Այն մասին, թե ինչ փոփոխություններ կարող է բերել բառերի ուժը, պատմում է այս փոքր, բայց շատ ազդեցիկ պատմությունը:
Մի կույր մարդ նստել էր շենքի աստիճանին: Նրա ոտքերի մոտ դրված էր համարյա դատարկ գլխարկը և մի տախտակ՝ հետևյալ գրությամբ. «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնեք»: Մոտերքով անցնող մի մարդ նկատեց կույրին և տեսավ, որ գլխարկի մեջ ընդամենը մի քանի մանրադրամ կա: Նա նույնպես գումար գցեց գլխարկի մեջ, բացի այդ առանց թույլտվության վերցրեց տախտակը, գրեց դրա վրա նոր խոսքեր և առանց որևէ բան ասելու հեռացավ:
Օրվա վերջում գլխարկը լիքն էր դրամներով: Երբ անծանոթը վերադառնում էր տուն, կույրը ճանաչեց նրան քայլերից, ձայն տվեց նրան և հարցրեց, թե ինչ էր նա գրել տախտակի վրա.
– Ես չեմ գրել ոչ մի բան, որ չհամապատասխաներ իրականությանը: Ես պարզապես գրել եմ ճշմարտությունը մի փոքր այլ տարբերակով,- պատասխանեց մարդը և հեռացավ:
Կույրը դեռ երկար ժամանակ մատներով շոշոփում էր տախտակի մակերևույթը, մինչև հասկացավ. տախտակի վրա գրված էր. «Հիմա գարուն է, բայց ես չեմ կարողանում այն տեսնել»:
In this article
- ԱՌԱԿՆԵՐ
- առակ
- առակ կյանքի մասին
- առակ կույրի և գարնան մասին
- առակ կույրի մասին
- առակներ
- բառերի ուժը
- իմաստուն առակներ
- խոսքի ուժը
- խորհրդանշական առակներ
- կույր մարդ
- կույրի մասին
- հետաքրքիր առակներ
- հետաքրքիր պատմություն
- հետաքրքիր պատմություններ
- հոգեբանական առակ
- մոտիվացնող առակ
- մոտիվացնող պատմություն
- պատմություններ
- փոխիր կյանքը
- փոփոխություն
- փոփոխություններ
- օգնություն
Join the Conversation