Դրանք կպատմեն ձեզ հետաքրքիր պատմություններ, և այդ պատմությունները լսելուց հետո դուք կհասկանաք, որ մոռացել եք ձեր հիասթափությունն ու դժվարությունները, որոնք ձեզ անհաղթահարելի էին թվում, որովհետև այս գրքերը ձեզ կհիշեցնեն այն մեծ ճշմարտությունը, որ ամենամութ ժամը միշտ արևածագից առաջ է լինում:
Եվ այսպես, առաջարկում ենք ձեզ 8 հրաշալի գրքեր, որոնք կօգնեն ձեզ երբեք չհանձնվել:
ՋՈԴԻ ՓԻՔՈԼԹ. ՔՐՈՋ ՊԱՀԱՊԱՆԸ
Джоди Пиколт – Ангел для сестры / Jodi Picoult – My Sister’s Keeper
Աննան ընդամենը 13 տարեկան է, բայց արդեն տարել է բազմաթիվ վիրահատություններ: Նա առողջ է, բայց ահա նրա քույրը հիվանդ է սպիտակարյունությամբ, և ծնողները պատրաստ են ամեն ինչի նրան փրկելու համար: Ըստ էության՝ Աննան հենց դրա համար էլ լույս աշխարհ է եկել, որպեսզի օգնի քրոջը:
Բայց ինչպիսին կլիներ նրա կայնքը, եթե նա կապված չլիներ Քեյթին: Աննան որոշում է այնպիսի քայլի դիմել, որի համար մեզնից շատերը համարձակություն չէին ունենա:
ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ. ԿՅԱՆՔԻ ԿԱՅԾԸ
Эрих Мария Ремарк – Искра жизни / Erich Maria Remarque – Spark of Life
Գերմանիա, Երկորրդ համաշխարհային պատերազմի ավարտ, համակենտրոնացման ճամբար: Մարդիկ, որոնցից խլել են ազատությունը, հույսը, կյանքը:
Սակայն քանի դեռ նրանք միասին են, նրանց կոտրելն անհնար է: Թեկուզ այն ամենը, ինչ մնացել է նրանց մոտ, ընդամենը կյանքի կայծն է, բայց այն երբեք չի մարում: Այն ուժ է տալիս այդ մարդկանց ժպտալ ու պայքարել՝ կանգնած լինելով մահին դեմ հանդիման:
ԱՅՆ ՌԵՆԴ. ԱՂԲՅՈՒՐԸ
Айн Рэнд – Источник / Ayn Rand – The Fountainhead
Այս գիրքն արդեն տասնամյակներ շարունակ գտնվում է համաշխարհային բեսթելլերների ցանկում:
Վեպի գլխավոր հերոսը՝ ճարտարապետ Հովարդ Ռորկը, պայքարում է հասարակության հետ ստեղծագործելու իր իրավունքի համար: Նա պայքարում է հանուն ստեղծագործական անհատականության ազատության և փորձում է ապացուցել, որ անգամ մեկ մարդը կարող է փոխել աշխարհը:
ԿԱՁՈՒՈ ԻՍԻԳՈՒՐՈ. ՄԻ ԼՔԻՐ ԻՆՁ
Кадзуо Исигуро – Не отпускай меня / Kazuo Ishiguro – Never Let Me Go
Սա այնպիսի հուզիչ պատմություն է, որ դուք կփորձեք կլանել անգամ վերջին էջի վերջին բառը ու չեք ցանկանա բաժանվել գրքից: Սա ժամանակակից լեգենդ է, ֆանտաստիկ պատմություն մարդկանց մասին, ում ճակատագիրը որոշված է նախապես և այլոց կողմից և քաջ հայտնի է հենց իրենց:
Նրանք գիտեն, թե ինչի համար են լույս աշխարհ եկել, ինչի համար են ապրում և անգամ հանուն ինչի են մահանալու: Եվ անկախ ամեն ինչից նրանք շարունակում են ընթանալ իրենց ճանապարհով: Սա թերևս ամենահոգեցունց պատմություններից մեկն է անմարդկայնության և գթասրտության մասին:
ՋԵՔ ԼՈՆԴՈՆ. ՄԱՐՏԻՆ ԻԴԵՆ
