ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԱՄԲՈԽԻՆ ԿԱՄ 5 ՏՈԿՈՍԻ ՕՐԵՆՔԸ

Եթե ինչ-որ ամբոխի մեջ դրա 5%-ը միաժամանակ ինչ-որ գործողություն է սկսում անել, ապա մյուսները ևս սկսում են կրկնել դա:

9411
Ինչպես կառավարել ամբոխին

Օրինակ, եթե դաշտում հանգիստ արածող ձիերի 5%-ին վախեցնեք և ստիպեք, որ նրանք փախչեն, ապա ողջ երամակը կհետևի այդ մի քանիսի օրինակին: Եթե լուսատտիկների 5%-ը միաժամանակ վառվեն, ապա դուք կտեսնեք, թե ինչպես կլուսավորվի ողջ մարգագետինը, քանի որ մյուս լուսատտիկներն էլ կհետևեն այդ 5%-ի օրինակին:

Անշուշտ, դա վերաբերվում է նաև մարդկանց: Դրանում համոզվելու համար գիտնականներն ահա այսպիսի փորձ են արել: Մեծ ու ընդարձակ մի դահլիճ հրավիրել են մեծ թվով մարդկանց և նրանց «առաջադրանք» տվել` «տեղաշարժվել այնպես, ինչպես կցանկանան»: Մինչդեռ մի քանի հոգու տվել են այլ առաջադրանք՝ հստակ պահերի և հստակ ուղղությամբ շարժվելու մասին: Եվ ահա այս փորձն էլ ցույց տվեց 5%-ի օրենքի ճշմարտացիությունը, քանի որ այդ 5%-ը՝ մարդիկ, ովքեր շարժվում էին հստակ ուղղություններով, կարողացան բոլորին ստիպել շարժվել նույն ուղղությամբ:

Այսպիսի սինխրոնացման համար անհրաժեշտ է, որ այդ 5%-ի ներկայացուցիչները փոխանակվեն (թեկուզ ենթագիտակցորեն) որոշակի տեղեկատվությամբ և գործեն գրեթե միաժամանակ:

Այսպիսի փորձեր կարող է անել ձեզնից յուրաքանչյուրը: Բավական է համերգի գնալ ընկերախմբով և ծափահարել այն պահերին, երբ ցանկանաք, և դահլիճը կհետևի ձեր օրինակին:

Ահա մի քանի գործնական հետևություն՝ 5%-ի վերաբերյալ: Պետք չէ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնց անդամների թիվը մեծ կլինի 20-ից: Եթե ենթադրենք, որ 20 մարդը 100%-ն է, ապա մեկ մարդը կլինի 5%-ը: Հետևաբար և վերջինս այդ խմբի առաջնորդը կլինի: Մեծացնելով մարդկանց քանակը՝ դուք կարող եք կորցնել կառավարումը: Լսարաններում, որտեղ մարդկանց քանակը 30-40 է, դասավանդողին կամ ելույթ ունեցողին շատ դժվար կլինի թելադրել տրամադրություն և պահպանել լսողների ուշադրությունը կենտրոնացած վիճակում:

Այս սկզբունքը կարելի է կիրառել նաև շատ այլ դեպքերում, բայց դրա գործելու պայմանը այն է, որ մարդիկ գտնվեն այնպիսի վիճակում, որ չգիտակցեն իրենց գործողությունների նպատակներն ու պատճառները: Այս սկզբունքը գործում է այն ժամանակ, երբ ինքնակառավարման, դատողականության ու իրավիճակի գնահատման մակարդակը շատ ցածր է: Նմանատիպ դեպքերում շատ հեշտ է մարդկանց ղեկավարելը, հարկ չկա յուրաքանչյուրին ասել, թե ինչ պետք է անեն և ինչպես: Բավական է 5%-ը անի մեկ բան, և անմիջապես կակտիվանա համաժամանկյա այս գործընթացը:

Այս մեթոդից շատերն են օգտվում նենգ նպատակներով: Օրինակ՝ տարածում են լուրեր, որ X ապրանքը դուրս է գալու վաճառքից և բավական է մարդկանց 5%-ը ահաբեկված վազի գնելու այն, որպեսզի այդ խուճապը տարածվի նաև մնացած մարդկանց շրջանում, և խանութների դարակներն իսկապես դատարկվեն: Հենց այսպես է լինում, որ խաղաղ ցույցի ժամանակ հայտնվում են սադրիչներ, որոնք ծեծկռտուք են սարքում կամ անկարգություններ հրահրում, և ամբոխին կառավարել այլևս անհնար է լինում:

Եթե անգամ չեք պատրաստվում այս օրենք կիրառել կարևոր և բարի նպատակներով, ապա այժմ, լինելով տեղեկացված այդ մասին, գոնե կարող եք լինել ավելի ուշադիր և խուսափել սեփական կամքին հակառակ որևէ բան անելուց՝ կուրորեն հետևելով այլ մարդկանց օրինակին:

In this article


Join the Conversation