ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ՍՈՒՊԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս զարգացնել սուպեր հիշողություն կամ եթե արդեն ունեք այն, ինչպես թույլ չտալ, որ այն խամրի: Առաջարկում ենք կենցաղում կիրառելու համար մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ձեզ զարգացնել սուպեր հիշողություն և ուշադրություն:

20637
ինչպես զարգացնել սուպեր հիշողություն

Ամենակարևորն այն է, որ այս ամենը կիրառեք պարբերաբար և այդպիսով մարզեք հիշողությունը՝ յուրաքանչյուր օր դարձնելով այն ավելի ուժեղ ու ամուր:

1. Մաքրեք ատամները՝ խոզանակը բռնելով ձախ ձեռքով, եթե դուք աջլիկ եք, և հակառակը՝ աջ ձեռքով, եթե դուք ձախլիկ եք: Այդպես մարզվում է ձեր ուղեղի երկրորդ կիսագունդը, բարելավվում է մտածելու արագությունն ու հիշողությունը:

2. Փորձեք գնումների ցուցակը պահել մտքում, այլ ոչ թե թղթի վրա, հակառակ դեպքում 60 տարեկանում տան անդամները ձեզ այլևս թույլ չեն տա խանութ գնալ, քանի որ անընդհատ կմոռանաք ամեն ինչ: Սակայն նշենք, որ ցանկը կազմելը, թեկուզ և մտքի մեջ, պարտադիր պայման է ձեր ֆինանսական միջոցները խնայողաբար տնօրինելու համար: Ավելի մանրամասն ֆինանսական գրագիտության մասին կարող եք կարդալ այստեղ:

3. Երբ գեղարվեստական ֆիլմ եք դիտում, ավարտելուց հետո պտտեք ողջ սյուժեն ձեր մտքում՝ վերականգնելով դեպքերի ընթացքը: Դրա վրա դուք ընդամենը 20 վայրկյան կծախսեք, բայց օգուտը հսկայական կլինի: Իսկ եթե դիտեք ֆիլմեր, որոնք ձեզ կմոտիվացնեն ու կմղեն նոր բարձունքներ նվաճելու, ապա օգուտը կկրկնապատկվի ու կեռապատկվի:

4. Ամեն օր կարդացեք նոր ու մոտիվ: Փորձեք 1 շաբաթում 1 գիրք կարդալ: Արդյունքում կստացվի 52 գիրք տարվա մեջ: 10 տարում՝ 520 գիրք: Գրավիչ է, այնպես չէ՞:

5. Եթե ձեզ իսկապես լավ հիշողություն է անհրաժեշտ, ամեն օր մի փոքրիկ քառատող սովորեք, շաբաթական՝ 1 բանաստեղծություն: Արդյունքում դուք սովորած կլինեք 52 բանաստեղծություն տարվա ընթացքում:

6. Կերեք նաև ընկույզ, մեղր, ծովային կաղամբ, հետևեք ձեր քաշին: Շատ զբոսնեք և քայլեք օրվա ընթացքում: Թողեք ծխելը:

7. Սիրահարվեք. ձեր արյան մեջ ազոտի օքսիդ կարտադրվի, որը կվերականգնի վնասված անոթները և դուք կսկսեք ավելի արագ տրամաբանել ու մտածել:

Դե ինչ, հիշեցի՞ք ամեն ինչ 🙂

In this article


Join the Conversation