Տարօրինակ ու անհասկանալի վախերից զերծ չեն եղել նաև բազմաթիվ հայտնի մարդիկ:
ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳԹՈՆ
Ջորջ Վաշինգթոնը ԱՄՆ-ի առաջին նախագահն էր: Խելացի և հզոր մարդ, ով, սակայն, ողջ կյանքում վախենում էր ողջ-ողջ թաղվելուց: Այս վախն անվանում են տաֆեֆոբիա: Այն Վաշինգթոնի դեպքում ավելի վառ սկսեց արտահայտվել հատկապես կյանքի վերջին տարիներին, իսկ 1799-ին նա ստիպեց իր օգնականներին երդվել, որ իր մահից հետո նրանք կսպասեն 2 օր, ապա նոր զբաղվեն հուղարկավորությամբ:
ՆԱՊԵԼՈԵՆ ԲՈՆԱՊԱՐՏ
Այս մեծ առաջնորդին նկարիչները հաճախ են պատկերել՝ սպիտակ ձիու վրա նստած: Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, նրա ֆոբիան կապված էր հենց սպիտակ ձիերի հետ: Հոգեբաններն այստեղ միանգամից երկու ֆոբիա են տեսնում՝ վախ ձիերից՝ հիպպոֆոբիա, և վախ սպիտակ գույնից՝ լեյկոֆոբիա: Նապոլեոնը իրականում երբեք սպիտակ ձի չի ունեցել և նկարների միջոցով հավանաբար փորձել է կոծկել իր վախը:
ՆԻԿՈԼԱՅ ԳՈԳՈԼ
Նիկոլայ Գոգոլը և երաժիշտ Ջակոմո Մեյերբերը նույնպես վախենում էին կենդանի թաղվելուց: Գոգոլի ֆոբիան ի հայտ էր եկել դեռևս երիտասարդ ժամանակ՝ ժամանակի հետ ավելի սրվելով: Նա ընկերներին իր թաղման հրահանգներով նամակներ էր ուղղել: Իսկ Մեյերբերը հրամայել էր, որ մահից հետո իր ձեռքերին և ոտքերին զանգակներ ամրացնեն, դիակը հսկեն 4 օր, իսկ դրանից հետո կտրեն մեկ ոտքի և մեկ ձեռքի երակները:
ԱԼՖՐԵԴ ՀԻՉՔՈԿ
Ալֆրեդ Հիչքոկը հոլիվուդյան հայտնի դերասան էր, ռեժիսոր, պրոդյուսեր, և նա տառապում էր օվոֆոբիայով, այն է՝ սարսափելի վախենում էր ձվերից: Նա կյանքի ընթացքում ոչ մի ձու չկերավ և ասում էր, թե չկա ավելի զզվելի բան, քան երբ սպիտակ կլոր ձվից դուրս է ծորում դեղին լուծույթ: Հիչքոկը վախենում էր նաև այն ամենից, ինչն օվալի ձև ուներ, անգամ հրաժարվում էր նայել դրանց վրա:
ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴ
Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը վախենում էր նայել մարդկանց աչքերին, հենց այդ պատճառով էլ ստեղծել էր այցելուի հետ շփման այն տարբերակը, երբ վերջինս պառկում է թիկնաթոռին, իսկ հոգեբանը նստում է նրա հետևում: Ֆրեյդը նաև սարսափում էր 62 թվից և երբեք կանգ չէր առնում այն հյուրանոցներում, որտեղ կար 61-ից ավելի սենյակ, որպեսզի իրեն հանկարծ չտրամադրեն #62 սենյակը: Նա վախենում էր նաև ձարխոտ բույսից և զենքերից: Վերջինը նա համարում էր ուշացած սեռական և էմոցիոնալ հասունացման նշան:
ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ
Հանճարեղ նկարիչը սարսափելի վախենում էր ծղրիդներից: Նա երբեք բակում սուրճ չէր խմում, խուսափում էր ջրային տարածքներին մոտ լինելուց, որպեսզի չհանդիպի ծղրիդների: «Եթե ես կագնած լինեմ անդունդի եզրին, և ծղրիդը թռչի դեմքիս վրա, ես կնախընտրեմ անդունդը նետվել, քան թե հանդուրժել նրա հպումը մաշկիս վրա: Նրա ցատկերի ձայնը ողջ կյանքս հետապնդում է ինձ, կրծում հոգիս, խելագարության հասցնում», – գրում է Դալին իր ֆոբիայի մասին:
ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆ
Իոսիֆ Ստալինը վախենում էր, որ իրեն կթունավորեն: Այս վախը կոչվում է տոքսիկոֆոբիա: Թերևս հենց այդ վախն է Ստալինի համար որոշիչ եղել շատ ենթակաների ճակագիրը վճռելու հարցում: Եվ քանի որ նա գիշերները չէր քնում, ենթադրվում է, որ նաև քնի վախ է ունեցել` սոմնիֆոբիա: Նա քնում էր միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժասպառ էր լինում:
ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ
Մեծանուն գրող Օնորե դե Բալզակը սարսափելի վախենում էր ամուսնանալուց: Երկար տարիներ նա սիրահարված էր մի ամուսնացած կնոջ՝ կոմսուհի Էվելինա Հանսկային: Երբ 10 տարի անց նրանք նորից հանդիպեցին, կոմսուհին արդեն այրիացել էր: Բալզակը 8 տարի դեռ շարունակեց հակառակվել, սակայն կոմսուհին ի վերջո համոզեց նրան ամուսնանալ: Վախից գրողն անգամ հիվանդացավ, և նամակ գրեց սիրելիին, թե նա իրեն ավելի շուտ դեպի գերեզմանոց կուղեկցի, քան թե եկեղեցու խորան: Հարսանիքն, այուամենայնիվ, տեղի ունեցավ. Բալզակին խորանին մոտեցրին սայլակին նստած, որովհետև քայլել արդեն չէր կարողանում: Իսկ պսակադրությունից 5 ամիս անց գրողը մահացավ:
ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ
Հանրահայտ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին սարսափելի վախենում է մաստակ ծամելուց: Բանն այն է, որ Օփրայի տատիկը հավաքում էր մաստակներն ու շարում սեղանին: Դա Օփրայի համար այնքան տհաճ էր, որ նա սկսեց վախենալ մաստակից: Մի անգամ նույնիսկ շպրտել է ափսեն, որովհետև դրա ծայրին մաստակի կտոր էր կպած: Օփրան արգելում է նաև իր աշխատողներին նկարահանման հրապարակում և խմբագրությունում մաստակ ծամել:
ՎՈՒԴԻ ԱԼԵՆ
Վուդի Ալենի վախն անցնում է բոլոր սահմանները: 80-ամյա դերասանը գրեթե ամեն ինչից վախենում է: Հասարակ ֆոբիաներից բացի, ինչպիսիք են վախը բարձրությունից, փակ տարածություններից և միջատներից, նա ավելի տարօրինակ վախեր էլ ունի: Օրինակ` վախ վառ գույներից, վերելակներից, կենդանիներից, գետնանուշի կարագից և այլն:
Join the Conversation