ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՇԽԱՏԱՍԵՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐԸ

Թոմաս Էդիսոնն ամերիկացի հանճարեղ գյուտարար ու ձեռնարկատեր էր: Նրա անթիվ հայտնագործությունների շարքում թերևս ամենակարևորներն են շիկացման լամպը, ձայնագրիչը (ֆոնոգրաֆը), կաուչուկը: Նա կառուցեց աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը, լուսավորեց ողջ Նյու Յորքը: Հենց Թոմաս Էդիսոնի շնորհիվ աշխարհում սկսվեց էլեկտրական էներգիայի դարաշրջանը:

19267
Թոմաս Էդիսոնի մտքերը

Իր օրինակով Էդիսոնն ապացուցում էր, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում մարդուն, այլ համառ աշխատանքի ու նպատակասլացության շնորհիվ միայն: Նա սերունդներին թողել է ոչ միայն իր չափազանց օգտակար գյուտերը, որոնք փոխել են մարդկության կյանքը, այլև իր իմաստուն դասերը կյանքի, ձեռքբերումների և հաջողության մասին: Առաջարկում ենք ծանոթանալ Թոմաս Էդիսոնի ոգեշնչող մտքերի հետ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ես պարտություններ չեմ կրել, ես պարզապես գտել եմ 5000 տարբերակ, որոնք չեն աշխատում: Ստացվում է՝ ես 5000 տարբերակով ավելի մոտ եմ կանգնած այն տարբերակին, որը կաշխատի:

(Շիկացման լամպի հայտնագործման համար Էդիսոնը կատարել է ավելի քան 11 000 փորձ:)

Դուք հարցնո՞ւմ եք իմ ձեռքբերումների մասին: Ես ունեմ հսկայական քանակությամբ ձեռքբերումներ: Հիմա ես գիտեմ մի քանի հազար բան, որոնք չի կարելի անել:

Շատ հայտնի բիզնեսմեններ, իրենց հաջողության մասին պատմելով, ասում են միևնույն խոսքը. «Փողերն ընկած էին գետնին. դրանք հարկավոր էր միայն բարձրացնել»: Բայց ահա նրանցից ոչ ոք չի ասում, թե քանի անգամ է ստիպված եղել կռանալ դրանք բարձրացնելու համար:

Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց արագ ենք թևաթափ լինում: Հաջողության տանող ամենավստահելի ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է:

Ես չեմ ունեցել աշխատանքային և հանգստյան օրեր: Ես պարզապես արել եմ իմ գործը և դրանից հաճույք ստացել:

Ցավոք շատ մարդիկ, ովքեր վերջնականապես հուսահատվել են ու թևաթափ եղել, երբեք չեն իմանա, թե որքան մոտ էին իրենք հաջողությանն այդ պահին:

Եթե կան հավակնություններ, ինչպես նաև ցանկություն և ուժ գիշեր ու ցերեկ աշխատելու համար, ապա ամեն ինչ, անգամ ամենահավակնոտ ծրագրերը իրագործելի են մարդու համար:

Հաջողությունն այն է, երբ քո պատրաստվածությունը համապատասխանում է քեզ բախտ վիճակված հնարավորությանը:

Ամեն չստացված փորձ ևս մեկ քայլ է դեպի առաջ:

ՀԱՆՃԱՐԻ ՄԱՍԻՆ

Հանճարը իրենից ներկայացնում է 1% ոգեշնչում և 99% քրտնաջան աշխատանք:

Հանճարի գաղտնիքը աշխատանքի, համառության և առողջ դատողության մեջ է:

Եթե մենք անեինք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմանում է, մենք ինքներս կապշեինք դրա վրա:

Մարդկանց մեծ մասը բաց է թողնում իրեն հանդիպած հնարավորությունը, որովհետև վերջինս կոմբինիզոն է կրում և աշխատանքի տեսքն ունի:

Անհանգստությունը չբավարարվածությունն է, իսկ չբավարարվածությունը առաջընթացի թիվ մեկ պայմանն է: Ցույց տվեք ինձ ամբողջությամբ բավարարված մարդու, և ես կբացահայտեմ նրա մեջ անհաջողակին:

