ԱՌԱԿ ԾԵՐ ԿՈՇԿԱԿԱՐԻ ՄԱՍԻՆ

Փորձե՞լ եք նախապատրաստել հաջորդ օրվա գործերը քնելուց առաջ: Նկատե՞լ եք, թե որքան հեշտ են առաջ գնում դրանք այդ դեպքում: Այս փոքրիկ առակը ծեր կոշկակարի մասին հենց այդ փոքրիկ հրաշքի արտացոլումն է:

9092
առակ կոշկակարի մասին

Ծեր կոշկակարը միշտ շատ գործ ուներ: Մի օր երեկոյան նա որոշեց կաշվից կտրել հաջորդ օրվա կոշիկների ձևվածքները և նոր միայն գնալ քնելու: Նա շարեց դրանք սեղանի վրա և քնեց, իսկ առավոտյան սեղանի վրա տեսավ արդեն պատրաստի կոշիկներ: Հաջորդ օրը տեղի ունեցավ նույն բանը, մյուս օրը նույնպես: Բայց կոշիկները պատրաստ էին լինում միայն այն ժամանակ, երբ երեկոյան քնելուց առաջ վարպետը կաշվից ձևում և նախապատրաստում էր հաջորդ օրվա կտորները: Եթե ձևվածքները չէին լինում, չէին լինում նաև կոշիկները:

Կոշկակարին չափազանց հետաքրքիր  դարձավ, թե ինչպես է դա տեղի ունենում: Եվ մի գիշեր, ինչպես սովորաբար, նա նախապատրաստեց ձևվածքները ու թաքնվեց, իսկ երբ ժամացույցը ազդարարեց կեսգիշերը, չգիտես որտեղից, սեղանի վրա հայտնվեցին փոքրիկ մարդուկներ՝ թզուկներ, և սկսեցին արագ-արագ կարել նոր կոշիկներ նախապատրաստված կտորներից:

Երբ հաջորդ առավոտյան եկավ կոշկակարի աշակերտը, զարմացած հարցրեց, թե երբ է վարպետը հասցրել կարել այդ քանակությամբ հրաշալի կոշիկներ:

Եվ այդ ժամանակ վարպետը ասաց նրան. «Ողջ գաղտնիքը նախապատրաստությունների մեջ է: Արա դրանք այսօր, և վաղը գործերդ շատ ավելի հաջող և արագ առաջ կընթանան»:

In this article


Join the Conversation