ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ 10 ՍՐԱՄԻՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Հայտնի մարդկանց իրենց ժամանակակիցները մեկ անգամ չէ, որ փորձել են բարդ իրավիճակներում դնել՝ քննադատելով ու խորամանկ հարցեր տալով: Արդյունքում հենց իրենք են դարձել ծիծաղի առարկա, մինչդեռ իսկական մեծությունները իրենց փառքին ավելացրել են նաև այս սրամիտ պատասխանները:

19172
հայտնի մարդկանց սրամիտ պատասխանները

Մարդիկ, ում մեծությունը երևում է նաև իրենց սրամիտ պատասխանների մեջ:

Սպարտացիների պատասխանը Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացուն

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըՓիլիպոս Երկրորդ Մակեդոնացին Սպարտային ուղղված նամակում գրել էր.

«Խորհուրդ եմ տալիս անհապաղ հանձնվել, քանի որ եթե իմ բանակը մտնի ձեր տարածք, ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ մարդկանց և կավերեմ ձեր քաղաքները»։

Այս նամակին սպարտացիները պարզապես պատասխանեցին.

«Եթե….»

Ուինսթոն Չերչիլի պատասխանը Լեդի Աստորին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխանները
Լեդի Աստոր. Եթե ես Ձեր կինը լինեի, պարոն, ես կթունավորեի Ձեր սուրճը։

Ուինսթոն Չերչիլ. Եթե ես Ձեր ամուսինը լինեի, կխմեի այն։

Էդնա Ֆերբերի պատասխանը Նոել Քոուարդին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըՆոել Քոուարդ. Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման։

Էդնա Ֆերբեր. Դուք նույնպես։

Էռնեստ Հեմինգուեյի պատասխանը Ուիլյամ Ֆոլքներին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըՖոլքներ. Նա երբեք հայտնի չի եղել այնպիսի բառերի օգտագործմամբ, որոնք ընթերցողին կստիպեին ստուգել բառարանը։

Հեմինգուեյ. Խեղճ Ֆոլքներ։ Նա իսկապե՞ս կարծում է, որ մեծ զգացմունքները ստեղծվում են խելացի բառերով:

Ուինսթոն Չերչիլի պատասխանը խորհրդարանի անդամներից մեկին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըՊատգամավոր. Պարո՛ն Չերչիլ, պարտադի՞ր է քնել, երբ ես խոսում եմ։
Չերչիլ. Ո՛չ, ամբողջովին կամավոր սկզբունքով է։

Մահաթմա Գանդիի պատասխանը Արևմուտքին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըԼրագրող. Ի՞նչ եք կարծում արևմտյան քաղաքակրթության մասին։

Մահաթմա Գանդի. Կարծում եմ՝ լավ գաղափար կլիներ։

Աբրահամ Լինքոլնի պատասխանը օտարերկրյա դիվանագետին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըԵրբ դիվանագետը նկատում է Լինքոլնին կոշիկները մաքրելիս, հարցնում է.

Պարո՛ն նախագահ, Դո՞ւք եք մաքրում Ձեր կոշիկները։

Լինքոլն. Այո՛։ Իսկ ո՞ւմ կոշիկներն եք մաքրում Դուք։

Ուինսթոն Չերչիլի պատասխանը Բեռնարդ Շոուին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըԲեռնարդ Շոու: Ես Ձեզ համար ներկայացման պրեմիերայի երկու տոմս եմ պահել: Եկեք և վերցրեք Ձեզ հետ Ձեր ընկերներից մեկին, եթե, իհարկե, ունեք այդպիսիք:

Չերչիլ: Պրեմիերային գալ, ցավոք, չեմ կարող: Կգամ հաջորդ սեանսին, եթե այն լինի:

Մոցարտի պատասխանը իր երկրպագուներից մեկին

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըԵրկրպագու: Պարոն Մոցարտ, ես մտածում եմ սիմֆոնիաներ գրելու մասին: Կարո՞ղ եք հուշել, թե ինչից սկսեմ:

Մոցարտ: Սիմֆոնիան բավական դժվար գործ է: Սկսեք փոքրիկ բաներից, իսկ հետո, քիչ-քիչ բարդացնելով, շարժվեք դեպի սիմֆոնիաներ:

Երկրպագու: Բայց, պարոն Մոցարտ, Դուք սիմֆոնիաներ գրում էիք արդեն 8 տարեկանում:

Մոցարտ: Այո, ամեն ինչ ճիշտ է: Բայց ես ոչ ոքից չէի հարցրել, թե ինչպես դա անել:

Միրիամ Հոփկինսի պատասխանը անհայտ մի երգչի

հայտնի մարդկանց սրամիտ պատասխաններըԵրգիչ: Գիտե՞ք, թանկագինս, ես ապահովագրել եմ իմ ձայնը 50 հազար դոլարով:

Հոփկինս: Հրաշալի է: Իսկ ի՞նչ եք Դուք գնել այդ գումարով:

In this article


Join the Conversation