Internest.am-ը ներկայացնում է ձեզ հայերեն ռեզյումեի օրինակներ՝ պարզ ու հարմարավետ դիզայնով և կառուցվածքով: Լրացնելով համապատասխան դաշտերը և ավելացնելով ձեր մասին տեղեկությունները՝ դուք կարող եք ներբեռնել դրանք և ուղարկել ձեր ապագա գործատուին:
Ռեզյումեի մեջ անձնական տեղեկությունները և երկարաբանությունները տեղ չունեն: Սակայն եթե կարիք լինի ավելացնել նոր դաշտեր, դուք կարող եք հեշտությամբ դա անել ինքնուրույն՝ պահպանելով ռեզյումեի ընդհանուր ոճը:
Հիշեք, որ ձեր ռեզյումեն պետք է լինի գրագետ և կանոնակարգված՝ առանց ավելորդությունների, սխալների և վրիպումների: Այն ցանկալի է չեզոք և երրորդ դեմքով ներկայացնել: Առաջին դեմքով գրված ռեզյումեն ավելի շատ շարադրություն է հիշեցնում:
Պետք է խուսափել թե՛ շատ համառոտ և թե՛ շատ երկար նկարագրություններից նախորդ աշխատատեղում ձեր պարտականությունների մասին: Ավելի լավ է համառոտ լրացնել համապատասխան դաշտերը՝ ներկայացնելով ձեր աշխատանքի հիմնական արդյունքները:
Ձեր աշխատանքային փորձը թվարկելիս սկսեք ամենավերջինից: Մի գրեք 15-20 տարվա վաղեմության աշխատանքային փորձը (եթե, իհարկե, այն միակը չէ). գործատուին հիմնականում հետաքրքրում է ձեր վերջին տարիների փորձը:
Անշուշտ, ցանկալի է ռեզյումեի մեջ ներառել լուսանկարը, սակայն եթե սովորություն ունեք լուսանկարներում անհաջող երևալու կամ չունեք համապատասխան լուսանկար, պարզապես մի ներառեք այն և հեռացրեք համապատասխան դաշտը:
Չմոռանաք ռեզյումեն վերնագրել ձեր անուն-ազգանունով և այն հաստիքով, որի համար դիմում եք: Գործատուն չպետք է ստանա ռեզյումե, որի անվանումից պարզ չլինի, թե ում էր այն պատկանում:
Ներկայացված օրինակների հղումներով անցնելուց հետո հարկավոր է ստեղծել ֆայլի պատճենը (make a copy) և ավելացնել այն ձեր Google Drive-ի մեջ:
Ռեզյումեի օրինակները կարող եք ներբեռնել ինչպես Word, այնպես էլ PDF տարբերակներով:
ՕՐԻՆԱԿ 1
ՕՐԻՆԱԿ 2
ՕՐԻՆԱԿ 3
ՕՐԻՆԱԿ 4
Ռեզյումեներում ամենից հաճախ հանդիպող և գործատուին նյարդայնացնող սխալների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Կարող եք ծանոթանալ նաև մոտիվացիոն նամակի և ռեզյումեին ուղեկցող նամակի գրման կանոններին:
Մաղթում ենք ձեզ հաջողություն 🙂
In this article
- ԱՇԽԱՏԱՆՔ
- CV աշխատանքի համար
- CV հայերեն օրինակներ
- CV ճիշտ ձև
- CV օրինակ
- CV օրինակներ
- աշխատանք
- աշխատավայր
- աշխատատեղ
- գործատու
- ինչպես գտնել աշխատանք
- ինչպես դիմել աշխատանքի համար
- ինչպես կազմել CV
- ինքնակենսագրություն
- խորհուրդներ
- հայերեն CV ներբեռնել
- հայերեն ռեզյումե
- հայերեն ռեզյումե ներբեռնել
- հայերեն ռեզյումե օնլայն
- հայերեն ռեզյումե օրինակ
- հայերեն ռեզյումե օրինակներ
- հայերեն ռեզյումեի նմուշներ
- հարցազրույց
- ճիշտ ռեզյումե
- ռեզյումե
- ռեզյումե աշխատանքի համար
- ռեզյումե խորհուրդներ
- ռեզյումե ճիշտ ձև
- ռեզյումե ուղարկել
- ռեզյումե օնլայն
- ռեզյումե օրինակ
- ռեզյումե օրինակներ
- ռեզյումեի ձև
- ռեզյումեի նմուշ
- ռեզյումեի նմուշներ
- ռեզյումեի օրինակ
- ռեզյումեի օրինակներ
- սխալներ
- օնլայն ռեզյումե
Join the Conversation