ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԱՊԱՑՈՒՑԱԾ 20 ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ

Հարց ու պատասխանի լավագույն հարթակներից մեկի՝ Quora-ի հազարավոր օգտատերեր պատասխանել են այս հարցին. «Ո՞րն է ժամանակի տնտեսման ու կառավարման ամենաարդյունավետ մեթոդը»: Ձեզ ենք ներկայացնում ամենաշատ ձայներ ստացած պատասխանները:

19787

Ժամանակի ճիշտ կառավարման համար կան տարբեր մշակված համակարգեր: Դրանց մեծ մասի արդյունավետությունը ապացուցված է գործնականում:  Այս օգտակար ցուցակից կարող եք ընտրել ձեզ ամենից համապատասխան տարբերակը:

1. Որոշեք, թե ինչն է ձեզ համար ամենից կարևոր, և հատկացրեք այդ խնդրին առանձնահատուկ ուշադրություն: Հակառակ դեպքում այն ամենի 80%-ը, ինչ դուք կանեք այսօր, չի հանգեցնի որևէ արդյունքի երկարաժամկետ կտրվածքով: Առանց որոշակի նպատակի ձեր ջանքերը իզուր ու անօգուտ կլինեն:

2. Քունը, սնունդը և ֆիզիկական վարժությունները կարող են եռապատկել ձեր արդյուքնները, քանի որ մեծացնում են կենտրոնացվածությունը, մոտիվացիան և էներգիայի մակարդակը:

3. Երկու րոպեի կանոնը: Եթե դուք կարող եք անել մի գործողություն երկու րոպեում (օրինակ, պատասխանել նամակի կամ կարգի բերել սեղանը), արեք դա հենց այդ պահին: Եթե դուք որոշեք դա հետաձգել, դա կտանի ավելի շատ ժամանակ, քան երկու րոպեն էր, և հետո, դեռ հարց է, դուք դա կանեք առհասարակ, թե ոչ:

4. Հինգ րոպեի կանոնը: Անընդհատ գործերը հետաձգելու ցանկության դեմ պայքարելու հրաշալի միջոց է ոչ թե այդ հսկայական գործը միանգամից անել փորձելը, այլ դրան հինգ րոպե հատկացնելը: Կարևորն այստեղ սկսելն է, իսկ հետո չեք էլ նկատի, թե ինչպես ամեն ինչ ավարտին կհասցնեք:

5. Սթեյնֆելդի կանոնը: Եթե ուզում եք լինել լավագույնը մի բանում, ապա աշխատանք տարեք այդ ուղղությամբ, այսպես ասած՝ «մարզվեք» ամեն օր, անգամ Սուրբ Զատիկին, Ամանորին և մնացած բոլոր տոներին առանց բացառության:

6. Աշխատեք ձեր սովորությունների վրա: Ճիշտ սովորությունները ցանկացած մարդու տալիս են հսկայական առավելություն իրենց առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին:

7. Հույս մի դրեք հիշողության վրա: Դուք չեք կարողանա ամեն ինչ գլխի մեջ պահել, անգամ եթե դուք հանճար եք: Նշումներ արեք նոթատետրում, գործերի ցանկեր կազմեք, գրանցեք հեռախոսի մեջ և այլն: Բայց օգտագործեք այնքան գործիք, որքան ձեզ իսկապես պետք է: Գտեք ձեզ համար ամենահարմարները և հրաժարվեք մյուսներից ավելորդ ժամանակ չկորցնելու համար:

ժամանակի կառավարում

8. Կարգապահությունն ամենակարևորն է: Ոչ միայն կազմեք օրվա պլանը ամեն առավոտ, այլև ամեն երեկո ամփոփեք արած գործերը: Դա կօգնի ձեզ ճիշտ ընտրել առաջնահերթությունները, վերացնել անիմաստ գործերը և անել հենց այն, ինչը իսկապես նշանակություն ունի:

9. Pomodoro – արդյունավետության այս համակարգի էությունը հետևյալն է: Բաժանեք ձեր աշխատանքային օրը 25 րոպեանոց արդյունավետ աշխատանքային բաժինների, որոնց արանքում կլինեն 5-րոպեանոց հանգստի դադարներ:

10. Միշտ կրեք ականջակալներ: Այդ ընթացքում պարտադիր չէ անընդհատ երաժշտություն լսելը: Սակայն այդպես դուք պարտավոր չեք լինի արձագանքել շրջապատի բոլոր ձայներին ու խոսակցություններին, և մարդիկ էլ ավելի քիչ կդիմեն ձեզ՝ տեսնելով ձեզ ականջակալներով:

11. Մի ստուգեք ձեր էլետրոնային փոստը 5 րոպեն մեկ: Մի սկսեք աշխատանքային օրը էլեկտրոնային փոստը ստուգելուց: Արեք դա առավելագույնը 3 անգամ օրվա մեջ, օրինակ, առավոտյան 11-ին, ժամը 2-ին և ժամը 5-ին: Եվ հիշեք, որ էլեկտրոնային փոստը ձեր գործերի ցուցակը չպետք է լինի: Ստուգեք բոլոր նամակները և անցկացրեք դրանց պարունակությունը ձեր գործերի ցանկի մեջ, իսկ ուղարկված փաստաթղթղերը պահպանեք համապատասխան տեղում: Այս ամենը ևս ձեզ կօգնի քիչ բացել էլ. փոստը:

12. Նույնը վերաբերում է նաև հեռախոսին: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ձեր հեռախոսը միացված լինի ամբողջ օրը: Անջատեք հեռախոսը, երբ զբաղված եք: Ում իսկապես անհրաժեշտ է կապվել ձեզ հետ, կզանգահարի ևս մեկ անգամ: Ով իսկապես կարևոր է ձեզ համար, դուք կարող եք զանգահարել ավելի ուշ:

13. Խմբավորեք փոքր գործերը, ինչպես օրինակ զանգեր կատարելը, էլեկտրոնային փոստն ու Facebook-ը ստուգելն են:

14. MI3-ի կանոնը: Այս հապավումը բացվում է այսպես – Most Important three tasks և նշանակում է, որ ամեն օրը պետք է սկսել 3 ամենակարևոր գործերը անելուց, իսկ մնացածն արդեն պլանավորել այնպես, ինչպես հարմար է:

15. Կամքի ուժը սահմանափակ ռեսուրս է: Փորձեք ամենակարևոր որոշումներն ընդունել օրվա առաջին կեսին, իսկ երկրորդականներն ու կողմնակիները կարող եք հետաձգել:

16. Ամենակարևորը: Միշտ հարցրեք ձեզ: Ո՞րն է այն ամենակարևոր բանը, որ ես կարող եմ անել հենց այս պահին: Իսկ հարցնելուց հետո վերադարձեք 4-րդ կետին:

17. Ժամանակ մի կորցրեք՝ ձգտելով կատարյալին: Մի պսպսղացրեք ձեր արտադարանքը՝ փորձելով ուղղել վերջին մանրուքները: Ստարտափների աշխարհում ասում են. «Եթե դուք գոնե մի քիչ չեք ամաչում ձեր արտադրանքի համար, ուրեմն դուք չափազանց ուշ եք այն թողարկել»:

18. Ճնշումներն ու խրախուսանքները իսկապես կարող են հրաշքներ գործել: Խրախուսեք ինքներդ ձեզ փոքրիկ մրցանակներով կամ զրկեք ձեզ ինչ-որ բաներից, եթե չեք կատարում ձեր պարտականությունները՝ նշված ժամանակահատվածում:

19. Պլանավորեք ծուլությունը: Երբեմն ոչ մի բան չանելը, ինքներդ ձեզ ազատություն տալը կարող է դառնալ շատ լավ ազդակ ուղեղի համար, որպեսզի դրանից հետո ավելի ոգևորված աշխատեք: Կարևորը այդ ամենը հսկողության տակ պահելն է:

20. Մի ենթարկվեք ուրիշների պլաններին: Ասեք «ոչ», ուշադրություն մի դարձրեք, մի համակերպվեք ուրիշների պլանների հետ, եթե նրանք փորձում են կառավարել ձեր ժամանակը: Ձևացրեք, թե անուշադիր եք ու մոռացկոտ, եթե ձեր ժամանակը չափազանց շատ են փորձում օգտագործել: Ապրեք՝ ըստ ձեր ծրագրերի:

Ահա այսքանը: Հուսով ենք այս հնարքները կօգնեն ձեզ ավելի արդյունավետ տնօրինել ձեր ժամանակը:

In this article


Join the Conversation