Ամենակարևորն այն է, որ այս ամենը կիրառեք պարբերաբար և այդպիսով մարզեք հիշողությունը՝ յուրաքանչյուր օր դարձնելով այն ավելի ուժեղ ու ամուր:
1. Մաքրեք ատամները՝ խոզանակը բռնելով ձախ ձեռքով, եթե դուք աջլիկ եք, և հակառակը՝ աջ ձեռքով, եթե դուք ձախլիկ եք: Այդպես մարզվում է ձեր ուղեղի երկրորդ կիսագունդը, բարելավվում է մտածելու արագությունն ու հիշողությունը:
2. Փորձեք գնումների ցուցակը պահել մտքում, այլ ոչ թե թղթի վրա, հակառակ դեպքում 60 տարեկանում տան անդամները ձեզ այլևս թույլ չեն տա խանութ գնալ, քանի որ անընդհատ կմոռանաք ամեն ինչ: Սակայն նշենք, որ ցանկը կազմելը, թեկուզ և մտքի մեջ, պարտադիր պայման է ձեր ֆինանսական միջոցները խնայողաբար տնօրինելու համար: Ավելի մանրամասն ֆինանսական գրագիտության մասին կարող եք կարդալ այստեղ:
3. Երբ գեղարվեստական ֆիլմ եք դիտում, ավարտելուց հետո պտտեք ողջ սյուժեն ձեր մտքում՝ վերականգնելով դեպքերի ընթացքը: Դրա վրա դուք ընդամենը 20 վայրկյան կծախսեք, բայց օգուտը հսկայական կլինի: Իսկ եթե դիտեք ֆիլմեր, որոնք ձեզ կմոտիվացնեն ու կմղեն նոր բարձունքներ նվաճելու, ապա օգուտը կկրկնապատկվի ու կեռապատկվի:
4. Ամեն օր կարդացեք նոր ու մոտիվ: Փորձեք 1 շաբաթում 1 գիրք կարդալ: Արդյունքում կստացվի 52 գիրք տարվա մեջ: 10 տարում՝ 520 գիրք: Գրավիչ է, այնպես չէ՞:
5. Եթե ձեզ իսկապես լավ հիշողություն է անհրաժեշտ, ամեն օր մի փոքրիկ քառատող սովորեք, շաբաթական՝ 1 բանաստեղծություն: Արդյունքում դուք սովորած կլինեք 52 բանաստեղծություն տարվա ընթացքում:
6. Կերեք նաև ընկույզ, մեղր, ծովային կաղամբ, հետևեք ձեր քաշին: Շատ զբոսնեք և քայլեք օրվա ընթացքում: Թողեք ծխելը:
7. Սիրահարվեք. ձեր արյան մեջ ազոտի օքսիդ կարտադրվի, որը կվերականգնի վնասված անոթները և դուք կսկսեք ավելի արագ տրամաբանել ու մտածել:
Դե ինչ, հիշեցի՞ք ամեն ինչ 🙂
In this article
- ԱՆՁՆԱԿԱՆ ԱՃ
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- աջ կիսագունդ
- զարգացնող գրականություն
- զարգացնող գրքեր
- ընկույզ
- ինչպես բարելավել հիշողությունը
- ինչպես զարգացնել հիշողությունը
- ինչպես զարգացնել ուղեղը
- ինչպես լավացնել հիշողությունը
- ինչպես հիշել
- ինչպես մարզել ուղեղը
- լավ հիշողություն
- խորհուրդներ
- ծովային կաղամբ
- հիշողություն
- ձախ կիսագունդ
- մեղր
- միտք
- մոտիվացնող գրքեր
- մտապահել
- ուղեղ
- ուղեղի կիսագնդեր
Join the Conversation