ԿԱՆԱՅՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ

Ամեն հզոր տղամարդու մեջքի հետևում կանգնած է հզոր կին: Այս հանրահայտ մարդկանց կյանքի պատմությունները ևս մեկ անգամ գալիս են այդ ճշմարտությունն ապացուցելու: Ո՞վ իմանա, թե որտեղ կլինեին և ինչով կզբաղվեին աշխարհի ամենահայտնի նկարիչները, երաժիշտներն ու քաղաքական գործիչները, եթե նրանց կողքին չլինեին այս համբերատար և իմաստուն կանայք:

8018
Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավոր

Internest.am-ը ներկայացնում է այն կանանց, ովքեր օգնել են իրենց սիրելիներին բարձրանալ փառքի պատվանդանին:

ՈՒՆԱ Օ՛ՆԻԼ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավոր«Նա ինձ դարձրեց հասուն կին, իսկ ես նրա մեջ պահպանեցի երիտասարդությունը»,– ասում էր Ունա Օ՛Նիլն իր ամուսնու՝ Չարլի Չապլինի մասին:

Աշխարհահռչակ դերասանը 54 տարեկան էր, երբ իր իսկ ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացավ 17-ամյա երիտասարդ դերասանուհու հետ: Չնայած 37 տարվա տարիքային տարբերությանը՝ նրանք միասին ապրեցին 34 երկար ու երջանիկ տարիներ: Դրան չկարողացավ խանգարել անգամ Ունայի հայրը՝ ամերիկացի հայտնի դրամատուրգ Յուջին Օ՛Նիլը:

Ունան և Չապլինը ունեցան 8 երեխա՝ 5 աղջիկ և 3 տղա: Ավագ դուստրը՝ Ջերալդինան, դարձավ հայտնի պարուհի և դերասանուհի: Հանուն Չարլիի հետ ամուսնության՝ Ունան հրաժարվեց իր դերասանական կարիերայից, սակայն դարձավ երջանիկ կին, մայր և հանճարեղ դերասանի ողջ կյանքի մուսան:

ԿԼԵՄԵՆՏԻՆԱ ՉԵՐՉԻԼ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԱմենաանզիջում քաղաքական գործիչներից մեկը՝ Ուինսթոն Չերչիլը, իր Կլեմենտինայի կողքին դառնում էր սիրալիր մի պատանյակ: 57 տարվա ամուսնության ընթացքում ուժեղ բնավորությամբ ու սթափ մտքով օժտված Կլեմենտինային հաջողվեց ոչ միայն չհոգնեցնել ամուսնուն, այլև դառնալ նրա հավատարիմ ընկերն ու թիմակիցը:

Չնայած որ ամուսինները ողջ կայնքում քնում էին տարբեր ննջարաններում՝ նրանք գտել էին միմյանց հանդեպ ունեցած սիրո դրսևորման ձևը: Նրանք շփվում էին՝ միմյանց նամակներ ու բացիկներ գրելով, որտեղ դիմում էին իրար քնքուշ բառերով: Պատմաբանները պնդում են, որ Կլեմենտինան դրական էր ազդում ամուսնու և նրա կայացրած որոշումների վրա: «Երբեք մի ստիպեք ամուսիններին համաձայնվել ձեզ հետ: Պարզապես շարունակեք հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին, և որոշ ժամանակ անց կտեսնեք, թե ինչպես ձեր ամուսինը կհամոզվի, որ դուք ճիշտ եք»,– ասում էր Կլեմենտինան:

ՅՈԿՈ ՕՆՈ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԲիթլզի երկրպագուները մեղադրում էին նրան խմբի լուծարման մեջ, քանի որ Բիթլզը դադարեց գոյություն ունենալ Յոկոյի հետ Ջոն Լենոնի հարաբերությունների սկսվելուց 1 տարի անց: Սակայն իրականում խմբի միասնությւոնը սկսել էր քանդվել շատ ավելի վաղ:

