ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ֆիլմերը վաղուց դադարել են պարզապես ժամանցի բաղադրիչ լինել: Դրանց միջոցով այսօր կարելի է ոգեշնչում գտնել, դուրս գալ դեպրեսիայից: Իզուր չէ, որ գոյություն ունի նաև հատուկ թերապիա՝ կինոթերապիա, երբ ֆիմերը «նշանակվում են» հիվանդին հատուկ նպատակով:

21657
լավագույն ֆիլմերը

Internest.am-ը ձեզ է ներկայացնում լավագույն ֆիլմերը, որոնք նշանակվում են ինքնազարգացման համար:

ԽԱՂԱՂ ԶԻՆՎՈՐԸ

Мирный Воин / Peaceful Warrior

լավագույն ֆիլմերըՏարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն, սպորտ
IMDb 7.3 / КиноПоиск.ru 7.8

Չափազանց գրավիչ պատմություն մարդկային ոգու ամրության մասին և ոչ միայն: Ֆիլմը շատ բազմաբովանդակ է, իսկ հիմքում ընկած է այս միտքը. ամեն ինչ տեղի է ունենում Հիմա և Այստեղ: Կարողանալ լինել ներկա պահի մեջ կարևոր հատկություն է յուրաքանչյուր մարդու համար: Դա հնարավորություն է տալիս գնահատել կյանքը, զարգացնել սեփական անձը, շարժվել առաջ: Այս կինոժապավենում կարող եք գտնել շատ ու շատ օգտակար բաներ ձեզ համար, և, վստահաբար կարող ենք ասել, որ այն խորը հետք կթողնի ձեր հոգում:

ԱՆԳԵԼ-Ա

Ангел-А / Angel-A

լավագույն ֆիլմերըՏարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն, ֆենթեզի
IMDb 7.1 / КиноПоиск.ru 7.8

Այս ֆիլմը շատ հետաքրքիր պատմություն ինքնասիրության մասին: Հենց սեփական անձի հանդեպ սերն է այն հիմքը, որի վրա ծնվում է մարդու անհատականությունը: Այդ սերը կարող է վերածնել ցանկացած մարդու: Այն կարող է բարձրացնել մարդուն անգամ ամենախոր հատակից, որտեղից, թվում է, այլևս ելք չի կարող լինել:

Ֆիլմը շատ յուրահատուկ է: Այն դիտելով՝ անասելի հաճույք ես ստանում, ինչպես էսթետիկ, այնպես էլ հուզական մակարդակներում: Կարելի է հիանալ Փարիզի հիասքանչ տեսարաններով, վերապրել ֆիլմի գլխավոր հերոսի կյանքը նրա հետ միասին և անշուշտ մտածել շատ ու շատ կարևոր բաների մասին:

ՊՈԼԻԱՆՆԱ

Поллианна / Pollyanna

լավագույն ֆիլմերըՏարեթիվ: 2003
Ժանր: Մելոդրամա, կատակերգություն, ընտանեկան
IMDb 7.3 / КиноПоиск.ru 8.1

Չափազանց լուսավոր ֆիլմ, որը սովորեցնում է տեսնել դրական բաները աշխարհում: Չնայած այն բանին, որ ֆիլմը նկարահանված է մանկական գրքի հիման վրա, բարության այս դասերը կարող են օգտակար լինել ցանկացած մեծահասակի համար: Ֆիլմի գլխավոր հերոսուհին փոքրիկ աղջնակ է, ով բոլորին ցույց է տալիս, թե ինչպես է պետք ընդունել և հաղթահարել կյանքի դժվար պահերը:

Եվ այն խաղը, որ նա հորինել է ինքն իր համար, այնքան վարակիչ է, որ նրա շնորհիվ շրջապատի մարդիկ էլ սկսում են փոխվել և փոխել իրենց կյանքը:

ԲԺՇԿԱՐԱՐ ԱԴԱՄՍԸ

Целитель Адамс / Patch Adams

լավագույն ֆիլմերըՏարեթիվ: 1998
Ժանր: Դրամա, կատակերգություն, կենսագրություն
IMDb 6.7 / КиноПоиск.ru 7.9

Այս ֆիլմը կարող է ջերմացնել ու ոգեշնչել ձեզ անգամ խոր դեպրեսիայի ժամանակ: Չափազանց ջերմ, բարի ու հուզիչ, ինչպես նաև իրական պատմություն իրական մարդու մասին, ով գտնում է իր կյանքի առաքելությունն այն ժամանակ, երբ հենց ինքը օգնության կարիք ուներ և դիմել էր հոգեբուժական կլինիկա: Հենց այստեղ է նա հասկանում, որ հիվանդին առողջացնելու համար դեղամիջոցներից շատ դրական էներգիա, ծիծաղ ու ջերմ վերաբերմունք է անհրաժեշտ: Հասուն տարիքում որոշելով դառնալ իսկական բժիշկ՝ Ադամսը սկսում է մարդանց նվիրել իր հոգու ողջ սերն ու բժշկել նրանց: Ֆիլմը դիտելուց հույզերի իրական փոթորիկ կապրեք՝ ծիծաղ, հուզմունք, ոգևորություն, թախիծ… Կսովորեք ծիծաղել ու հավատալ ինքներդ ձեզ:

