Մի անգամ, աշակերտը հարցրեց ուսուցչին.
-Ուսուցիչ, ո՞րն է ամենալավ բիզնեսը:
-Ինչի՞ համար, – հարցրեց ուսուցիչը,- որպեսզի զբաղվե՞ս դրանով, թե՞ գնաս աշխատես այդպիսի կազմակերպությունում: Իսկ գուցե գումա՞ր ես ուզում ներդնել այդ բիզնեսում:
– Ես ուզում եմ զբաղվել այդ բիզնեսով,- ասաց աշակերտը:
Այդ ժամանակ ուսուցիչը առաջարկեց աշակերտներին միասին մտածել այդ հարցի մասին՝ խոստանալով պարգևատրել այն աշակերտին, ով կգտնի ճիշտ պատասխանը: Աշակերտները սկսեցին տարբերակներ առաջարկել.
-Այն բիզնեսը, որը մեծ շահույթ է բերում:
-Յուրաքանչյուր նոր մրցակից նվազեցնում է ոլորտի շահույթը,- հակադարձեց նրան ուսուցիչը:
-Միգուցե, այնպիսի ոլորտ է պետք ընտրել, որը նոր է զարգանում:
-Այդպիսի ընկերությունների մեծ մասը ոչնչանում է՝ առանց շահույթ ունենալու: Այո, կան այնպիսիները, որոնք կենսունակ են եղել, բայց դրանք փոքրամասնություն են, – ասաց նրան ուսուցիչը:
-Իսկ եթե ընտրենք այնպիսի ոլորտ, որտեղ քիչ են մրցակիցնե՞րը:
-Իսկ ինչո՞ւ են քիչ. գուցե այն պատճառով, որ շահույթը այնտեղ քի՞չ է, – չէր հանձնվում ուսուցիչը:
-Այն բիզնեսն է պետք ընտրել, որն ավելի շատ է քեզ դուր գալիս, – ասաց աշակերտներից մեկը:
-Ի՞նչ է նշանակում «դուր է գալիս»,- արհամարհանքով նետեց ուսուցիչը:
Աշակերտը, որն առաջարկել էր այդ տարբերակը, շփոթվեց ու փորձեց բացատրել.
-Ես ի նկատի ունեի այն բիզնեսը, որը քեզ այնքան է գրավում, որ առանց դրա դու քեզ ու քո կյանքը
չես պատկերացնում:
-Եվ ի՞նչ,- մռայլ շարունակեց ուսուցիչը,- ինչո՞ւ ես կարծում, որ դա ամենալավ տարբերակն է:
-Դե, գուցե այն պատճառով, որ այդ դեպքում մարդը ամբողջովին նվիրվում է իր
գործին և գտնում է ելքեր անգամ ամենածանր իրավիճակներում: Մինչդեռ նրանք, ովքեր զբաղվում են այդ բիզնեսով միայն շահույթի համար, արագ հիասթափվում են և չեն կարողանում լուծումներ գտնել:
-Ահա և ձեր հարցի պատասխանը,- ասաց ուսուցիչը:
In this article
- ԱՌԱԿՆԵՐ
- ամենալավ բիզնեսը
- առակ
- առակ բիզնեսի մասին
- առակ կյանքի մասին
- առակ համբերության մասին
- առակներ
- բիզնեսի մասին
- իմաստուն առակներ
- ինչ բիզնես սկսել
- ինչպես սկսել բիզնես
- խորհրդանշական առակներ
- կյանքի մոտեցումներ
- համբերության մասին
- համբերություն
- հետաքրքիր առակներ
- հետաքրքիր պատմություն
- հետաքրքիր պատմություններ
- հոգեբանական առակ
- ուսուցիչ
- պատմություններ
Join the Conversation