Շատ միլիարդատերեր այլ կերպ են հասկանում փողի փիլիսոփայությունը, իրենց շրջապատում հասարակ իրերով և ներդրումներ կատարում շատ ավելի արժեքավոր բաների մեջ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահարուստ մարդկանց խորհուրդները փողի հանդեպ ճիշտ վերաբերվելու մասին:
ՄԱՅՔԼ ԲԼՈՒՄԲԵՐԳ
Անձնական կապիտալ – 37.5 միլիարդ
Հասկացիր, թե ինչն է քեզ համար լավ և գնա հենց այդ ճանապարհով:
Մայքլ Բլումբերգը հռչակված է որպես Նյու Յորքի ամենահակասական քաղաքապետերից մեկը: Մայքլ Բլումբերգը նաև համաշխարհային ֆինանսական և մեդիա ընկերության՝ Bloomberg L.P.-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ Իր ֆինանսական միջոցների կեսը նա կտակել է բարեգործական նպատակներով: Շուրջ 10 տարի լինելով քաղաքապետ՝ նա ստանում էր ընդամենը $1 տարեկան աշխատավարձ: Վերջին 10 տարում նա կրում է միևնույն աշխատանքային կոշիկները՝ սև մոկասիններ, որոնց մեջ նա իրեն շատ հարմարավետ է զգում: Նա գիտի, որ դրանք իրեն ամենից շատ են համապատասխանում և չի ցանակնում հավելյալ գումար ծախսել ավելորդ իրեր գնելու համար, որոնք երբեք չի կրելու:
ԲԻԼԼ ԳԵՅԹՍ
Անձնական կապիտալ – 79 միլիարդ
Սովորիր սխալներիդ վրա:
Ֆինանսական սխալներ գործելը սովորական բան է կյանքում: Բոլորն են դրանք անում, միայն թե մի տարբերությամբ: Մարդիկ, ովքեր կյանքում հասնում են ֆինանսական մեծ բարձունքերի, այդ սխալները ոչ միայն գործում են, այլև սովորում են դրանց վրա: Բիլլ Գեյթսը շատ լավ է հասկանում սխալներից սովորելու կարևորությունը և ասում է.
Միշտ էլ հաճելի է վայելել սեփական հաջողությունը, բայց շատ ավելի կարևոր է նախևառաջ հիշել սեփական սխալների մասին:
ԻՆԳՎԱՐ ԿԱՄՊՐԱԴ
Անձնական կապիտալ – 53 միլիարդ
Խուսափիր ավելորդ ծախսերից:
Ինգվար Կամպրադը IKEA-ի հիմնադիրն է: Նա կարծում է, որ շատ ծախսերը միանգամայն անիմաստ են, անգամ եթե շատ փող ունեք և կարող եք ձեզ ամեն ինչ թույլ տալ: Նա ընտրում է էկոնոմ կարգով թռիչքներ սեփական ինքնաթիռով ճանապարհորդելու փոխարեն, օգտագործում է նույն աշխատանքային բազկաթոռը արդեն 30 տարի շարունակ: Իր հուշերի մեջ Կամպրադը գրում է.