Ամեն ինչ տրվում է նրան, ով հանգսիտ չի նստում տեղը ու սպասում:

Մարդկանց մեծ մասը հավատում է, որ մի օր ինքը կարթնանա հարուստ: Կիսով չափ նրանք իրավացի են: Ինչ-որ մի օր նրանք իսկապես կարթնանան:

Մարդկանց մեծամասնությունը պատրաստ է անդադար չարչարվել, միայն թե ազատվի մի փոքր մտածելու անհրաժեշտությունից:

ՓՈՂԻ ՄԱՍԻՆ

Դուք գիտե՞ք, թե ինչի համար եք ստեղծել շիկացման լամպը:
– Ոչ, բայց ես կարծում եմ՝ կառավարությունը շուտով կմտածի, թե ինչպես կարող է դրա դիմաց մարդկանցից փող վերցնել:

Այն ժամանակ ես առանց այդ էլ շերիֆին օրական 5$ էի վճարում, որպեսզի նա պարտքերի պատճառով չփակի իմ արհեստանոցը: Հիմա էլ գազն անջատեցին չվճարելու պատճառով: Ես այնպես բարկացա, որ սկսեցի կարդալ գազի մասին եղած ողջ գրականությունը և որոշեցի անել ամեն հնարավորը, որ այն փոխարինեմ էլեկտրականությամբ:

Մենք կդարձնենք էլեկտրականությունն այնքան մատչելի, որ մոմեր կսկսեն վառել միայն հարուստները:

ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գաղափարի արժեքը որոշվում է նրա օգտակարությամբ:

Երբեք մի հայտնագործեք մի բան, որը պահանջարկ չունի:

Եթե ուզում եք լավ գաղափարներ հորինել, հիշեք, որ դրանցից լավագույնները կարող եք վերցնել ուրիշներից:

Լավագույն գաղափարներն առաջացել են միայնության մեջ, վատագույնները՝ խառնաշփոթի:

ԿՅԱՆՔԻ, ՄԱՀՎԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ

Եթե մահվանից հետո կա ինչ-որ բան, դա լավ է: Եթե չկա, էլի լավ է: Ես ապրել եմ իմ կյանքը և արել եմ առավելագույնը, որ կարող էի անել:

Հավատը մխիթարող խաղալիք է նրանց համար, ովքեր չեն կարողանում մտածել:

Ես հավատում եմ, որ մեր հոգևոր էությունը չի մեռնում անգամ մեր մահից հետո, այն և մեր մահից հետո էլ ի վիճակի է ազդել նյութականի վրա: Եթե իմ ենթադրությունը ճիշտ է, ապա մարդը մի օր անպայման կստեղծի գերզգայուն հարմարանք, որը հնարավորություն կտա գրի առնելու մեր նախնիների պատգամները, անկախ այն բանից, թե ինչ տեսք ենք ստանում մենք մեր ֆիզիկական մահվանից հետո:

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ես երբեք չեմ կարողացել լավ սովորել դպրոցում: Ես միշտ դասարանի ամենաթույլերի մեջ էի: Ես զգում էի, որ ուսուցիչներն ինձ չեն հավանում, և որ հայրս մտածում է, որ ես հիմար եմ: Այդպես ես էլ եզրակացրի, որ ես, ամենայն հավանականությամբ, ապուշի մեկն եմ:

Ես կարողացել եմ դառնալ գյուտարար, որովհետև մանկության տարիներին դպրոց չեմ գնացել:

Ինչ պետք չեն ոչ ձիեր, ոչ շքեղ նավեր: այդ ամենի համար ես ժամանակ չունեմ: Ինձ պետք է արհեստանոց:

Ես դեռ այնքան շատ բան պետք է հասցնեմ անել, իսկ կյանքը շատ կարճ է: Ես պարտավոր եմ շտապել:

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԱՇԽԱՐՀԻՆ

Եթե կա տարբերակ ինչ-որ բան ավելի լավ անելու, ապա գտեք այդ տարբերակը:

Քաղաքակրթության մեծագույն առաջադրանքը մարդուն մտածել սովորեցնելն է:

Ես հասկացել եմ, թե ինչ է պետք աշխարհին: Ես դա կհայտնագործեմ:

In this article


Join the Conversation