ԹՐՈՒՄԱՆԻ ՇՈՈՒՆ

Шоу Трумана / The Truman Show

լավագույն ֆիլմերըՏարեթիվ: 1998
Ժանր: Դրամա
IMDb 8.1 / КиноПоиск.ru 8.3

Սա չափազանց առանձնահատուկ ֆիլմ է, և պարզապես նկարագրությունն ընթերցելով՝ գուցե և չկարողանաք ամբողջական պատկերացում կազմել, սակայն այն դիտել միանշանակ խորհուրդ ենք տալիս: Եվ ուրեմն, ինչի՞ մասին է ֆիլմը: Պատկերացրեք, որ մի օր դուք հասկանում եք, որ այն ամենը, ինչ շրջապատում է ձեզ, պարզապես դեկորացիաներ են, մարդիկ ձեր շուրջը՝ դերասաններ, այն քաղաքը, որտեղ ապրում եք, հորինված է, դե իսկ դուք հեռուստաշոուի գլխավոր հերոսն եք, և ահա 30 տարի շարունակ ձեր ծննդյան օրվանից սկսած, ձեր կյանքին հետևում են միլիոնավոր մարդիկ:

Այս իրավիճակում է հայտնվել ֆիլմի գլխավոր հերոսը՝ Թրումանը: Ի՞նչ կանի նա ճշմարտությունն իմանալուց հետո: Կշարունակի ապրել իր համար սովորական դարձած ու ապահով քաղաքում, որտեղ խաղի կանոնները որոշվում են իր փոխարեն, թե դուրս կգա խաղից և կփորձի դառնալ իր կյանքի տերը:

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՐԴԸ

Семьянин/ The Family Man

լավագույն ֆիլմերըՏարեթիվ: 2000
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն, ֆենթեզի
IMDb 6.7 / КиноПоиск.ru 7.7

Շատ լուսավոր ֆիլմ, որը սովորեցնում է յուրաքանչյուր մարդուն հասկանալ իր իրական արժեքները: Անդադար վազքը ինչ-որ բանի հետևից, կենցաղային շրջապտույտը այնքան է մարդկանց կլանում, որ նրանք դադարում են հասկանալ, թե ուր և ինչու են այդպես խելակորույս վազքում:

Ո՞ր տարբերակը կընտրեիք դուք. լինել խոշոր ներդրումային ընկերության տնօրեն, ապրել շքեղ տանը, բայց լինել միայնա՞կ, թե՞ ունենալ սիրող ընտանիք և լինել խանութի համեստ վաճառող, հագուստ գնել սովորական խանութներից և վարել ոչ այնքան հին մի մինիվեն: Այս ընտրության առջև է կանգնում ֆիլմի գլխավոր հերոսը: Սակայն այսպիսի ընտրություն կատարելն այնքան էլ դժվար չէ, եթե կարողանում ես հետևել քո իրական արժեքներին:

ԱՅԴ ՀՐԱՇԱԼԻ ԿՅԱՆՔԸ

Эта замечательная жизнь / It’s a Wonderful Life

լավագույն ֆիլմերըՏարեթիվ: 1946
Ժանր: Դրամա, ընտանեկան, ֆենթեզի
IMDb 8.6 / КиноПоиск.ru 8.5

Սա, իհարկե, շատ հին ֆիլմ է, որը, սակայն, շարունակում է ապրել և հուզել միլիոնավոր մարդկանց սրտեր: Այն ճանաչվել է լավագույն ոգեշնչող ֆիլմերից մեկը բոլոր ժամանակներում:

Ջորջ Բեյլին սիրող հայր ու ամուսին է, վարկային կազմակերպության տնօրեն, սակայն նրա գլխին թափված անախորժությունները մղում են նրան մտածել ինքնասպանության մասին: Եվ Երկնքից նրան օգնության են ուղարկում այդ պահին միակ ազատ Երկրորդ դասի հրեշտակին՝ Կլարենսին, ով բարի է, դուրեկան, սակայն դեռ այնքան անփորձ է, որ անգամ հրեշտակի թևեր ունենալու պատվին չի արժանացել:

Եթե նա կարողանա իր գործը լավ կատարել և հետ համոզի Ջորջին մահացու մեղք գործելուց, ապա կստանա նաև թևեր: Կլարենսին շատ քիչ ժամանակ է մնացել, այնպես որ նա որոշում է Ջորջին ցույց տալ այն աշխարհը, որը նա չի նկատում իր շուրջը:

In this article


Join the Conversation