Գեղեցիկ խոսելն ու սեփական մտքերը համոզիչ ներկայացնելը կարող է պետք գալ ցանկացած մարդու ցանկացած իրավիճակում:
Հենց այդ պատճառով էլ ներկայացնում ենք ձեզ մի քանի հրաշալի գրքեր, որոնք հայտնի են, հետաքրքիր և ամենակարևորը օգտակար և կօգնեն ձեզ տիրապետել հռետորական արվեստին:
ՀԱՅՆՑ ԼԵՄՄԵՐՄԱՆ.
«ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ. ԽՈՍՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
(Учебник риторики. Тренировка речи с упражнениями)
Գրքի հեղինակը Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Հայնց Լեմմերմանն է: Գիրքը գրվել է 20-րդ դարի կեսերին և հրաշալի պատկերացում է տալիս հռետորաբանության մասին: Այն ընթերցելու համար կարիք չկա հատուկ փիլիսոփայական կամ բանասիրական կրթություն ունենալու:
Հեղինակը փորձում է հասկանալի ներկայացնել հռետորաբանության սկզբունքներն ու հասկացությունները, որոնք անհրաժեշտ են բոլորին: Այն համապատասխանում է թե երեխաներին, թե մեծահասակներին և դրա միջոցով կարելի է յուրացնել հռետորաբանության հիմնական կուրսը և սովորել գեղեցիկ ու համոզիչ խոսել:
ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. «ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՈՎ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ»
(Как вырабатывать уверенность в себе и влиять на людей, выступая публично)
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1956 թվականին և իրենից ներկայացնում է Դեյլ Քարնեգիի նախորդ գրքերի ու հրատարակությունների ամփոփումը հռետորական արվեստի թեմայով: Բազմաթիվ հետաքրքիր օրինակների, պատմությունների, վարժությունների ու խորհուրդների միջոցով գիրքը սովորեցնում է գրավել և պահպանել լսարանի ուշադրությւոնը ելույթների ժամանակ:
Դեյլ Քարնեգին հոգեբան էր, ուսուցիչ և գրող, իսկ հռետորաբանությունը, գեղեցիկ խոսելու արվեստն ու հանրային խոսքը նրա ամենասիրելի հետաքրքրություններից էին: Ոչ բոլորին է հայտի, որ Քարնեգին նաև Արդյունավետ խոսքի և մարդկային հարաբերությունների ինստիտուտի հիմնադիրն է: Քարնեգիի այս գիրքը New York Times ամսագրի կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն գիրքը հռետորական արվեստի մասին:
ԿԱՐՍՏԵՆ ԲՐԵԴԵՄԱՅԵՐ. «ՍԵՎ ՀՌԵՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
(Черная риторика)
Կարստեն Բրեդեմայերը հաղորդակցության տեխնիկաների ամենահայտնի մասնագետներից մեկն է գերմանախոս Եվրոպայում: Սև հռետորաբանությունը ըստ Բրեդեմայերի այն կարողությունն է, որի շնորհիվ, օգտագործելով հռետորաբանական բոլոր տեխնիկաներն ու հնարքները, կարելի է զրուցակցին, մրցակցին կամ լսարանին հանգեցնել ձեզ համար ցանկալի տեսակետին ու եզրակացությանը:
Այն նաև օգնում է վերացնել առկա հակասությունները, զրուցակցի բացասական մտածողությունն ու պահվածքը դարձնել դրական ու կառուցողական, սովորեցնում է լինել ինքնավստահ և չկորցնել գլուխը թեժ վիճաբանության ու տաքարյուն զրույցի ընթացքում:
ԼԱՐՐԻ ՔԻՆԳ. «ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ ՈՒՄ ՀԵՏ ԱՍԵՍ, ԵՐԲ ԱՍԵՍ ԵՎ ՈՐՏԵՂ ԱՍԵՍ»
(Как разговаривать с кем угодно, когда угодно, где угодно)
Լարրի Քինգը ԱՄՆ-ի ամենահայտնի մարդկանցից մեկն է, ով վարում է իր հանրահայտ հեռուստաշոուն CNN հեռուստաալիքով: Այս հաղորդման հյուր լինելն իրենց համար պատիվ են համարում քաղաքականության, բիզնեսի, սպորտի և արվեստի առաջնակարգ ներկայացուցիչները:
«Ինչպես խոսել ում հետ ասես, երբ ասես և որտեղ ասես» գրքում Լարրի Քինգը կիսվում է ընթերցողների հետ իր բազմաթիվ գաղտնիքներով: Նրա գործնական խորհուրդների շնորհիվ դուք նույնպես կարող եք ազատվել անինքնավստահությունից ցանկացած իրավիճակում, կլինի դա հերթական ժողովի, աշխատանքային հարցազրույցի, թե պարզապես անծանոթ մարդկանց հետ զրուցելու ժամանակ:
ԱԼԼԱՆ ՊԻԶ ԵՎ ԲԱՐԲԱՐԱ ՊԻԶ. «ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ»
(Язык телодвижений)
Գրքի հեղինակների կարծիքով մարդու մտքերն ու զգացողությունները հեշտ է կռահել նրա կեցվածքի, միմիկայի և ժեստերի միջոցով: Ոչ վերբալ այս լեզուն հասկանալը նշանակալիորեն կարող է թեթևացնել ընթերցողի գործը ընկերական կամ գործնական շփումների, ինչպես նաև կարևոր որոշումների կայացման ժամանակ:
Ալլան և Բարբարա Պիզերի այս գիրքը արդեն երկու տասնամյակ շարունակում է մնալ համաշխարհային բեսթսելլեր: Գիրքը թարգմանված է աշխարհի 36 լեզուներով, իսկ հրատարակված օրինակների ընդհանուր թիվը արդեն հատել է հարյուր միլիոնի սահմանը:
In this article
- ԳՐՔԵՐ
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- ազդեցիկ ելույթ
- ազդեցիկ խոսք
- ամփոփիչ ելույթ
- ամփոփում
- այլաբանություն
- առաջնորդ
- առաջնորդություն
- գրքեր
- գրքեր խոսքի արվեստի մասին
- գրքեր հռետորաբանության մասին
- գրքեր հռետորական արվեստի մասին
- Դեյլ Քարնեգի
- եզրակացություններ
- ելույթ
- ելույթ լսարանի առջև
- ելույթ հասարակության առջև
- ելույթ ունենալ
- ժեստերի լեզու
- ժողովրդական իմաստություն
- Ինչպես դառնալ ինքնավստահ
- ինչպես ելույթ ունենալ
- ինչպես սկսել խոսքը
- Լարրի Քինգ
- լսարան
- խոսք
- խոսքի ամփոփում
- խոսքի արվեստի մասին
- Կարստեն Բրեդեմայեր
- հանրային ելույթ
- հանրային խոսք
- հետաքրքիր մեջբերում
- հետաքրքիր փաստ
- հռետոր
- հռետորաբանության դասագիրք
- հռետորաբանություն
- հռետորական
- Հռետորական արվեստ
- ճիշտ ելույթ
- ճիշտ խոսք
- նախաբան
- պատմություն
- պրեզենտացիա
- Սև հռետորաբանություն
- վախ
- վախ լսարանի առջև
Join the Conversation