ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐՆ ԱՌԱՆՑ ՄԻԼԻԱՐԴԻ

Նա Duty Free խանութների ցանցի հիմնադիրն է: Նա 81 տարեկան է: Նրա անձնական եկամուտները կազմում են 7,5 միլիարդ դոլար: Այս ամենի հետ մեկտեղ նա չունի մեքենա, ճանապարհորդում է էկոնոմ կարգով, ապրում է վարձով բնակարանում:

5819
Միլիարդատերը առանց միլիադրի

Չակ Ֆինին կրում է $15-անոց ժամացույց և չթե վերնաշապիկ: Իր պատմական հայրենիքում՝ Իռլանդիայում, նրան հեշտությամբ կարող են շփոթել ամերիկացի զբոսաշրջիկի հետ: Նա ճաշում է արագ սննդի կետերում կամ սրճարաններում՝ ռեստորաններ այցելելու փոխարեն, հագուստ գնում է սովորական խանութներից և անձնական դերձակի ծառայություններից չի օգտվում, շրջում է տաքսիով կամ օգտվում է մետրոյից:

Միլիարդատերը առանց միլիադրիԿարելի է նրան համարել ժլատ ծերուկ, որ դողում է ամեն կոպեկի վրա, այնպես չէ՞, եթե միայն չիմանանք, որ վերջին 30 տարում նա բարեգործության է ուղղել ավելի քան 6 միլիարդ դոլար: Այդ գումարները ծախսվել են կրթության, առողջապահության, գիտության, ծերանոցներ կառուցելու վրա աշխարհի ամենատարբեր երկներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, Իռլանդիայում և այլն: Ասում են՝ Ֆինին Իռլանդիային այնքան գումար է տվել, որքան չի տվել ոչ մի իռլանդացի երկրի ողջ պատմության ընթացքում: Նա մտադիր չէ կանգ առնել և պատրաստվում է մնացած գումարն էլ բարի գործերի համար ծախսել 2016 թվականի ընթացքում:

Բացի այդ, Չակ Ֆինիին չի հետաքրքրում ոչ միայն փողը, այլև փառքը: Իր գործունեության առաջին 15 տարվա ընթացքում նա փորձում էր մնալ ստվերում, մինչև լրագրողները բացահայտեցին նրան:

Միլիարդատերը առանց միլիադրի1988 թվականին Forbes ամսագրի շնորհիվ նրա մասին իմացավ ամբողջ աշխարհը: Duty Free խանութների մասին մանրակրկիտ հոդվածին ի պատասխան՝ Ֆինին միայն նեղսրտեց. «Դե ահա, հիմա մենք բոլորի աչքի առաջ ենք»: Ամսագրի տվյալներով՝ Ֆինին ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցանկում 31-րդն էր: Forbes-ը չէր սխալվել իր հաշվարկներում, նա սխալվել էր միայն մի հարցում, այդ պահի դրությամբ երկար տարիների ընթացքում աշխատած այդ բոլոր գումարները այլևս Ֆինիին չէին պատկանում, նա արդեն ծախսել էր այդ բոլորը բարեգործության վրա:  

Այս ամենից հետո էլ Ֆինին փորձում էր թաքուն գործել և չհրապարակել իր կատարած բարեգործությունները: Մինչև 2012 թվականը Ֆինը տվել էր ընդամենը 5 հարցազրույց՝ խուսափելով նաև լրատվամիջոցների աչքին երևալուց:

Միլիարդատերը առանց միլիադրիՉակ Ֆինին զարմանալի մարդ է: Սկսելով իր բիզնեսը զրոյից՝ նա կարողացել է մի քանի տարում ստեղծել ընկերություն, որն ունի ավելի քան 200 աշխատակից և մասնաճյուղեր՝ աշխարհի 27 երկրներում: Նրա եկամուտները տարեցտարի աճում էին ահռելի արագությամբ, սակայն դրանց մեծ մասն անմիջապես ուղղվում էր Ֆինի The Atlantic Philanthropies բարեգործական հիմնադրամ:

«Ես համոզվել եմ, որ շատ ավելի մեծ հաճույք ես ստանում, երբ տալիս ես գումարը և տեսնում ես, որ դրա շնորհիվ ինչ-որ բան է ստեղծվում, օրինակ, հիվանդանոց: Չէ՞ որ դա տրամաբանական է, ավելի լավ է գումարը ներդնել բարի գործերի մեջ, քան թե անդադար կուտակել դրանք բանկային հաշվի վրա», – պատմում է Չակ Ֆինին:

Բիլ Գեյթսը, ով իր գործունեության վերջին տարիներին նույնպես հսկայական գումարներ է հատկացնում բարեգործությանը, Ֆինիին համարում է կատարյալ օրինակ, որին պետք է հետևել և նրա պես բարիք արարել ողջ կյանքի ընթացքում:

In this article


Join the Conversation