Ավստրիացի հոգեբան, հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը նշանակալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի մարդկության վրա: Նրա մտքերը հեղափոխել են ժամանակի հոգեբանությունը, բժշկությունն ու մարդաբանությունը։
Մարդկային էության վերաբերյալ նրա տեսությունները ցնցել են աշխարհը, և առ այսօր էլ նրա հայացքների նկատմամբ հետաքրքրությունը մարդկանց մեջ չի մարել։
Մենք պատահաբար չենք միմյանց ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն ապրում են մեր ենթագիտակցության մեջ։
Սեքսուալ շեղում կարող է համարվել միայն դրա իսպառ բացակայությունը։ Մնացած ամեն ինչը ճաշակի հարց է։
Որքան կատարյալ է մարդը արտաքնապես, այնքան շատ «սատանաներ» կան նրա ներսում։
Ցավոք, զսպված էմոցիաները չեն մեռնում: Նրանց պարզապես ստիպել են լռել, բայց նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա։
Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը աշխարհի արարման ծրագրերի մեջ չէր մտնում։
Մենք աշխարհ ենք գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում ենք աշխարհից:
Գրեթե բոլորին սիրողը գիտի կանանց, միայն մեկին պաշտողը գիտի, թե ինչ է սերը:
Դուք չեք դադարում ուժ և ինքնավստահություն փնտրել դրսում, այնինչ դրանք պետք է փնտրել ձեր ներսում:
Մարդկանց մեծ մասը, իրականում, չի ցանկանում ունենալ ազատություն, քանի որ այն ենթադրում է նաև պարտականություններ, իսկ պարտականությունները մարդկանց մեծ մասին վախեցնում են:
Զբաղված մարդուն ծույլերը հաճախ չեն այցելում այնպես, ինչպես եռացող կաթսայի վրա ճանճեր չեն հավաքվում։
Երբեմն սիգարը պարզապես սիգար է:
Սերը և աշխատանքը մեր մարդկայնության անկյունաքարերն են։
Նախանձը ավերիչ ուժ է:
Երբ մենք զերծ ենք որոշ մեղքերից ու սխալներից, մենք ծիծաղում ենք ուրիշների վրա դրանց պատճառով:
Ոչինչ մարդու համար այդքան թանկ չի արժենում, որքան հիվանդությունն ու բթամտությունը:
Մարդկային զանգվածները երբեք ծարավ չեն ճշմարտության։ Նրանք պատրանքներ են տենչում, առանց որոնց գոյություն ունենալ չեն կարող։
Առաջին մարդը, ով քար նետելու փոխարեն հայհոյանք նետեց, դարձավ քաղաքակրթության հիմնադիրը։
Հիմարության առաջին նշանն ամոթի իսպառ բացակայությունն է։
Յուրաքանչյուր մարդ ունի ձգտումներ, որոնց մասին նա չի պատմում ուրիշներին, և ձգտումներ, որոնց մասին անգամ ինքն իրեն է վախենում խոստովանել։
Մարդը երբեք ոչնչից չի հրաժարվում. նա պարզապես մի հաճույքը փոխարինում է մյուսով։
Մարդուն հատուկ է ամեն ինչից շատ գնահատել և ցանկանալ այն, ինչին հասնելու հանարավորություն ինքը չունի։
Միակ մարդը, ում հետ դուք ձեզ պիտի համեմատեք, դուք եք անցյալում։ Եվ միակ մարդը, ումից լավը դուք պետք է լինեք, կրկին դուք եք այսօր։
Ձեր անձի մեծությունը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որն ի վիճակի է ձեզ հունից հանել։
Մինչև ձեզ մոտ դեպրեսիա և թերարժեքություն ախտորոշելը, համոզվեք, որ դուք շրջապատված չեք ապուշներով:
In this article
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- աշխատանքի մասին
- Զիգմուն Ֆրեյդ
- Զիգմուն Ֆրեյդի մասին
- Զիգմուն Ֆրեյդի տեսությունները
- Զիգմուն Ֆրոյդ
- թևավոր խոսքեր
- խելացի մտքեր
- հայտնի մարդկանց մտքերը
- Հոգեբան
- հոգեբանություն
- մարդկային հոգի
- մարդու հոգեբանություն
- մարդու մասին
- մարդու ներաշխարհ
- մտքեր
- մտքեր դեպրեսիայի մասին
- մտքեր հոգեբանության մասին
- սիրո մասին
- Ֆրեյդի մտքերը
- Ֆրոյդի մտքերը
Join the Conversation