Մեզ պետք չեն շքեղ մեքենաներ, պատվավոր կոչումներ, հատուկ համազգեստ կամ ցանկացած այլ փառքի խորհրդանիշ: Իրականում մենք կարող ենք հիմնվել միայն սեփական ուժի և կամքի վրա:
ՈՒՈՐՐԵՆ ԲԱՖՖԵԹ
Անձնական կապիտալ – 66.1 միլիարդ
Գնիր այնպիսի տուն, որը համապատախանում է քո կարիքներին:
Ուորրեն Բաֆֆեթը առ այսօր ապրում է Նեբրասկայի Օմահա քաղաքում՝ 1958 թվականին 31.500 դոլարով ձեռք բերված իր տանը: Չնայած իր միլիարդներին՝ Բաֆֆեթը անիմաստ է համարում ապարանքներ գնելն ու այնտեղ բնակվելը: Նա իրեն հրաշալի է զգում իր 5-սենյականոց տանը, որը գտնվում է Ամերիկայի հենց սրտում:
ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ
Անձնական կապիտալ – 2.9 միլիարդ
Գտեք ձեր իրական կիրքը:
Այս պարզ խորհուրդը Օփրային բերեց թե հաջողություն, թե փառք: Իսկապես գիտակցելը, թե ինչ եք սիրում անել, և դրան հետևելը ձեզ կհանգեցնի իսկապես մեծ նվաճումների:
Դուք դառնում եք այն, ինչին հավատում եք: Այն, թե որտեղ եք դուք գտնվում հիմա, ցույց է տալիս, թե ինչին եք դուք հավատացել որոշ ժամանակ առաջ:
ՌԻՉԱՐԴ ԲՐԵՆՍՈՆ
Անձնական կապիտալ – 5.1 միլիարդ
Նպատակներ դրեք և արեք ամեն ինչ դրանք իրականացնելու համար:
Բրիտանացի միլիարդատեր, VirginGroup-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը սկսեց իր ճանապարհը՝ նպատակների ցանկ կազմելուց: Այդ նպատակները իրատեսական չէին, բայց նա դրեց իր առջև դրանք և արեց ամեն ինչ, որպեսզի հասնի դրանց: Ճիշտ նպատակներ դնելը հաջողության հիմքն է:
ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ
Անձնական կապիտալ – 78.5 միլիարդ
Սկսեք գումար խնայել, որքան հնարավոր է, երիտասարդ տարիքից:
Հեռահաղորդակցության ոլորտում մեծ հաջողությունների հասած մեքսիկացի այս գործարարը շուրջ 4 տարի համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ կարողանալով շրջանցել անգամ Բիլլ Գեյթսին: Կառլոս Սլիմը խորհուրդ է տալիս, որքան հնարավոր է, վաղ սկսել խնայել եկամուտները և կառավարել դրանք հարկ եղած ձևով: Եվ դրա համար բոլորովին կարևոր չէ, թե ինչ եք դուք աշխատում և որքան գումար եք ստանում:
ՋՈՆ ԿՈԴՎԵԼԼ
Անձնական կապիտալ -2.6 միլիարդ
Օգտագործեք տրանսպորտի այլընտրանքային տարբերակներ:
Անգլիացի այս բիզնեսմենը հսկայական հաջողությունների է հասել բջջային հեռախոսների արտադրության ոլորտում, սակայն հարկ չի համարում շրջել շքեղ մեքենաներով և ցուցադրել իր կարողությունը: Նա սիրում է ոտքով քայլել, հեծանիվ վարել և օգտվել հասարակական տրանսպորտից:
ԴԵՅՎԻԴ ՉԵՐԻՏՈՆ
Անձնական կապիտալ – 1.7 միլիարդ
Սովորիր որոշ բաներ պատրաստել ինքնուրույն:
Դեյվիդ Չերիտոնը Google-ի առաջին ներդրողներից էր և առ այսօր վայելում է 1998 թվականին արված իր ներդրման ($100.000) արդյունքները: Սակայն նա, օրինակ հրաժարվում է վարսահարդարի ծառայություններից և ինքն է կտրում իր մազերը: Նա համարում է, որ անգամ այդ չնչին գումարը կարող է ավելի պիտանի լինել կյանքի այլ ոլորտներում:
Միայն մտածեք, թե որքան գումար եք դուք տալիս այլ մարդկանց այն դեպքում, երբ այդ ամենը կարող եք անել ինքնուրույն:
In this article
- ՖԻՆԱՆՍՆԵՐ
- ամենահարուստ մարդը
- ամենահարուստ մարդիկ
- աշխարհի ամենահարուստ մարդը
- Բիլլ Գեյթս
- գումար
- գումարի մասին
- Դեյվիդ Չերիտոն
- Ինգվար Կամպրադ
- ինչ անել փողի հետ
- ինչպես գումար խնայել
- ինչպես փող աշխատել
- խնայողություն
- խնայողություններ
- Կարլոս Սլիմ
- հարուստ մարդիկ
- հարստության մասին
- հարստություն
- Մայքլ Բլումբերգ
- Ուորրեն Բաֆֆեթ
- Ջոն Կոդվել
- Ռիչարդ Բրենսոն
- փող
- փողի մասին
- Օփրա Ուինֆրի
- ֆինանսական գրագիտություն
- ֆինանսական խորհուրդներ
- ֆինանսական խորհրդատվություն
- ֆինանսական հաջողություն
- ֆինանսական միջոցներ
Join the Conversation