Քննությունը բաղկացած է 4 մասից՝ Reading, Listening, Writing и Speaking: Սրանցից յուրաքանչյուրին պետք ա պատրաստվել առանձին-առանձին:
Արդյո՞ք ձեզ պետք է պատրաստվել քննության համար, եթե դուք լավ անգլերեն գիտեք: Այո, պետք է: Այս քննությունը չի կարելի համեմատել անգլերենից սովորական քննության հետ, որը մենք հանձնում էինք դպրոցում կամ համալսարանում: Այն ունի իր հստակ կառուցվածքը, տրամաբանությունը և առաջադրանքները: Բացի այդ մեծ ուշադրություն է պետք հատկացնել բառապաշարին, որովհետև թեստի մեջ ընդգրկված թեմաները ամենատարբեր ոլորտներ են ընդգրկում՝ սկսած պատմությունից և աշխարհագրությունից, վերջացրած կենսաբանությամբ:
Այդ պատճառով ձեր քննական արդյունքը կախված է ոչ միայն ձեր անգլերենի իմացությունից, այլև այն բանից, թե որքան լավ եք դուք պատրաստվել հենց այս քննության համար:
Եթե դուք էլ ձեր առջև դրել եք այս քննությունը հանձնելու նպատակը, ապա վստահ ենք, որ կկարողանաք հաջողությամբ հանձնել այն: Իսկ ահա այս 14 անվճար կայքերը ձեզ կօգնեն այդ հարցում: Պահպանեք ձեզ մոտ և օգտվեք:
- ETS TOEFL – Սա TOEFL քննության պաշտոնական կայքն է, հետևաբար այստեղ կա ամեն ինչ քննության ձևաչափի մասին, խորհուրդներ և օգտակար ռեսուրսներ քննությունը հանձնել պատրաստվողներին:
- Learn 4 Good – այստեղ կան իրական թեստային հարցերից շատերի պատասխանները, ինչպես նաև ներկայացվում է քննության էությունը, արդյունքների հաշվարկման համակարգը: Այս կայքում ներկայացված է նաև այն համալսարանների ցանկը, որոնք ընդունում են ուսանողների TOEFL քննության հիման վրա:
- TOEFL.ru – օրինակներ, օգտակար խորհուրդներ, օնլայն մինի-թեստեր, նյութեր պատրաստվելու համար և քննական կենտրոնների կորդինատներ:
- Test Magic – այստեղ կարելի է գտնել TOEFL թեստերի փորձնական տարբերակներ, ինչպես նաև ստանալ օգնություն քննական էսսեների գրելու հարցում, խորհուրդներ նախապատրաստվելու և քննությունը հանձնելու վերաբերյալ:
- TestDEN – սա քննությունը հանձնողների համար նախավարժանքի պես մի բան կարող է լինել, փորձնական թեստ, որն ամբողջությամբ ընդօրինակում է իրական քննությունը համակարգչային տարբերակով:
- Good Luck TOEFL – քննություն այստեղ բաժանում են համապատասխան մասերի և օգնում յուրացնել դրանցից յուրաքանչյուրը՝ reading, listening, writing և speaking:
- Test Prepreview – այստեղ կարող եք գտնել տեղեկություններ քննության մասին, թեստերի մի քանի օրինակ, ինչպես նաև բազմաթիվ այլ թեստեր անգլերենի ձեր իմացությունը ստուգելու համար:
- English Test – փորձնական թեստեր, ինչպես նաև բազմաթիվ վարժություններ և նյութեր անգլերեն սովորելու համար:
- Quiz Tree – ֆլեշ հավելվածի տեսքով հարմարավետ և ինտերակտիվ տարբերակ քննության համար անհրաժեշտ բառապաշարն ու քերականությունը յուրացնելու համար:
- Graduates Hotline – մի քանի փորձնական TOEFL թեստեր՝ քննությանը նախապատրաստվելու համար:
- Nonstop English – TOEFL և այլ քննությունների վարժություների մեծ բազա: Վարժությունները ինտերակտիվ տարբերակով են ներկայացված, ինչը բավական հեշտացնում և արագացնում է դրանց կատարումը:
- Exam English – անվճար դասեր տարբեր քննությունների, այդ թվում՝ TOEFL-ին պատրաստվելու համար: Գործնական առաջադրանքներ քննության բոլոր չորս մասերի համար:
- Toeflgoanywhere – առաջադրանքներ, խաչբառեր, գլուխկոտրուկներ, տեսադասեր TOEFL-ի ստեղծողների կողմից: Այստեղ կա նաև TOEFL համայնք, որտեղ կարող եք գտնել ընկերներ՝ քննությանը միասին նախապատրաստվելու համար:
- Stuff – Այս կայքում կարելի է անցնել 20 րոպեանոց թեստ և ստանալ ձեր պատասխանների մանրակրկիտ վերլուծությունը դասավանդողի կողմից
Անշուշտ այս բոլոր կայքերից օգտվելու կարիք չկա, դուք կարող եք ընտրել նրանք, որոնք առավել կհետաքրքրեն և դուր կգան ձեզ: Սակայն այս ռեսուրսները վստահաբար կարող են լրացուցիչ օգնություն լինել քննությանը նախապատրաստվելու կարևոր շրջանում:
In this article
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- TOEFL
- TOEFL բաժիններ
- TOEFL թեստ
- TOEFL թեստեր
- TOEFL ինքնուրույն
- TOEFL կենտրոններ
- TOEFL հավաստագիր
- TOEFL հարցեր
- TOEFL քննության մասին
- TOEFL քննություն
- անգլերեն
- անգլերեն ինքնուրույն
- անգլերեն կուրսեր
- անգլերեն օնլայն
- ինչպես անվճար սովորել անգլերեն
- ինչպես հանձնել TOEFL
- ինչպես պատրաստվել TOEFL-ին
- ինչպես պարապել TOEFL
- ինչպես սովորել անգլերեն
- ինչպես սովորել անգլերեն լեզու
- կայքեր անգլերեն սովորելու համար
- որտեղ հանձնել TOEFL
- որտեղ պարապել TOEFL
- սովորել անգլերեն
- սովորել անգլերեն ինքնուրույն
- քննություն
- քննություններ
Join the Conversation