Այնուամենայնիվ, Յոկոյի հետ ծանոթանալուց հետո Ջոն Լենոնը վերջնականապես համոզվեց, որ ուզում է այլ ուղղությամբ շարժվել: Ավելի ուշ նա ասաց Յոկոյի մասին. «Նա ուսուցիչն էր, ես՝ աշակերտը: Ես հայտնի մարդ եմ,  և իմ մասին մտածում են, թե ամեն ինչ գիտեմ, բայց նա է իմ ուսուցիչը, նա է ինձ սովորեցրել այն ամենը, ինչ ես հիմա գիտեմ: Նա արդեն ամեն ինչ գիտեր, երբ ես դեռ ես ոչինչ չէի հասկանում, երբ ես դեռ ոչ մեկ էի: Յոկոյի կողքին ես դարձա ազատ մարդ: Նրա մտերմությունը ինձ դարձրեց ամբողջական: Առանց նրա ես միայն կես մարդ էի»:

Յոկոյին հանդիպելուց հետո Լենոնը սկսեց իր անհատական կարիերան և ձայնագրեց Imagine ալբոմը, որի գլխավոր երգը դարձավ Լենոնի ամենահայտնի երգը:

ՀԻԼԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԲիլլ Քլինթոնն ու Հիլլարի Ռոդեմը ծանոթացան 1971 թվականին Յելլի համալսարանում և կարճ ժամանակ անց Բիլլը նրան ամուսնության առաջարկություն արեց, սակայն աղջիկը մերժեց՝ պատճառաբանելով, որ ցանկանում է կարիերա կառուցել և ընտանիքը խոչընդոտ կլինի այդ ճանապարհին:

Այնուամենայնիվ, 1975 թվականին Հիլլարին տվեց իր համաձայնությունը, և անմիջապես սկսեց զբաղվել ամուսնու քաղաքական կարիերայով: 1978 թվականին Բիլլ Քլինթոնը իր թեկնածությունը դրեց Արկանզասի նահանգապետի պաշտոնում և հաղթեց ընտրություններում: Այդ ընթացքում Հիլլարին հասցնում էր զբաղվել նաև իր կարիերայով: Նախագահ Ջիմմի Քարտերը նույն տարում նշանակեց Հիլլարիին Իրավաբանական ծառայությունների կորպորացիայի ղեկավար անդամ:

Այս զույգի միության ամրության ամենամեծ փորձությունը դարձավ Մոնիկա Լևինսկայայի հետ սկանդալը: Ողջ Ամերիկան սպասում էր, որ Հիլլարին ապահարզան կպահանջի, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ: «Իմ ամուսնու հասցեին բոլոր մեղադրանքները սուտ են: Ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ այն մարդուն, ում սիրում եմ, ում մասին հոգ եմ տանում, ենթարկվում է այսպիսի անխնա մեղադրանքների»,– ահա թե ինչ ասաց Հիլլարին:

ՋՈՒԼԻԵՏԱ ՄԱՍԻՆԱ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորՌեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիի և դերասանուհի Ջուլիետա Մասինայի ամուսնությունը տևեց 50 տարի և 1 օր: Ֆելլինին սիրում էր շքեղություն և սիրում էր լինել հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, մինչդեռ Մասինան զուսպ էր և շարունակում էր պահպանել հավատարմություն ամուսնուն: Միանգամայն տարբեր բնավորությունները, սակայն, չխանգարեցին նրանց պահպանել երջանիկ փոխհարաբերություններ: Ընդհակառակը, նրանք կախված էին միմյանցից, և անգամ մեկ ամսով չէին կարողանում իրարից առանձին ապրել:

Եթե Ջուլիետան չէր լինում նկարահանման հրապարակում, Ֆելլինին սկանդալ էր սարքում, զանգահարում էր տուն ու նրա խորհուրդը հարցնում ամեն մանրուքի հետ կապված: Ջուլիետան խմբագրում էր ամուսնու սցենարները, հաստատում էր դերասանների ընտրությունը, օգնում էր կողմնորոշվել կերպարի առանձնահատկությունների հարցերում: Եվ չնայած ամուսնու կինոժապավեններում խաղացած դերերը («Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները») նրան անհավանական հաջողություն բերեցին, Ջուլիետան դերասանական փառքից վեր դասեց ամուսնու ռեժիսորական կարիերան և իրեն նվիրեց Ֆելլինիին օգնելու և նրա մասին հոգ տանելու գործին:

Շարունակելի…

ԿԱՆԱՅՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ. ՄԱՍ 2-ՐԴ

In this article


Join the Conversation