Джек Лондон – Мартин Иден / Jack London – Martin Eden
Կենդանի է մնում միայն ուժեղագույնը: Սա Ջեք Լոնդոնի հերոսի կյանքի սկզբունքն է: Մարտին Իդենը ցածր խավի ծագումով աշխատավոր երիտասարդ է: Այս կոպիտ, ուժեղ ու նպատակասլաց երիտասարդը հանուն սիրելի կնոջ՝ Ռութ Մորզի, որոշում է հասնել մեծ բարձունքների և հասարակ նավաստուց դառնում է հանրահայտ գրող:
Սակայն արդյո՞ք նա պատրաստ է այն ամենին, ինչ թաքնված է այդ հաջողության հետևում:
ՋՈՋՈ ՄՈՅԵՍ. ՄԵԿ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ
Джоджо Мойес – Один плюс один / Jojo Moyes -The One Plus One
Այս թեթև և հուզիչ գրքում չկան գլոբալ խնդիրներ, մեծ բարոյախոսություններ: Այն հասարակ, ամենօրյա կյանքի մասին է, հետաքրքքր, զվարճալի, տարօրինակ ու երբեմն դժվար: Չէ՞ որ բոլորս ենք ստիպված պայքարել անգամ ամենափոքրիկ դժվարությունների դեմ:
Ջոջո Մոյեսը սովորեցնում է, որ պետք է սկսել փոքր բաներից, որպեսզի հասնենք մեծ գործերին:
ՋՈՆ ԳՐԻՆ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ
Джон Грин – Виноваты звезды / John Green – The Fault in Our Stars
Այս գրքի հերոսները դեռահասներ են, ովքեր տառապում են ծանր ու անբուժելի հիվանդություններով, սակայն չեն պատրաստվում հանձնվել: Նրանք առաջվա պես շարունակում են դեռահասի կայնքով ապրել՝ բուռն ու անհնազանդ: Նրանք կարող են նույն կրքով սիրել և ատել:
Հեյզելն ու Օգաստուսը մարտահրավեր են նետում իրենց ճակատագրին: Նրանց վախեցնում է ոչ թե վախը, այլ մարդկանց չարությունն ու չհասկացվածությունը: Նրանք այսօր միասին են, իսկ ի՞նչ է սպասվում նրանց առջևում:
ԻՐՎԻՆԳ ՍԹՈՈՒՆ – ԿՅԱՆՔԻ ԾԱՐԱՎԸ
Ирвинг Стоун – Жажда жизни / Irving Stone – Lust for Life
Այս գիրքը Վինսենթ Վան Գոգի անչափ հետաքրքիր կյանքի պատմությունն է: Այն ապացուցում է, որ տաղանդը ոչ միայն կարող է պարգև լինել երկնքից, այլև սարսափելի անեծք:
Չէ՞ որ տաղանդը ոչ միայն ստիպված է գտնել իր ուղին, այլև այն գտնելով՝ պետք է կարողանա համառություն, քաջություն ու տոկունություն դրսևորել, որպեսզի հաղթահարի բոլոր դժվարությունները և անտարբեր աշխարհին հասցնի իր մեծ գաղափարները:
In this article
- ԳՐՔԵՐ
- ամենալավ գրքերը
- գեղարվեստական գրքեր
- գիրք
- գիրք անձնական աճի մասին
- գրքեր հաջողության մասին
- գրքեր որոնք պետք է կարդալ
- Էրիխ Մարիա Ռեմարկ
- ինչ գիրք կարդալ
- լավագույն գրքերը
- Կաձուո Իսիգուրո
- Կյանքի կայծը
- հաջողության մասին
- հետաքրքիր գիրք
- հետաքրքիր գրականություն
- հետաքրքիր գրքեր
- հետաքրքիր գրքերի ցանկ
- Մարտին Իդեն
- Մեկ գումարած մեկ
- Մեղավոր են աստղերը
- մոտիվացիոն գիրք
- մոտիվացիոն գրքեր
- Ջեք Լոնդոն
- Ջոն Գրին
- Ջոջո Մոյես
- Ռեմարկ
- Վան Գոգ
- Վան Գոգի մասին
- օգտակար գրքեր
Join the Conversation