Դեյսոնը նաև հրաշալի հռետոր էր, և դրա ապացույցը նրա կարճ, բայց շատ տպավորիչ ելույթն էր: Այն տևեց ընդամենը 30 վայրկյան, սակայն հաշված ժամերի ընթացքում տարածվեց ամբողջ աշխարհում: Մարդիկ ուղարկում էին այդ խոսքերը միմյանց նամակներով, տեղադրում իրենց բլոգներում ու կայքերում:
Այս կարճ խոսքում Coca-Cola-ի ղեկավարին հաջողվեց ընդգրկել կյանքի բոլոր ոլորտները և բացատրել, թե ինչպես է հնարավոր իրական երջանկություն գտնել:
«Պատկերացրեք, որ կյանքը խաղ է՝ հիմնված 5 գնդակով աճպարարություն անելու վրա: Այդ գնդակներն են Աշխատանքը, Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին: Եվ ձեր նպատակն այն է, որ բոլոր հինգ գնդակները մշտապես օդում լինեն:
Շուտով դուք կհասկանաք, որ Աշխատանք կոչվող գնդակը ռետինե է, և եթե դուք պատահաբար այն գցեք, նա նորից վեր կթռչի ու կվերադառնա ձեզ: Բայց մնացած չորս գնդակները՝ Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին, ապակյա են: Եվ եթե դրանցից մեկն ու մեկը գցեք, այն անդառնալիորեն կվնասվի, կքերծվի, ճաք կտա կամ գուցե առհասարակ փշրվի: Այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր:
Դուք պետք է գիտակցեք դա և փորձեք այնպես անել, որ դա չպատահի: Աշխատեք աշխատանքային ժամերի ընթացքում հնարավորինս արդյունավետ և տուն գնացեք ժամանակին: Համապատասխան ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին, ընկերներին և լիարժեք հանգստին:
Արժեքն արժեքավոր է, եթե միայն նրան արժևորում են»:
In this article
- ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Coca-Cola
- Coca-Cola-ի ղեկավարը
- Coca-Cola-ի ղեկավարի ելույթը
- ամենակարևոր արժեքը
- ամենակարևոր արժեքները
- աշխատանք
- առողջություն
- արժեքների մասին
- Բրայան Դեյսոն
- ելույթ
- ելույթներ
- ընկերներ
- ընտանիք
- կարժ ելույթ
- կյանքի մասին
- կյանքի ոլորտները
- հետաքրքիր աշխատանք
- հետաքրքիր մտքեր
- հռետոր
- մարդու կյանքը
- մարդու կյանքի մասին
Join the Conversation