ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ 60 ՐՈՊԵՆ

Բոլորովին հաճելի չէ գիտակցել, որ դու սխալ ճանապարհ ես ընտրել քեզ համար, ծախսել դրա վրա հսկայական ժամանակ և ուժ, իսկ հիմա ստիպված ես ամեն ինչ նորից սկսել: Բացի այդ կա վախ, որ նույն սխալը կարող ես կրկնել ևս մեկ անգամ, և պարզվի, որ այս մի ճանապարհն էլ քոնը չէր:

10084
Ձեր կյանքի ամենակարևոր 60 րոպեն

Յուրաքանչյուր մարդու կյանքում կա երկու կարևորագույն օր: Մեկը այն օրն է, երբ նա ծնվում է, իսկ մյուսը՝ այն օրը, երբ նա հասկանում է, թե ինչու:

Ուիլյամ Բարքլեյ

Որպեսզի մեկընդմիշտ գտնեք ձեր առաքելությունն ու կյանքի ճիշտ ուղին անհրաժեշտ է ծախսել ընդամենը 1 ժամ: Եվ այդ 1 ժամը կարող է փոխել ամեն ինչ:

Վերջերս տարբեր երկրներում շուրջ 12 000 աշխատող մարդկանց մեջ անցկացվել է հարցում: Հարցվածների 70%-ը նշել է, որ ժամանակը իրեն չի բավականացնում ստեղծագործական կամ քննադատական մտածողության համար: Մինչդեռ The Times ամսագիրը փաստում է, որ օրական միջինը 110 անգամ մենք ստուգում ենք մեր հեռախոսը: Կան նաև մարդիկ, որ անում են դա մոտ 900 անգամ: Որպեսզի ձեր կյանքի ամենանշանակալի իրադարձությունը ձեր նամակները ստուգելը չլինի, առաջարկում ենք հետևել այս պարզ քայլերին, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը, դարձնել այն ավելի նպատակաուղղված ու իմաստավորված:

Այս քայլերը ձեզնից կտանեն ոչ ավելի, քան մեկ ժամ, սակայն այդ մեկ ժամը կփոխի ձեր հետագա կյանքի յուրաքանչյուր ժամը:

Քայլ 1-ին: Վերցրեք ձեզ հետ մի նոթատետր ու գնացեք բնության գիրկ, որտեղ կկարողանաք զգալ ոչ թե քաղաքային ակտիվ կյանքի ռիթմը, այլ բնության ու ձեր ներքին ռիթմը:

Քայլ 2-րդ: Գրեք այս հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 շաբաթվա կյանք»: Իսկ հիմա ծախսեք 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:

Քայլ 3-րդ: Գրեք հաջորդ հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 ամսվա կյանք»: Ծախսեք ևս 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:

Քայլ 4-րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 տարվա կյանք»: Հատկացրեք 10 րոպե հարցին պատասխանելու համար:

Քայլ 5-րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 5 տարվա կյանք»: Այս հարցին պատասխանելու համար ևս ունեք ոչ ավելի, քան 10 րոպե:

Քայլ 6-րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 կյանք ապրելու համար»: Փորձեք այս հարցի պատասխանը ևս ձեզ համար գտնել ընդամենը 10 րոպեում:

Քայլ 7-րդ: Եվ վերջապես, ծախսեք 10 րոպե հարցերի պատասխանները վերընթերցելու համար և տվեք ձեզ վերջին հարցը. «Ինչպե՞ս կարող եմ ես պլանավորել իմ շաբաթը, որպեսզի լինեմ ավելի մոտ մյուս հարցերին տված իմ պատասխաններին»:

Կյանքն այնքան արագ է այսօր և այնքան շատ հնարավորություններ կան, որ մենք չենք հասցնում կանգ առնել ու մի կարգին մտածել: Ժամանակն է ընտրություն կատարելու, կյանքի ընտրություն: Հուսով ենք, որ այս հարցերը ձեզ կօգնեն գիտակցել, թե ձեզ ինչ է իրապես անհրաժեշտ, ինչպիսի կյանք եք ուզում ապրել, կյանք, որ կունենա իսկապես կարևոր նշանակություն ձեզ և ամբողջ աշխարհի համար:

Աղբյուր

In this article


Join the Conversation