ԱՌԱԿ ՓՂԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԵԶ ՊԱՀՈՂ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ

Եթե ուզում եք փոխել ձեր կյանքը, նախևառաջ փոխեք ձեր համոզմունքները: 

9309
Առակ փղերի մասին

Մի անգամ, անցնելով կենդանաբանական այգու փղերի մոտով, մի մարդ հանկարծ կանգ առավ՝ զարմանքով նկատելով, որ այնպիսի վիթխարի կենդանիներ, ինչպիսին փղերն են, պահվում են կենդանաբանական այգում միայն մի բարակ պարանով, որը կապված էր իրենց առջևի ոտքից:

Ոչ շղթաներ կային, ոչ վանդակներ. ակնհայտ էր, որ փղերը հեշտությամբ կարող էին ազատվել այդ պարանից, բայց, չգիտես ինչու, նրանք դա չէին անում:

Մարդը մոտեցավ վարժեցնողին և հարցրեց, թե ինչու են այդ վիթխարի և հիասքանչ կենդանիները պարզապես կանգնել և փորձ չեն անում ազատվելու համար:
Եվ վարժեցնողը պատասխանեց.

– Երբ նրանք երիտասարդ էին և անհամեմատ ավելի փոքր չափերով, քան հիմա, մենք կապում էինք նրանց այդ նույն պարանով, և հիմա, երբ նրանք մեծացել են, հնարավոր է այդ նույն պարանով պահել նրանց: Մեծանալով, նրանք շարունակում են կարծել, որ պարանը կարող է կապված պահել իրենց և փախչելու փորձեր չեն անում:

Այդ կենդանիները ամեն րոպե կարող են ազատվել իրենց սահմանափակող կապանքներից, բայց քանի որ հավատում են, որ չեն կարող, նույնիսկ չեն էլ փորձում և իրենց ողջ կյանքը մնում էին կանգնած նույն տեղում:

Հասուն փիղը վաղուց մոռացել է, թե ինչ է նշանակում պայքարել ազատության համար: Փոքր տարիքում նա հասկացել է, որ չնայած իր ջանքերին, ինքը կմնա կապված: Եվ ահա, վերածվելով մեծ ու հզոր հասուն փղի, որը ավելի ուժեղ է քան տասնյակ մարդիկ, նա շարունակում է հավատալ, որ ինքն ընդամենը կալանավոր է, և չի փորձում պայքարել ազատության համար:

Մինչդեռ փոքրիկ փիղը, որ չի հանձնվում, այս ու այն կողմ է նետվում, դեռ չի կորցրել իր ազատության ձգտումը և հավատը, որ հաջողության կհասնի:

Ճիշտ այդ հասուն փղերի պես, մեզանից շատերն են կարծում, որ չեն կարող անել ինչ-որ բան, միայն այն պատճառով, որ մեկ անգամ, ավելի երիտասարդ ու անփորձ ժամանակ, դա իրենց մոտ չի ստացվել:

In this article


Join the Conversation