ԻՆՉՊԵ՞Ս ԸՆԴՈՒՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՉԱՄԱՉԵԼ ԴՐԱՆՑԻՑ

Մեզնից շատերին թվում է, թե մենք արժանի չենք գովասանքի: Որքան լավ բան էլ որ անենք, ինչ հաջողությունների էլ որ հասնենք, մեզ հաճախ թվում է, թե մենք արժանի չենք խրախուսանքի ու պարգևների, և որ մեզ սխալմամբ են այդպես գովում, պարզապես մարդիկ դեռ չեն հասկացել, թե ում հետ գործ ունեն:

5136
Ինչպես ընդունել սեփական ձեռքբերումները

Մենք մեզ անտաղանդ խաբեբաների պես ենք զգում, որոնք խորամանկությամբ կամ բախտի բերմամբ զբաղեցրել են ուրիշի տեղը: Դա թունավորում է կյանքը և խանգարում լիարժեք ապրել, այնպես որ, առաջարկում ենք պարզել, թե ինչու է այդպես լինում և ինչպես կարելի է ազատվել այդ տարօրինակ մեղքի զգացումից:

Այս երևույթը կոչվում է «ինքնակոչի ախտանիշ»: Դրանով տառապում է մարդկանց շուրջ 70%-ը, այդ թվում՝ բավական շատ հանրահայտ մարդիկ: Նրանց շարքում է, օրինակ, դերասանուհի Էմմա Ուոթսոնը: Ինքնակոչի ախտանիշով տառապող մարդիկ չեն կարողանում ընդունել սեփական ձեռքբերումները և այլ մարդկանց համարում են ավելի խելացի և ավելի արժանավոր:

Մարդը չի կարողանում ոչ ոքի պատմել այդ մասին այն վախից, որ մյուսները կասեն. «Այո, մեղք այդպես էլ կարծում էինք, իսկ հիմա վերջնականապես համոզվեցինք»: Եվ ոչ մի ապացույց նրան չի կարողանում հակառակում համոզել՝ ոչ իր դիպլոմները, ոչ ֆինանսական վարձատրությունը, որ լավ արված գործերը և ոչ էլ շնորհակալական խոսքերը կամ փրկված կյանքերը:

Ամեն անգամ մարդը մտածում է. «Նախորդ անգամ իմ բախտն ուղղակի բերեց, իսկ այն մյուս անգամ ինձ օգնեցին: Վաղ թե ուշ բոլորը կհասկանան, որ ես այդքան էլ խելացի չեմ»: Բացի այդ այսպիսի մարդիկ սարսափելի վախենում են խնդրել ինչ-որ մեկի օգնությունը:

Իսկ եթե հանկարծ սխալվում են, սկսում են անխնա քննադատել իրենք իրենց և միևնույն ժամանակ թեթևացած մտածում. «Դե ահա, ես այդպես էլ գիտեի»:

Ինչպես ընդունել սեփական ձեռքբերումներըԱյսպիսի զգացողությունները բոլորովին էլ հաճելի չեն: Չընդունելով սեփական արժանիքները և ամաչելով դրանցից՝ դուք ինքներդ խանգարում եք ձեզ ապրել հանգիստ ու երջանիկ և վայելել այն, ինչ վաստակել եք:

Բարեբախտաբար, այդ խնդրի դեմ հնարավոր է և պետք է պայքարել: Ահա 9 քայլ, որոնք կարող են ձեզ օգնել այդ գործում:

  1. Ընդունեք, որ ամաչում եք սեփական ձեռքբերումներից:
  2. Երբ գովասանք եք ստանում, ընդունեք այն և պարզապես արդարացիորեն «գրանցեք ձեր հաշվին»: Հասկացեք՝ երբ դուք մերժում եք այդ գովասանքը կամ հակափաստարկներ փնտրում դրա համար, դուք զրկում եք դիմացինին որոշելու իրավունքից:
  3. Մի վերագրեք ձեր ձեռքբերումը բախտին:
  4. Մի խոսեք ձեր կարողությունների և նվաճումների մասին արդարացնող բառերով՝ «իրականում», «ուղղակի», «միայն թե» և այլն:
  5. Օրագիր վարեք: Գրի առեք ձեր բոլոր հաջողություններն ու անհաջողությունները, որպեսզի դրանց մասին ավելի պարզ պատկերացում ունենաք: Մի ամաչեք, գրեք անկեղծ, այդ գրառումները ոչ ոք, բացի ձեզնից չի տեսնելու: Եվ իհարկե, ժամանակ առ ժամանակ վերընթերցեք դրանք:
  6. Ընդունեք, որ կատարյալ մարդիկ գոյություն չունեն, և որ խնդիրներ լինում են բոլորի մոտ: Անգամ ամենախելացի մարդիկ կարող են սխալվել: Անխնա մի մեղադրեք ձեզ ձեր սխալների համար:
  7. Հպարտացեք ձեր համեստությամբ (բայց և մի մոռացեք գովել ինքներդ ձեզ):
  8. Հասկացեք, որ օգնության դիմելը միանգամայն բնական է և երբեմն նույնիսկ պարտադիր է:
  9. Եվ ամենակարևորը, ընդունեք այն փաստը, որ կան բաներ, որոնք դուք չգիտեք և չեք կարողանում անել: Կան բաներ, որոնք դուք երբեք չեք իմանա կամ չեք կարողանա անել: Սակայն կան բազմաթիվ բաներ, որոնք դուք հրաշալի անում եք, և բաներ, որոնք ցանկանում եք սովորել:

Եվ սովորեք…

In this article


Join the Conversation