10 ԲԱՆ, ՈՐ ՁԵԶ ԵՐՋԱՆԻԿ ԿԴԱՐՁՆԵՆ, ԵՐԲ ԴՈՒՔ ՏԱՆՆ ԵՔ

Մեր տունը մեր էության արտացոլումն է: Այն, ինչ մենք անում ենք տանը, ձևավորում է մեր ողջ օրվա տրամադրությունը, աշխատանքային արդյունավետությունը, կյանքի հանդեպ աշխարհայացքը: Ձևավորելով փոքրիկ ու օգտակար սովորություններ՝ մենք կարող ենք դրական ազդել մեր հոգեվիճակի ու ամենօրյա տրամադրության վրա:

7656
Երջանիկ տանը

Այս առօրյա սովորությունները կարող են լիովին փոխել մեր առօրյան և օգնել մեզ ավելի ներդաշնակ ու երջանիկ զգալ այն ժամանակ, երբ տանն ենք: 

1. Հավաքեք անկողինը: Դա այն հիմնական սովորություններից մեկն է, որը, որքան էլ տարօրինակ հնչի, ձեզ կօգնի ավելի երջանիկ զգալ:

2. Տան յուրաքանչյուր սենյակը պատրաստեք ձեր վերադարձի համար: Ընդամենը 3 րոպե ծախսեք տանից դուրս գալուց առաջ և կարգի բերեք սենյակներն այնպես, որ դրանք ուրախացնեն ձեզ, երբ տուն կվերադառնաք:

3. Տան տարբեր անկյուններում հաճելի մանրուքներ տեղադրեք: Թող դրանք շատ չլինեն, բայց ամեն օր ուրախացնեն ձեզ: Լցրեք ձեր տունը հաճելի հիշողություններով:

Երջանիկ տանը

4. Ունեցեք հաճելի հիշողությունների նոթատետր: Ամեն օր գրեք այդ օրվանից մնացած մեկ հաճելի հիշողություն: Երկար գրելու կարիք չկա, բավական է միայն մեկ տողը: Դրական ապրումները երջանկության մասնիկներ են: Այդպես կստացվի, որ դուք ամեն օր հավաքում եք մի փոքր երջանկություն:

5. Եթե դուք չեք կարող իսպառ ազատվել ինչ-որ բանից, ապա դարձրեք դա իրական հաճույք ձեզ համար: Սպասքն ինքն իրեն չի լվացվի (անգամ լվացող մեքենայի առկայության դեպքում), բայց դուք կարող եք հաճույք ստանալ այդ գործընթացից: Միացրեք հրաշալի երաժշտություն, ստեղծեք շատ պղպջակներ և արեք դա: Նաև նախապես պատրաստեք հաճելի բույրով ձեռքի քսուք և դրական նոտայով ամփոփեք աման լվանալու գործը:

6. Մինչև անկողնուց վեր կենալը օրվա համար նպատակ դրեք ձեր առջև: Դա կարող է լինել շատ արդյունավետ աշխատանքը, մտերիմներին ուրախացնելը կամ օրվա մեջ 3 հրաշալի պահ գտնելը:

7. Արեք մի քանի հաճելի բան ձեր մտերիմների համար՝ փոխադարձ ոչինչ չսպասելով: Եթե տնային կենդանի ունեք, արեք նույնը նաև նրա համար:

8. Զանգահարեք ձեր բարեկամերից կամ ընկերներից մեկին: Նամակները հաշվի մեջ չեն մտնում: Արեք դա, երբ զբաղված եք տնային գործերով կամ ընթրիք եք պատրաստում: Մենք սոցիալական էակներ ենք, և բոլորս էլ ուզում ենք իմանալ, որ մեզ սիրում են և հիշում են մեր մասին:

9. Գնեք այնպիսի իրեր, որոնք տանն անցկացրած ժամանակը հետաքրքիր կդարձնեն, կստեղծեն ջերմ մթնոլորտ: Դրանք կարող են լինել սեղանի հետաքրքիր խաղեր, դասական ֆիլմերի հավաքածու և այլն: Այդ ամենը պետք է ձեզ օգնի հավաքվել բոլորով միասին և հաճույք ստանալ շփումից:

10. Օրվա մեջ մի քանի րոպե ժամանակ տրամադրեք վեհ ու սքանչելի բաների հետ շփվելու համար: Կարող եք առավոտյան լուսաբացին դուրս գալ պատշգամբ կամ բակ, կարող եք թերթել 17-րդ դարի գեղանկարչության գրքեր, լսել ոգեշնչող ու դասական երաժշտություն և այլն:

In this article


Join the Conversation