անհետացավ: Իսկ ջինը դիմեց մենեջերին.

– Հիմա քո հերթն է:

– Ես ուզում եմ, որ այս երկուսը ճաշի ընդմիջումից հետո վերդառնան աշխատանքի,- հանգիստ պատասխանեց մենեջերը:

Հետևություն. թույլ տվեք, որ ձեր ղեկավարը միշտ արտահայտվի առաջինը:

ԱՐԾԻՎՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Արծիվը նստած էր ծառի վրա, հանգստանում էր ու ոչ մի բան չէր անում: Փոքրիկ նապաստակը տեսավ նրան ու հարցրեց.

– Իսկ կարո՞ղ եմ ես էլ  Ձեզ նման նստելու ոչինչ չանել:

– Այո, ինչո՞ւ՝ ոչ,- պատասխանեց արծիվը:

Նապաստակը նստեց ծառի տակ ու սկսեց հանգստանալ: Բայց հանկարծ հայտնվեց աղվեսը, բռնեց նապաստակին ու կերավ:

Հետևություն. որպեսզի նստեք և ոչինչ չանեք, պետք է նստած լինեք շա՜տ-շա՜տ բարձր:

ԵՐԿՈՒ ՎԱՃԱՌԱԿԱՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

Կոշիկի արտադրությամբ զբաղվող մի խոշոր ընկերություն իր վաճառողներից մեկին գործուղման ուղարկեց Աֆրիկա: Մի շաբաթից նա ղեկավարությանը հեռագիր ուղարկեց հետևյալ բովանդակությամբ:

«Եկեք տարեք ինձ այստեղից: Ոչ մի հեռանկար չկա: Բոլորն այստեղ ոտաբոբիկ են քայլում»:

Որոշ ժամանակ անց ընկերությունը ևս մեկ փորձ որոշեց ձեռնարկել և ուղարկեց երկրորդ վաճառականին: Մեկ շաբաթից եկավ նաև նրա հեռագիրը.

«Սա մեծ հաջողություն է»,- ոգևորությամբ գրում էր վաճառականը.- «կոշիկների նոր քանակություն ուղարկեք: Շուկան գրեթե անսահմանափակ է: Այստեղ բոլորը ոտաբոբիկ ենք քայլում»:

Հետևություն. իրերն ու իրավիճակները իրենք իրենցով լավը կամ վատը չեն լինում: Այդպիսին  դրանց դարձնում է մեր վերաբերմունքը:

In this article


Join the Conversation