Բրայան Թրեյսին հաջողության, բիզնեսի և անձնական աճի թեմայով թրեյնինգների լավագույն մասնագետներից մեկն է, ավելի քան 60 գրքի և 300 աուդիոգրքի հեղինակ, որոնք վերաբերում են բիզնեսին, վաճառքներին, առաջնորդությանը և շատ ու շատ այլ թեմաների: Ամեն տարի նա խորհրդատվություն է տրամադրում 350 ընկերությունների և թրեյներների, ինչպես նաև անց է կացնում սեմինարներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ: Թրեյսին համարվում է անձի զարգացման ու մենեջմենթի ոլորտում լավագույն խորհրդատուներից մեկը:
Աղքատ ընտանիքում ծնվելով՝ Բրայան Թրեյսին ստիպված էր կիսատ թողնել ուսումը դպրոցում և աշխատանքի անցնել շոգենավի վրա ու սևագործ բանվորի աշխատանք կատարել: 8 տարվա ընթացքում նա հասցրեց լինել ավելի քան 80 երկրում և 5 մայրցամաքներում: Ի վերջո նա թողեց բանվորի աշխատանքն ու սկսեց առևտրով զբաղվել: Երկու տարվա ընթացքում նա այդ գործում այնքան հմտացավ, որ 25 տարեկանում արդեն ընկերության փոխտնօրեն դարձավ և 95 ենթակայի ղեկավար:
1980-ական թվականներին նա արդեն ներկայացրեց մեծ ձեռքբերումների հասնելու իր բանաձևը, որի նպատակն էր օգնել յուրաքանչյուր մարդու, անկախ նրա գործունեության ոլորտից և ֆինանսական վիճակից, հասնել հաջողությունների:
Նրա այս ծրագիրը դարձավ համաշխարհային բեսթսելլեր և թարգմանվեց ավելի քան 20 լեզուներով:
Բրայան Թրեյսիի «Հասիր առավելագույնին» գիրքն ընդգրկվել է մոտիվացիայի և առաջնորդության թեմայով լավագույն 50 դասական գրքերի ցանկում՝ «50 Success Classics»: Այս գիրքը հեղինակի 25 տարվա աշխատանքի և փորձի ամփոփումն է՝ ներկայացված պարզ ու գործող կանոնների տեսքով:
Հեղինակը չի վատնում ընթերցողի ժամանակը, այլ հստակ ու հասկանալի խորհուրդների միջոցով փորձում է օգնել նրան կառուցել այն կյանքը, որի մասին երազում է վերջինս: Գրքի շատ կանոններ և հաջողության բանաձևեր ներկայացված են իրական մարդկանց իրական պատմությունների տեսքով, ինչը ավելի հաճելի է դարձնում գրքի ընթերցանությունը:
Գիրքը կարդալուց և Թրեյսիի խորհուրդներն օգտագործելուց հետո ձեզ կթվա, որ ձեր հնարավորություններն ասես ավելացել են: Դուք կդառնաք ավելի դրական, կենսուրախ, ավելի կենտրոնացած այն գործի վրա, որով զբաղվում եք, ձեր խոսքը կդառնա ավելի համոզիչ: Այս մասին են վկայում Թրեյսիի դասախոսություններին մասնակցած և նրա հաջողության մեխանիզմը կիրառած բազմահազար մարդիկ, ովքեր նշանակալիորեն բարելավել են իրենց կյանքն ու եկամուտների չափը:
Թրեյսիի դատողությունները հիմնված են հոգեբանության, կրոնի, փիլիսոփայության, տնտեսագիտության, քաղաքականության և պատմության լավագույն սկզբունքների վրա և համախմբված են հեշտ կիրառելի քայլերի մեջ, որոնք հանգեցնում են աներևակայելի հաջողության:
Դուք կարող եք հասնել այն առավելագույնին, որը միայն կցանկանաք: Փորձեք…
In this article
- ԳՐՔԵՐ
- ՄԱՐԴԻԿ
- անձնական աճ
- բիզնես
- բիզնես գիրք
- բիզնես գրքեր
- Բրայան Թրեյսի
- Բրայան Թրեյսի գիրք
- Բրայան Թրեյսիի գրքերը
- Բրայան Թրեյսիի խորհուրդներ
- Բրայան Թրեյսիի մասին
- գիրք
- գիրք անձնական աճի մասին
- գիրք բիզնեսի մասին
- գիրք ինքնազարգացման մասին
- գիրք հաջողության մասին
- գնել գիրք
- գնել գիրք օնլայն
- գրքեր
- ինքնազարգացում
- հաջողության մասին
- հաջողություն
- հասիր առավելագույնին
- մոտիվացիա
- մոտիվացնող գրքեր
- ներուժ
- օնլայն գրախանութ
- օնլայն գրքեր
Join the Conversation