ԼԱՎԱԳՈՒՅՆ 10 ՖԻԼՄԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Internest.am-ն ընտրել է 10 ֆիլմ, որոնք կպատմեն դեպի հաջողություն տանող դժվար ճանապարհի, փառքի, հարստության և մարդու իրական կոչման մասին: Մաղթում ենք ձեզ հաճելի կինոդիտում:

15962
Ֆիլմեր հաջողության մասին

Այս ֆիլմերի հերոսները չեն վախենում հաջողության փշոտ ճանապարհից: Նրանք ընթանում են դեպի իրենց նպատակը, ընկնում են, բայց վեր են կենում, պայքարում են դժվարությունների դեմ և երբեք չեն հուսահատվում: Այս հերոսներից կարելի է շատ բան սովորել և չկրկնել նրանց գործած սխալները:

ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Области тьмы / Limitless

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2011
Ժանր: Ֆանտաստիկա, թրիլլեր, դետեկտիվ
IMDb 7.4 / КиноПоиск.ru 8

Նյույորքցի երիտասարդ գրող Էդդին փորձում է հաղթահարել կյանքի անհաջող շրջանը և ընդունում է NZT կոչվող գաղտնի դեղահաբը: Այս դեղահաբը ստիպում է Էդդիի ուղեղին աշխատել իր ողջ հզորությամբ: Թմրամիջոցը փոխում է նրա կյանքը, օգնում հասնել անհավանական հաջողության: Սակայն շուտով Էդդին զգում է նաև դեղամիջոցի բացասական հետևանքները: Փորձելով պայքարել դրանց դեմ՝ նա բացահայտում է ողջ ճշմարտությունը NZT-ի մասին:

ԱՐԲԻՏՐԱԺ

Порочная страсть/ Arbitrage

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2012
Ժանր: Դրամա, թրիլլեր
IMDb 6.6 / КиноПоиск.ru 6.6

Բիզնեսում «արբիտրաժ» տերմինը նշանակում է առևտրական գործառնություն՝ գների տարբերությունից օգուտ քաղելու համար: Ֆիլմի սյուժեն հետաքրքիր է, դրամատիկ, այս ժապավենը համարվում է վերջին ժամանակների ամենալավ դրամատիկ թրիլլերներից մեկը: Ֆիլմը հաջողված է նաև դերասանական հրաշալի կազմի շնորհիվ: Գլխավոր հերոս Ռոբերտ Միլլերին, ով փորձում է կոծկել իր իսկ ֆինանսական խաբեությունները, մարմնավորել է հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը:

ԳԱՅԼԸ ՈՒՈԼԼ ՍՏՐԻՏԻՑ

Волк с Уолл-стрит / The Wolf of Wall Street

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2013
Ժանր: Դրամա, կատակերգություն, կենսագրական
IMDb 8.2 / КиноПоиск.ru 7.8

Խոսելով աշխատանքի, հաջողության և կարիերայի մասին՝ այս ֆիլմը թերևս առաջիններից մեկն ես հիշում: Պատմություն իր ուժերի հանդեպ մեծ հավատով լցված մի երիտասարդի մասին, ով 80-ական թվականների սկզբին ժամանում է Ուոլլ Սթրիթ և մուտք գործում ֆոնդային բիրժա: Այն ընկերությունը, որտեղ աշխատանքի է ընդունվում Ջորդանը, կարճ ժամանակ անց սնանկանում է: Ջորդանը, սակայն, իրեն չի կորցնում և կարողանում է հիմնել սեփական ընկերությունը, որի փառքի ու հաջողության շնորհիվ շուտով հայտնվում է Forbes ամսագրի շապիկին:

ԲՈՒՐԼԵՍԿ

Бурлеск/ Burlesque

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2010
Ժանր: Դրամա, մելոդրամա, երաժշտություն
IMDb 6.4 / КиноПоиск.ru 7.5

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Շերը և Քրիստինա Ագիլերան։ Ագիլերան մարմնավորում է Ալլին՝ հիասքանչ ձայնով երիտասարդ ու ամբիցիոզ աղջկա մի փոքրիկ քաղաքից, ով վերջերս կորցրել էր իր ծնողներին: Հիմա նա այլևս ոչ ոքի պետք չէ և որոշում է ուղևորվել Լոս Անջելես և աշխատանքի ընդունվել «Բուրլեսկ» գիշերային ակումբում, որի տիրուհին Թեսսն է՝ Շերի մարմնավորած հերոսուհին: Հենց այստեղ է Ալլին գտնում ընկերներ, երկրպագուներ, ինչպես նաև իր կյանքի մեծագույն սերը:

ԱՅՍՏԵՂ ԾԽՈՒՄ ԵՆ

Здесь курят / Thank You for Smoking

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, կատակերգություն
IMDb 7.6 / КиноПоиск.ru 7.4

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Նիք Նեյլորի աշխատանքը բավական դժվար է: Նա իր հացի գումարն աշխատում է՝ քարոզելով ծխելը: Նա պետք է համոզի մարդկանց, որ ծխելը գրավիչ է, նորաձև ու բոլորովին էլ ոչ վնասակար: Միևնույն ժամանակ Նիքն ինքը չի ծխում ու փորձում է առողջ ապրելակերպ սովորեցնել նաև իր որդուն:

ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆԸ

Предел риска / Margin Call

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2011
Ժանր: Դրամա, թրիլլեր
IMDb 7.1 / КиноПоиск.ru 6.7

Ֆիլմում ներկայացված են ներդրումային բանկում աշխատող առանցքային խմբի անդամների 24 ժամվա գործողությունները 2008 թվականի սեպտեմբեր ամսին, երբ ֆինանսական ճգնաժամը դեռ վաղ փուլերում էր և Ամերիկան չգիտեր, թե ինչ սասրափելի շրջադարձեր են սպասվում իրեն: Ֆիլմի հերոսները ստիպված են շատ արագ որոշում կայացնել և գտնել հնարավոր տարբերակներ խնդրի լուծման համար:

ՍԱՏԱՆԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Адвокат дьявола/ The Devil’s Advocate

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 1994
Ժանր: Դրամա, թրիլլեր, դետեկտիվ
IMDb 7.5 / КиноПоиск.ru 8.2

Քևինը փաստաբան է, ով սիրելի կնոջ հետ ապրում է իր փոքրիկ բնակարանում: Նրա կյանքն առհասարակ չէր գրավի ինչ-որ մեկի ուշադրությունը, եթե չլիներ մի «բայց»: Այս տաղանդավոր փաստաբանը տանուլ չէր տվել և ոչ մի գործ: Շուտով Քևինը աշխատանքի առաջարկ է ստանում Նյու Յորքում գտնվող փաստաբանական խոշոր կազմակերպության ղեկավարի կողմից: Թվում է՝ սա նրա կյանքի մեծագույն հնարավորությունն է։ Քևինին տալիս են մեծ բնակարան, մեքենա և չափազանց տարօրինակ աշխատանքային պարտականություններ…

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

В погоне за счастьем / The Pursuit of Happiness

մոտիվացնող ֆիլմերՏարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, կենսագրություն
IMDb 7.9 / КиноПоиск.ru 8.3

Ֆիլմը կենսագրական դրամա է` հանրահռչակ Քրիս Գարդների կյանքի և կարիերայի մասին: Չդիմանալով կյանքի դժվարություններին՝ կինը լքում է Քրիսին, և վերջինս սկսում է իր 5-ամյա տղային միայնակ մեծացնել: Նա փորձում է ամեն ինչ անել որդու համար երջանիկ մանկություն ապահովելու համար, սակայն շուտով հարկերը վճարել չկարողանալու պատճառով նրանք հայտնվում են փողոցում:

Չցանկանալով հանձնվել՝ Քրիսն աշխատանքի է անցնում անշարժ գույքի գործակալությունում իբրև ստաժոր՝ համաձայնվելով փորձնական շրջանի 6 ամիսների ընթացքում չստանալ որևէ գումար:

ՄԱՐԴԸ, ՈՎ ՓՈԽԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ

Человек, который изменил все / Moneyball

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2011
Ժանր: Դրամա, կենսագրություն, սպորտ
IMDb 7.6 / КиноПоиск.ru 7.8

Մայքլ Լյուիսի վեպի հիման վրա նկարահանված հետաքրքիր մի պատմություն բեյսբոլային թիմի մարզիչ Բիլլի Բինի մասին: Նրա թիմը առանձնապես աչքի ընկնող չէ, բացի այդ գրեթե ոչ մի ֆինանսավորում չի ստանում, սակայն Բիլլիի նպատակն է նրանց դարձնել իրական սպորտսմեններ՝ նպատակասլաց և ուժեղ ոգով:

ԽՈՍՈՒՄ Է ԹԱԳԱՎՈՐԸ

Король говорит / The King’s Speech

Ֆիլմեր հաջողության մասինՏարեթիվ: 2010
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմություն
IMDb 8 / КиноПоиск.ru 8

Ֆիլմը պատմում է հերցոգի մասին, ով պատրաստվում է ընդունել Մեծ Բրիտանիայի թագավորի պաշտոնը (խոսքը Գեորգ VI-ի՝ Ելիզավետա 2-րդ թագուհու հոր մասին է): Երբ Գեորգի եղբայրը հրաժարվում է գահից, նա ստիպված է լինում ընդունել թագը, սակայն անում է դա առանց մեծ ոգևորությա, քանի որ կակազում էր, ինչպես նաև մեծ կասկածներ ուներ երկրի կառավարման իր կարողությունների վերաբերյալ: Իր ֆիզիիոլոգիական խնդրին լուծում տալու համար Գեորգը դիմում է Լայոնել Լոգ անունով լոգոպեդին:

Այս ֆիլմը հրաշալի ցույց է տալիս, թե ինչպես է կարելի մոռացված մի պատմական փաստ զարգացնել և դարձնել հուզիչ ու խորիմաստ մի ֆիլմ, ներկայացնել այն մարդու պատմությունը, ով չուներ կառավարման որևէ փորձ, սակայն գտավ իր մեջ ուժ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու գլխավորելու երկիրը:

In this article


Join the Conversation