ՖՈԲԻԱՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ

Ֆոբիան վախի անկառավարելի վիճակն է: Աշխարհում ավելի քան 10 միլիոն մարդ տառապում է ամենատարբեր ֆոբիաներով՝ վախ կարմրելուց (էրիթրոֆոբիա), վախ փակ տարածություններից (կլաուստրաֆոբիա), վախ սուր առարկաներից (օքսիֆոբիա), վախ բարձրությունից (հիփսոֆոբիա) և անգամ վախ վախենալուց (ֆոբոֆոբիա):

10504
հայտնի մարդիկ և նրանց ֆոբիաները

Տարօրինակ ու անհասկանալի վախերից զերծ չեն եղել նաև բազմաթիվ հայտնի մարդիկ:

ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳԹՈՆ

Ջորջ ՎաշինգթոնՋորջ Վաշինգթոնը ԱՄՆ-ի առաջին նախագահն էր: Խելացի և հզոր մարդ, ով, սակայն, ողջ կյանքում վախենում էր ողջ-ողջ թաղվելուց: Այս վախն անվանում են տաֆեֆոբիա: Այն Վաշինգթոնի դեպքում ավելի վառ սկսեց արտահայտվել հատկապես կյանքի վերջին տարիներին, իսկ 1799-ին նա ստիպեց իր օգնականներին երդվել, որ իր մահից հետո նրանք կսպասեն 2 օր, ապա նոր զբաղվեն հուղարկավորությամբ:

ՆԱՊԵԼՈԵՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Նապոլեոն ԲոնապարտԱյս մեծ առաջնորդին նկարիչները հաճախ են պատկերել՝ սպիտակ ձիու վրա նստած: Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, նրա ֆոբիան կապված էր հենց սպիտակ ձիերի հետ: Հոգեբաններն այստեղ միանգամից երկու ֆոբիա են տեսնում՝ վախ ձիերից՝ հիպպոֆոբիա, և վախ սպիտակ գույնից՝ լեյկոֆոբիա: Նապոլեոնը իրականում երբեք սպիտակ ձի չի ունեցել և նկարների միջոցով հավանաբար փորձել է կոծկել իր վախը:

ՆԻԿՈԼԱՅ ԳՈԳՈԼ

Նիկոլայ ԳոգոլՆիկոլայ Գոգոլը և երաժիշտ Ջակոմո Մեյերբերը նույնպես վախենում էին կենդանի թաղվելուց:  Գոգոլի ֆոբիան ի հայտ էր եկել դեռևս երիտասարդ ժամանակ՝ ժամանակի հետ ավելի սրվելով: Նա ընկերներին իր թաղման հրահանգներով նամակներ էր ուղղել: Իսկ Մեյերբերը հրամայել էր, որ մահից հետո իր ձեռքերին և ոտքերին զանգակներ ամրացնեն, դիակը հսկեն 4 օր, իսկ դրանից հետո կտրեն մեկ ոտքի և մեկ ձեռքի երակները:

ԱԼՖՐԵԴ ՀԻՉՔՈԿ

Ալֆրեդ ՀիչքոկԱլֆրեդ Հիչքոկը հոլիվուդյան հայտնի դերասան էր, ռեժիսոր, պրոդյուսեր, և նա տառապում էր օվոֆոբիայով, այն է՝ սարսափելի վախենում էր ձվերից: Նա կյանքի ընթացքում ոչ մի ձու չկերավ և ասում էր, թե չկա ավելի զզվելի բան, քան երբ սպիտակ կլոր ձվից դուրս է ծորում դեղին լուծույթ: Հիչքոկը վախենում էր նաև այն ամենից, ինչն օվալի ձև ուներ, անգամ հրաժարվում էր նայել դրանց վրա:

ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴ

Զիգմունդ ՖրեյդՀոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը վախենում էր նայել մարդկանց աչքերին, հենց այդ պատճառով էլ ստեղծել էր այցելուի հետ շփման այն տարբերակը, երբ վերջինս պառկում է թիկնաթոռին, իսկ հոգեբանը նստում է նրա հետևում: Ֆրեյդը նաև սարսափում էր 62 թվից և երբեք կանգ չէր առնում այն հյուրանոցներում, որտեղ կար 61-ից ավելի սենյակ, որպեսզի իրեն հանկարծ չտրամադրեն #62 սենյակը: Նա վախենում էր նաև ձարխոտ բույսից և զենքերից: Վերջինը նա համարում էր ուշացած սեռական և էմոցիոնալ հասունացման նշան:

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

Սալվադոր ԴալիՀանճարեղ նկարիչը սարսափելի վախենում էր ծղրիդներից:  Նա երբեք բակում սուրճ չէր խմում, խուսափում էր ջրային տարածքներին մոտ լինելուց, որպեսզի չհանդիպի ծղրիդների: «Եթե ես կագնած լինեմ անդունդի եզրին, և ծղրիդը թռչի դեմքիս վրա, ես կնախընտրեմ անդունդը նետվել, քան թե հանդուրժել նրա հպումը մաշկիս վրա: Նրա ցատկերի ձայնը ողջ կյանքս հետապնդում է ինձ, կրծում հոգիս, խելագարության հասցնում», – գրում է Դալին իր ֆոբիայի մասին:

ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆ

Իոսիֆ ՍտալինԻոսիֆ Ստալինը վախենում էր, որ իրեն կթունավորեն: Այս վախը կոչվում է տոքսիկոֆոբիա: Թերևս հենց այդ վախն է Ստալինի համար որոշիչ եղել շատ ենթակաների ճակագիրը վճռելու հարցում: Եվ քանի որ նա գիշերները չէր քնում, ենթադրվում է, որ նաև քնի վախ է ունեցել` սոմնիֆոբիա: Նա քնում էր միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժասպառ էր լինում:

ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

Օնորե դե ԲալզակՄեծանուն գրող Օնորե դե Բալզակը սարսափելի վախենում էր ամուսնանալուց: Երկար տարիներ նա սիրահարված էր մի ամուսնացած կնոջ՝ կոմսուհի Էվելինա Հանսկային: Երբ 10 տարի անց նրանք նորից հանդիպեցին, կոմսուհին արդեն այրիացել էր: Բալզակը 8 տարի դեռ շարունակեց հակառակվել, սակայն կոմսուհին ի վերջո համոզեց նրան ամուսնանալ: Վախից գրողն անգամ հիվանդացավ, և նամակ գրեց սիրելիին, թե նա իրեն ավելի շուտ դեպի գերեզմանոց կուղեկցի, քան թե եկեղեցու խորան: Հարսանիքն, այուամենայնիվ, տեղի ունեցավ. Բալզակին խորանին մոտեցրին սայլակին նստած, որովհետև քայլել արդեն չէր կարողանում: Իսկ պսակադրությունից 5 ամիս անց գրողը մահացավ:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ

Օփրա ՈւինֆրիՀանրահայտ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին սարսափելի վախենում է մաստակ ծամելուց: Բանն այն է, որ Օփրայի տատիկը հավաքում էր մաստակներն ու շարում սեղանին: Դա Օփրայի համար այնքան տհաճ էր, որ նա սկսեց վախենալ մաստակից: Մի անգամ նույնիսկ շպրտել է ափսեն, որովհետև դրա ծայրին մաստակի կտոր էր կպած: Օփրան արգելում է նաև իր աշխատողներին նկարահանման հրապարակում և խմբագրությունում մաստակ ծամել:

ՎՈՒԴԻ ԱԼԵՆ

Վուդի ԱլենՎուդի Ալենի վախն անցնում է բոլոր սահմանները: 80-ամյա դերասանը գրեթե ամեն ինչից վախենում է: Հասարակ ֆոբիաներից բացի, ինչպիսիք են վախը բարձրությունից, փակ տարածություններից և միջատներից, նա ավելի տարօրինակ վախեր էլ ունի: Օրինակ` վախ վառ գույներից, վերելակներից, կենդանիներից, գետնանուշի կարագից և այլն:

In this article


Join the Conversation