Բարոն Մյունհաուզենը պնդում էր, որ ինքն է իրեն ճահճից դուրս հանել՝ քաշելով սեփական մազերից: Հոգեբանության կանոնները տարբերվում են ֆիզիկայի կանոններից: Մենք կարող ենք առաջ շարժվել անգամ այն դեպքում, երբ չունենք արտաքին հենման կետ: Կյանքը հնարավոր չէ փոխել մեկ թռիչքով, բայց միակ տարբերակը հայտնվել այնտեղ, որտեղ ուզում ենք լինել, ամեն օր այդ ուղղությամբ փոքրիկ քայլ անելն է:
Մեզ թվում է, թե մենք մեզ ճանաչում ենք, բայց իրականում մենք ճանաչում ենք մեզ և մեր ուժերը միայն այն ժամանակ, երբ որևէ քայլի կամ գործողության ենք գնում:
Բիլբո անունով վախկոտ հոբբիթը որոշեց ճանապարհորդության մեկնել ոչ այն պատճառով, որ համարձակ էր: Բայց նա բացահայտեց իր մեջ այդ քաջությունը՝ հայտնվելով այնպիսի իրավիճակներում, որտեղ այդ քաջությունը իրեն պետք էր: Նա դառնում էր քաջ, երբ այլ ելք չէր ունենում:
Միայն կյանքն է մեզ դարձնում այն, ինչ մենք կանք, եթե ամեն օր մի կարճ ժամանակով կարողանում ենք մի կողմ դնել մեր վախերը, հուսահատությունը և փորձում ենք վարվել այնպես, ինչպես հարկն է, երբ շարժվում ենք առաջ, անգամ փոքրիկ քայլերով:
Հեգելը ասում էր. «Մարդը չի կարող իմանալ, թե ով է ինքը, քանի դեռ գործողությամբ չի վերածել ինքն իրեն իրականության: Հենց այդ պատճառով նա պետք է սկսի գործել ցանկացած հանգամանքներում, առանց մտահոգվելու սկզբի, միջոցների ու վերջի մասին»:
In this article
- ՄՈՏԻՎԱՑԻԱ
- Բարոն Մյունհաուզեն
- երազանքների մասին
- ինչու չկա մոտիվացիա
- ինչպես գտնել մոտիվացիա
- ինչպես իրագործել նպատակը
- ինչպես իրականացնել երազանքը
- ինչպես հասնել նպատակին
- ինչպես մոտիվացնել
- համարձակություն
- հաջողության մասին
- հաջողություն
- Հեգել
- ճանապարհ
- մոտիվացիա
- մոտիվացիայի մասին
- մոտիվացնող
- մոտիվացնող պատմություն
- մոտիվացնող պատմություններ
- նպատակ
- նպատակների մասին
- շարժվել առաջ
- ոգեշնչում
- փոքրիկ քայլերի արվեստը
Join the Conversation