Բեռնարդ Շոու՝ ամենասրամիտը բոլոր իմաստուններից և ամենաիմաստունը բոլոր սրամիտներից: Նա միակն էր, ով ստացել է և՛ «Նոբելյան մրցանակ» գրականության ոլորտում, և՛ «Օսկար» ֆիլմի սցենար գրելու համար:
Իր բոլոր աշխատանքներում Շոուն իրեն հատուկ սրամտությամբ ու խորիմաստությամբ միշտ բարձրացնում էր ժամանակի ամենաթեժ խնդիրները: Ձեզ ենք ներկայացնում նրա դիպուկ ու խորիմաստ մտքերի ընտրանին:
- Իսկապես երջանիկ է նա, ում համար սիրած զբաղմունքը նաև ապրուստի միջոց է:
- Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում: Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ` մեկ այլ բան: Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից: Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին: Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ:
- Աշխարհը բաղկացած է անգործներից, ովքեր ցանկանում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:
- Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:
- Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք:
- Ժողովրդավարությունը մի մեծ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել իրեն, քանի դեռ որոշ մարդիկ թալանում են ձեր գրպանները:
- Հիմա, երբ մենք սովորել ենք ճախրել օդում՝ թռչունների նման, լողալ ջրում՝ ձկների նման, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել երկրի վրա՝ մարդկանց նման:
- Զգուշացե՛ք նրանից, ով հարվածին հարվածով չի պատասխանում. նա և՛ ձեզ չի ների, և՛ թույլ չի տա՝ ինքներդ ձեզ ներեք։
- Ազատությունը պատասխանատվություն է։ Ահա թե ինչու են բոլորը դրանից վախենում։
- Խելացի մարդը հարմարվում է աշխարհին, «անխելքը» համառորեն փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն։ Այդ պատճառով էլ աշխարհի առաջընթացը կախված է «անխելք» մարդկանցից։
- Ընթերցանությունը Դոն Կիխոտին դարձրեց կիրթ, իսկ կարդացածի նկատմամբ հավատը՝ խենթ։
- Երբ մի օր երջանկության հետևից վազելիս գտնեք այն, իր ակնոցը փնտրող պառավի նման կբացահայտեք, որ երջանկությունը ողջ ընթացքում ձեր քթի տակ է եղել։
- Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։
- Բանականությունն ու աշխատասիրությունը փոխհատուցում են տաղանդի պակասը, սակայն դուք կարող եք հանճարների հանճարը լինել, բայց հիմարությունից խորտակել ձեր ողջ կյանքը։
- Իդեալական ամուսինը այն տղամարդն է, ով վստահ է, որ ինքն ունի իդեալական կին:
- Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:
- Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:
- Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
- Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:
- Եթե դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե դուք ունեք մեկ գաղափար, և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:
In this article
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- աֆորիզմներ
- աֆորիզմներ խելքի մասին
- Բեռնարդ Շոու
- Բեռնարդ Շոու աֆորիզմներ
- Բեռնարդ Շոու խոսքեր
- Բեռնարդ Շոու մեջբերումներ
- Բեռնարդ Շոու մտքեր
- Բեռնարդ Շոու Պիգմալիոն
- Բեռնարդ Շոուի մասին
- Բեռնարդ Շոուն ամուսնության մասին
- Բեռնարդ Շոուն երջանկության մասին
- Բեռնարդ Շոուն ընտանիքի մասին
- Բեռնարդ Շոուն խելքի մասին
- Բեռնարդ Շոուն կանանց մասին
- երջանկության մասին
- խելքի մասին
- հայտնի մարդկանց խոսքեր
- տիտղոսների մասին
Join the Conversation