ԻՍԿ ՁԵԶ ՀԱՐԿԱՎՈ՞Ր Է ԱՅՍՊԻՍԻ ԹՂԹԱԴՐԱՄ (ԱՌԱԿ)

Կյանքի դժվարությունները հաճախ մեզ ստիպում են կասկածել ինքներս մեր արժեքի վրա: Սակայն անկախ այն հանգամանքներից, որում մենք գտնվում ենք այդ պահին, մենք միշտ էլ կարող ենք վեր կենալ, կարգի բերել ինքներս մեզ ու շարունակել քայլել առաջ...

6611
թղթադրամ

Մի անվանի հոգեբան իր ելույթը սկսեց՝ 100$-անոց մի թղթադրամ վեր բարձրացնելով և հարցնելով, թե ով է ցանկանում ստանալ այն: Դահլիճում նստած երկու հարյուր ներկաները մեկ մարդու պես ձեռք բարձրացրին:

-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ դրա հետ,-ասաց հոգեբանը:

Ճխլտելով թղթադրամը՝ նա նորից հարցրեց.

– Ցանկանո՞ւմ է ինչ-որ մեկը ստանալ սա:

Եվ նորից բոլորը բարձրացրին ձեռքերը:

-Այդ դեպքում, -պատասխանեց նա, – ես կանեմ հետևյալը:

Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմռթված ու կեղտոտված փողն ու հարցրեց.

– Դե, ձեզանից ու՞մ է պետք այն այսպիսի տեսքով:

Անգամ սրանից հետո դահլիճում նստածները ձեռք բարձրացրին:

-Թանկագին բարեկամներ,- ասաց հոգեբանը,- հենց նոր դուք ստացաք մի կարևոր դաս: Չնայած նրան, ինչ ես արեցի թղթադրամի հետ, դուք նորից ցանկանում եք ստանալ այն, որովհետև այն չի կորցրել իր արժեքը, այն նույն 100 դոլլար արժողությամբ թղթադրամն է… Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ մենք հայտվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված: Այդպիսի իրավիճակներում մենք մեզ զգում են անարժեք ու անպետք:

Բայց կարևոր չէ, թե ինչ է պատահել քեզ հետ կամ կպատահի: Կեղտո՞տ ես դու, թե՞ մաքուր, ճմռթված, թե՞ հարդարված, դու երբեք չես կորցնի քո արժեքը: Դու նաև միշտ անգին կլինես այն մարդկանց համար, ովքեր քեզ իսկապես սիրում են:

In this article


Join the Conversation