DIRO – ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՎ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԼԻՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արհեստական ինտելեկտով առաջին խաղալիքի, նրա զարմանալի հնարավորությունների և կիրառության տարբերակների մասին պատմում է Diro արջուկի հեղինակը:

5435
արհեստական ինտելեկտով խաղալիք

Աշխարհում հարյուրավոր խոսող խաղալիքներ կան, նրանցից ոմանք անգամ էմոցիաներ են արտահայտում, բայց այս արջուկն առաջին արհեստական ինտելեկտով ռոբոտն է, ով կարողանում է երկխոսության մեջ մտնել երեխայի հետ, պատասխանել նրա բոլոր հարցերին և իսկական ընկերոջ պես խաղալ նրա հետ:

արհեստական ինտելեկտով խաղալիք

Դիրո արջուկի հեղինակը Դմիտրի Տվերդոխլեբովն ու իր 4-հոգանոց թիմն են:

արհեստական ինտելեկտով խաղալիք

«Փոքր ժամանակ, ինչպես շատ երեխաներ, ես էլ խաղալիք արջ ունեի: Ես խաղում էի նրա հետ, տարբեր պատմություններ պատմում, բայց նա երբեք չէր պատասխանում ինձ: Հիմա, երբ մեծացել եմ, որոշեցի ստեղծել իսկապես խոսող արջ խաղալիք, որը ինտելեկտ կունենա: Ես որոշեցի անել դա, որովհետև երազանքները միշտ պետք է իրականություն դառնան»,- ասում է Դիման:

արհեստական ինտելեկտով խաղալիք

Խաղալիքը թարթում է աչքերը, զարմացած բարձրացնում է հոնքերը, բայց դա ամենահետաքրքիրը չէ: Դիրոն կարողանում է wifi-ի միջոցով տվյալներ փոխանակել սմարթֆոնի (ինչպես նաև պլանշետի, համակարգչի) հետ, որտեղ երեխայի խոսքը վերածվում է տեքստի և փոխանցվում արհեստական ինտելեկտով աշխատող սերվերին: Վերջինս էլ իր հերթին ձևավորում է հարցի պատասխան ռեակցիան և վերադարձնում արջուկին: Այսինքն, Դիրոն լսում է երեխային, հասկանում նրա խոսքը և պատասխանում:

արհեստական ինտելեկտով խաղալիք

Հեղինակները Դիրոյի կիրառման ահա թե ինչ տարբերակներ են առաջարկում:

Այս խելացի արջը կարող է արթնացնել երեխային նշված ժամին, կարող է երգ երգել նրա համար, պատասխանել այնպիսի հարցերի, ինչպես «Ժամը քանի՞սն է» կամ «Ինչո՞ւ է պետք ատամները մաքրել ամեն օր», պլանշետով խաղալ նրա հետ տարբեր զարգացնող խաղեր («Սովորում ենք այբուբեն», «Գուշակիր կենդանուն» և այլն), իսկ երեկոյան պառկեցնել երեխային քնելու՝ նրա իսկ ընտրությամբ հեքիաթ պատմելով:

արհեստական ինտելեկտով խաղալիք

Դիրոն կարող է նաև ռադիոդայակի դեր կատարել: Սմարթֆոնի միջոցով կապվելով արջուկի հետ՝ մայրիկն ու հայրիկը կարող են շփվել իրենց երեխայի հետ՝ անկախ իրենց գտնվելու վայրից:

Արջուկի հետ կարելի է սովորել օտար լեզուներ, կարաոկեով երգեր երգել և պարզապես զրուցել: Արջուկն ամեն ինչ հասկանում է և պատասխանում:

արհեստական ինտելեկտով խաղալիք

Դիրո արջուկի նախնական օրինակների արժեքը $115 է, իսկ շուկայական գինը կազմելու է $50: Այս պահին արդեն կարելի է նախնական պատվեր ամրագրել նախագծի կայքում, ինչպես նաև հետևել թիմի աշխատանքին:
     

In this article


Join the Conversation