ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Երբ ամեն ինչ՝ մտքերը, ցանկությունները, մարդկանց հետ փոխհարաբերություններն ու ծրագրերը, խառնվում են իրար, և իրավիճակը ձեզ չափազանց բարդ է թվում, փորձեք դրանց նայել պարզ աչքերով: Պարզ ու համամարդկային այս կանոններին ենթարկվում են մեր կյանքի գրեթե բոլոր իրավիճակները:

30584
Փոքրիկ Իշխանի կյանքի սկզբունքները

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի՝ երեխաների համար գրված այս իմաստուն հեքիաթը լավագույն բանալին է մեծահասակների համար դեպի այն աշխարհ, որտեղ հոգեկան խաղաղությունը, ներդաշնակությունն ու ազնիվ հարաբերություններն են:

Առաջարկում ենք ծանոթանալ Փոքրիկ Իշխանի կյանքի ամենակարևոր սկզբունքներին, որոնք նա իր հետ բերեց իր փոքրիկ մոլորակից ու նվիրեց մարդկությանը: Հետևելով դրանց՝ դուք կկարողանաք գտնել ձեր բոլոր պարզ ու բարդ հարցերի պատասխանները:

Դու ապրում ես քո արարքների, այլ ոչ թե քո մարմնի մեջ: Դու քո գործողություններն ես. չկա մեկ ուրիշ «դու»:

Կա այսպիսի հստակ կանոն: Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:

Իմ գաղտնիքը շատ պարզ է: Միայն սիրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:

Եթե անընդհատ ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա:

Ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

Ամեն մարդ իր աստղն ունի: Եվ հավանաբար, աստղերը փայլում են այն բանի համար, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:

Երբեք պետք չէ լսել, թե ինչ են խոսում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը:

Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: Չարժե նրանցից նեղանալ:

Պետք է հանդուրժել երկու-երեք թրթուրի, եթե ուզում ես ծանոթանալ թիթեռնիկների հետ:

Երբ շատ տխուր ես լինում, լավ է նայելը, թե ինչպես է արևը մայր մտնում:

Գիտե՞ս՝ ինչու է անապատը լավ. նրա մեջ ինչ-որ տեղ աղբյուրներ կան թաքնված:

Գործեր կան, որոնք կարող են սպասել: Դրանից վնաս չի լինի: Բայց եթե բաոբաբներին ազատություն տաս, փորձանքից չես խուսափի:

Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:

Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում:

Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն:

Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:

Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:

Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա:

Դու կարող ես ընտելացնել միայն այն բաները, որոնք կընտելացնես:

Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում: Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով:

In this article


Join the Conversation