COCA-COLA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԲՐԱՅԱՆ ԴԵՅՍՈՆԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԵԼՈՒՅԹԸ

Coca-Cola  ընկերության ամենահաջողակ ղեկավարներից մեկը Բրայան Դեյսոնն էր: Նա ղեկավարել է ընկերությունը 1986-ից մինչև 1991 թվականը՝ Coca-Cola ընկերությանը նվիրելով իր կյանքի ավելի քան 35 տարիները: Նրա մշակած ռազմավարություններն ընդգրկված են մարքեթինգի դասագրքերի մեջ, սակայն ընդամենը 30 վայրկյանանոց այս ելույթը բավարար էր, որ նրա անունը իմանար ամբողջ աշխարհը:

9580
Coca-Cola ընկերության ղեկավարի ելույթը

Դեյսոնը նաև հրաշալի հռետոր էր, և դրա ապացույցը նրա կարճ, բայց շատ տպավորիչ ելույթն էր: Այն տևեց ընդամենը 30 վայրկյան, սակայն հաշված ժամերի ընթացքում տարածվեց ամբողջ աշխարհում: Մարդիկ ուղարկում էին այդ խոսքերը միմյանց նամակներով, տեղադրում իրենց բլոգներում ու կայքերում:

Այս կարճ խոսքում Coca-Cola-ի ղեկավարին հաջողվեց ընդգրկել կյանքի բոլոր ոլորտները և բացատրել, թե ինչպես է հնարավոր իրական երջանկություն գտնել:

«Պատկերացրեք, որ կյանքը խաղ է՝ հիմնված 5 գնդակով աճպարարություն անելու վրա: Այդ գնդակներն են Աշխատանքը, Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին: Եվ ձեր նպատակն այն է, որ բոլոր հինգ գնդակները մշտապես օդում լինեն:

Շուտով դուք կհասկանաք, որ Աշխատանք կոչվող գնդակը ռետինե է, և եթե դուք պատահաբար այն գցեք, նա նորից վեր կթռչի ու կվերադառնա ձեզ: Բայց մնացած չորս գնդակները՝ Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին, ապակյա են: Եվ եթե դրանցից մեկն ու մեկը գցեք, այն անդառնալիորեն կվնասվի, կքերծվի, ճաք կտա կամ գուցե առհասարակ փշրվի: Այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր:

Դուք պետք է գիտակցեք դա և փորձեք այնպես անել, որ դա չպատահի: Աշխատեք աշխատանքային ժամերի ընթացքում հնարավորինս արդյունավետ և տուն գնացեք ժամանակին: Համապատասխան ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին, ընկերներին և լիարժեք հանգստին:

Արժեքն արժեքավոր է, եթե միայն նրան արժևորում են»:

In this article


Join the Conversation