Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակ է, ես՝ միջոց:
Գարեգին Նժդեհ
Նժդեհի կյանքն ու գործունեությունը ստեղծել են մեր այսօրվա պատմությունը, իսկ նրա թողած հոգևոր ժառանգությունը վիթխարի նշանակություն կարող է և պետք է ունենա նոր սերունդների ձևավորման հարցում:
Չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:
Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդը տառապում է իր իսկ անկատարությունից, որն արդյունքն է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:
Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց:
Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:
Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք:
Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:
Մեծ պաշտոնները առանց հոգեկան մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա:
Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին:
Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության:
Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
Հոգեպես մանրանում և ճահճանում է միայն ներկայով կլանված հասարակությունը:
Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:
Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:
Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա՝ մտածել այլոց ցավերի մասին:
Մեր արդարությունից մենք ենք առաջին շահողը:
Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք:
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:
Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:
Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար:
Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, օտարը թագավորեց Հայաստանում:
Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
Եղի´ր բացարձակ, և ո´չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել:
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:
Անպետք են այն դասագրքերը` ցամաք անհոգի, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է ճիշտ այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի:
Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից:
Մի օտարի հովանու տակ հայը եզակի և ռազմաշունչ կռվող է, իր սեփական դրոշի տակ` հաճախ անարի, պարտվողական: Նա է միշտ հաղթում, ով արդեն հաղթել է իրեն, այսինքն նա, ով իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը:
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:
In this article
- ՄԱՐԴԻԿ
- ազգային գաղափարներ
- ասույթներ հայրենիքի մասին
- Գարեգին Նժդեհ
- Գարեգին Նժդեհ ասույթներ
- Գարեգին Նժդեհի գաղափարները
- Գարեգին Նժդեհի խոսքերը
- Գարեգին Նժդեհի մասին
- Գարեգին Նժդեհի մտքերը
- խոսքեր հայրենիքի մասին
- հայ ժողովուրդ
- հայ ժողովրդի մասին
- հայրենասիրության մասին
- հայրենասիրություն
- հայրենիք
- հայրենիքի մասին
- մտքեր հայրենիքի մասին
- Ցեղակրոն
- Ցեղակրոն գաղափարախոսություն
- Ցեղակրոն շարժում
Join the Conversation