13 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀՆԱՐՔ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թեև մենք մեզ առանձնահատուկ ենք զգում, բայց իրականում բոլորս նույն կերպ ենք կառուցված: Մարդու էությունն անկրկնելի է, բայց հոգեբանությունն ամեն օր անում է նոր բացահայտումներ, հայտնաբերում նոր օրինաչափություններ ու կանոններ, որոնք նույն կերպ են գործում բոլոր մարդկանց դեպքում:

14783
Հոգեբանական հնարք

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի այդպիսի հոգեբանական հնարքի հետ, որոնք զգալիորեն կհեշտացնեն ձեր կյանքն ու մարդկային շփումները:

Որպեսզի հասկանաք՝ դուր եք գալիս այդ մարդուն, թե ոչ, ընտրեք մի բառ, և ամեն անգամ, երբ ձեր զրուցակիցը կարտաբերի այդ բառը կամ դրա հոմանիշային արտահայտություններ, ժպտացեք և գլխով արեք: Եթե դուք նրան դուր եք գալիս, ապա շուտով կզգաք, որ այդ բառն արդեն հայտնվել է նրա հիմնական բառապաշարում

Եթե ուզում եք, որ ձեր ասածը լուրջ ընդունեն, ապա խոսքը ձևակերպեք այսպես՝ «Այդպես ասում էր իմ հայրը»: Մարդիկ հակված են անգիտակցաբար հավատալ մեծերի խորհուրդներին և խոսքերին:

«Չինգաչունգ» խաղի մեջ դուք կարող եք դառնալ չեմպիոն, եթե խաղը սկսելուց առաջ ինչ-որ հարց տաք ձեր մրցակցին: Շփոթված կամ իրար խառնված խաղացողները սովորաբար «մկրատ» են ցույց տալիս:

Եթե ուզում եք, որ ձեր զրուցակիցը համաձայնի ձեզ հետ, հարցը տալու ժամանակ թեթևակի գլխով արեք: Այդ շարժումը մարդու մոտ ընկալվում է որպես այն բանի նշան, որ այն, ինչ դուք ասում եք, մաքուր ճշմարտություն է: Բացի այդ սոցիալական պահվածքի կանոնների համաձայն՝ մարդիկ հակված են պատասխանել ձեզ ճիշտ այդպիսի գլխի շարժումով:

Առավոտյան աշխատանքի շտապելուց երբևէ երազե՞լ եք դատարկ մետրոյի կամ փողոցի մասին: Այնտեղ, որտեղ մարդկանց մեծ բազմություն կա, պարզապես նայեք այն ուղղությամբ, որով ընթանում եք: Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե ինչպես է ամբոխը ձեզ ճանապարհ տալիս: Գաղտնիքը շատ պարզ է: Բազմամարդ տարածքներում մարդիկ նայում են անցորդների աչքերին, որպեսզի հասկանան, թե որ ուղղությամբ են նրանք շարժվում և չբախվեն միմյանց:

Եթե ձեր մտքում մի երգ է մնացել, որը դուք մեծ հաճույքով կուզենայիք մոռանալ, փորձեք հիշել երգի ավարտը: «Զեյգարնիկ» էֆեկտի համաձայն՝ մեր ուղեղը ավելի լավ մտապահում է անավարտ բաները: Հենց այդ պատճառով, եթե փորձեք մտածել երգի ավարտի մասին, ապա երգն ինքն իրեն կանհետանա ձեր մտքից:

Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները բրոկկոլի ուտեն: Փոխանակ հարցնեք նրանց՝ ուզում են բրոկկոլի ուտել, թե ոչ, հարցրեք, թե քանի կտոր են ուզում՝ 5 թե 2: Այդպես, դուք արդեն ընտրում եք բրոկկոլի նրանց փոխարեն, բայց նրանք զգում են այնպես, ասես հենց իրենք են որոշում կայացրել: Նույն հնարքը դուք կարող եք կիրառել նաև այլ դեպքերում:

Եթե ձեզ թվում է, որ ձեզ հետևում են, ապա պարզապես հորանջեք և նայեք ձեր շուրջը գտնվող բոլոր մարդկանց: Քանի որ հորանջելը վարակիչ է, ապա դուք միանշանակ կիմանաք, թե ով էր այդ պահին ձեզ նայում կամ հետևում:

Ձեր ծանոթը ձեզ կօգնի ցանկացած իր, օրինակ, արկղ տեղ հասցնել, եթե իրը նրան փոխանցելով՝ դուք շարունակեք ձեր զրույցը: Մարդկանց մեծ մասը չի նկատի այդ «ծուղակը» և կվերցնի արկղը: Ավելի զգույշ կամ ուշադիր մարդիկ, սակայն, կարող են նկատել այդ հնարքը, և դա, իհարկե, ոչ միշտ նրանց դուր կգա:

Եթե դուք պատրաստվում եք ձեռք սեղմել, ապա համոզվեք, որ ձեր ձեռքերը բավականաչափ տաք են: Ջերմ ձեռքերը ասոցացվում են ընկերասիրության և սիրալիրության հետ, մինչդեռ սառը ձեռք սեղմելը կարող է վանել և տհաճ զգացողություններ առաջացնել:

Վերաձևակերպեք այն, ինչ ասում է ձեր զրուցակիցը, և կրկնեք դա: Նա կհասկանա, որ իրեն իսկապես լսում են և, որ ամենակարևորն է, հասկանում են: Իհարկե, այս հնարքը չարաշահել պետք չէ:

Եթե ուզում եք, որ ձեզ օգնեն, սկսեք ձեր խոսքն այսպես. «Ինձ պետք է քո օգնությունը»: Մարդիկ չեն սիրում մեղքի զգացում ունենալ, այդ պատճառով էլ չեն կարողանա մերժել ձեզ:

Եթե ինչ-որ մեկը ձեզ այնքան էլ չի հավանում, խնդրեք նրանից մատիտ: Մի կողմից մարդիկ այնքան էլ հակված չեն օգնել նրանց, ովքեր իրենց դուր չեն գալիս, բայց մյուս կողմից էլ, դա այնքան փոքր խնդրանք է, որը չարժե մերժել: Այդպես, մարդը ինքն իրեն կսկսի համոզել, որ դուք իրեն այնքան էլ անցանկալի կամ տհաճ չեք:

In this article


Join the Conversation