Հենց դրա համար էլ Էլոն Մասկի գլխավոր խնդիրն այսօր իր տղաներին լավ կրթություն տալն է:
Էլոն Մասկն ինքը ծնվել և մեծացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ամերիկյան արմատներով ունևոր ընտանիքում: Դպրոցում նրա գործերն այնքան էլ հարթ չէին ընթանում: Դասարանում նա ամենափոքրն էր, հաճախ էր ամփոփվում ինքն իր մեջ, ինչ-որ խնդիրներ լուծում և չէր սիրում սպորտով զբաղվել: Փոքրիկ Էլոն Մասկը գրեթե ընկերներ չուներ, և նրան բավական հաճախ էին նեղացնում, մի անգամ նա նույնիսկ կոտրված քթով դուրս պրծավ կռվից:
Տանը տղայի համար նույնպես հեշտ չէր: Ծնողների բաժանությունից հետո նա մնաց հոր հետ, ով անհաջող բնավորություն ուներ: «Նա պարզապես հրաշալի էր այն գործում, որ իր և բոլորի կյանքը դարձներ դժբախտ: Նա կարող էր ցանկացած իրավիճակ, կապ չունի՝ այն լավը կլիներ, թե վատը, էլ ավելի վատթարացնել»,– հիշում է Էլոն Մասկը: Շատ հաճախ նա անգամ իր երեխաներին արգելում էր շփվել իրենց պապիկի հետ, որպեսզի վերջինս չկարողանա փչացնել երեխաների ուրախությունը: Այս բոլոր հանգամանքները իրենց հետքն են թողել Մասկի մտածողության ու սկզբունքների վրա:
Սկզբում նրա տղաները սովորում էին Լոս Անգելեսի Միրման դպրոցում, որը նախատեսված է հատուկ օժտված երեխաների համար: Այնտեղ ընդունվել կարելի է՝ միայն հանձնելով հատուկ IQ թեստ:
Սակայն անգամ այդ առաջանակարգ դպրոցում, ըստ Մասկի, կրթությունը ճիշտ ուղով չէր ընթանում: Չկարողանալով դպրոց գտնել, որը կհամապատասխաներ իր պահանջներին՝ նա հիմնեց իր սեփական դպրոցը Հարավային Կալիֆորնիայում, որը կոչվում է Ad Astra (լատիներեն՝ «դեպի աստղերը»): Այս դպրոցում առայժմ սովորում է 20 երեխա, և նրանք բոլորն էլ SpaceX-ի աշխատակիցների երեխաներն են:
Ահա թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում Մասկը երեխաների դաստիարակության հարցում:
ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԵՐԵԽԱՅԻՆ
«Իմ տղաները չեն կարողանում համբերել, թե երբ են ավարտվելու արձակուրդները, որպեսզի դպրոց գնան: Կարծում եմ դա լավ նշան է: Ինձ համար դպրոցն իսկական տանջանք է եղել»,– ասում է Մասկը:
Ad Astra դպրոցում դասավանդում է ընդամենը 3 ուսուցիչ, որոնցից մեկը Մասկի տղաների ուսուցչուհին է նախորդ դպրոցից: Այստեղ չկա ավանդական բաժանում ըստ դասարանների, և երեխաներին սովորեցնում են՝ առաջնորդվելով այն բանով, թե ինչ է երեխային հետաքրքրում այդ պահին:
«Ինչ-որ մեկը սիրում է մաթեմատիկան, մեկը՝ լեզուներ, մեկը՝ երաժշտություն: Ավելի տրամաբանական է ուսուցումը կապել այն բանի հետ, ինչը ձգում է երեխային այդ պահին, երբ նա սովորում է դա, այլ ոչ թե ստիպել սովորել ամեն ինչ՝ ըստ ծրագրի»,– համոզված է Էլոն Մասկը:
ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՓՆՏՐԵԼ
Կարևոր է երեխային սովորեցնել փնտրել լուծումներ խնդիրների համար, այլ ոչ թե տրամադրել գործիքներ ու պատրաստի լուծումներ, կարծում է Էլոն Մասկը: Եթե ուզում եք, որ երեխան հասկանա, թե ինչպես են աշխատում շարժիչները, դուք նրան չեք սկսի պատմել ամեն ինչ պտուտակահանների մասին և այն մասին, թե ինչպես են դրանք աշխատում:
Ավելի ճիշտ կլինի ցույց տալ շարժիչը երեխային և հարցնել նրան, թե ինչպես նա կարող էր քանդել ու մասերի բաժանել այն: Փորձելով լուծել իր առջև դրված առաջադրանքը՝ երեխան կհասկանա, թե իրեն ինչ գործիքներ են ահրաժեշտ և այդ ժամանակ արդեն ցանկություն կունենա ուսումնասիրելու այդ գործիքները:
ՉԶՐԿԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Մասկը դժգոհում է այն բանից, որ ինքը շատ փորձությունների միջով է անցել փոքր տարիքում և ստացել է ահավոր դաստիարակություն: Անշուշտ նա չէր ցանկանա, որ իր երեխաները անցնեին այդ ամեն միջով, բայց միևնույն ժամանակ նա վախենում է, որ հիմա ինքը ստեղծում է նրանց համար ջերմոցային պայմաններ:
Որպեսզի դա ուղղի, Էլոն Մասկը հանգստյան օրերին տղաներին տանում է արշավների: «Ես իմ սեփական ցանկությամբ գուցե և չգնայի արշավ, բայց դա անում եմ միայն այն պատճառով, որպեսզի նրանք գոնե երբեմն դժվարությունների բախվեն: Նրանք պետք է ինքնուրույն կարողանան եփել և հավաքել իրենց հետևից, մի խոսքով անեն այն ամենը, ինչ անում են մարդիկ արշավների ժամանակ»:
ԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ ԳՐՔԵՐ
«Ամենալավ բաներից մեկը, որը դուք երբևէ կարող եք անել ձեր երեխայի համար, նրա մեջ գրքերի հանդեպ անհագ ծարավ արթնացնելն է, և դրա հետևանքները թե՛ նրա անձնական, թե՛ մասնագիտական կյանքի վրա ձեզ կապշեցնեն», – այս մասին պատմում է Մասկի նախկին կինն ու երեխաների մայրը՝ Ջյուսթին Մասկը:
Դրա համար երեխան չպետք է նայի գրքի գնապիտակներին: «Տարեք նրան գրախանութ և թույլ տվեք, որ նա ընտրի այն գրքերը, որը իրեն կհետաքրքրեն և գնեք դրանք նրա համար: Երբ մենք գրախանութից վերադառանում ենք, ես թաքցնում եմ գրքերը տան տարբեր անկյուններում և թույլ եմ տալիս, որ նրանք հայտնաբերեն այդ գրքերը ինքնուրույն և վայելեն նաև այդ հաճույքը»:
ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՃԻՇՏ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ
Մասկի կինը, ինչպես և իր ամուսինը, կարծում է, որ հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը ճիշտ հարցեր տալու կարողությունն է: Երեխան չպետք է ինքն իրեն հարցնի՝ «Ինչպե՞ս միլիադրատեր դառնամ»: Նա պետք է ավելի գլոբալ մտածի և գտնի ինքնատիպ լուծումներ:
Միայն քննադական մտածողություն ունենալով՝ նա կարող է ստեղծել նոր ու մրցունակ արտադրանք և դառնալ այնպիսի մարդ, որին չի կարողանա փոխարինել ոչ մի համակարգիչ: Այդ ժամանակ նրա հաջողությունն ապահովված է:
Join the Conversation