ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ ՄԱՔԴՈՆԱԼԴՍՈՒՄ

Եթե կարծում եք, որ ձեր ներկայիս աշխատանքը հեռու է ձեր երազանքներից, և դուք երբեք չեք հասնի, այն ամենին, ինչին ձգտում եք, առաջարկում ենք հիշել այս հայտնի ու հաջողակ մարդկանց:

4932
Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են Մաքդոնալդսում

Նրանք մինչև իրենց փառքի ճանապարհը սկսելը աշխատել են արագ սննդի կետերում, սպասք են լվացել, սնունդ են առաքել կամ պաղպաղակ վաճառել՝ օրվա գումար աշխատելու համար:

Դժվարությունների միջով անցնում են բոլորը, խնդիրն այն է, թե ինչ ենք մենք սովորում այդ դժվարություններից: Եվ այսպես, ահա այն հայտնի մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ աշխատել են Մաքդոնալդսում:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումՏաղանդավոր դերասանուհի Ռեյչել Մաքադամսը մինչև ֆիլմերում նկարահանվել սկսելը 3 տարի աշխատել է Մաքդոնալդսում: «Ես չեմ հասկանում, թե նրանք ինչպես էին ինձ հանդուրժում: Ես ծույլ ու երազկոտ աշխատող էի: Երևի ինձ չէին հեռացնում միայն ձայնիս պատճառով, քանի որ ես կարողանում էի սիրալիր ողջունել սննդի կետ մտնող հաճախորդներին»:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումՇերոն Սթոունը աշխատել է Մաքդոնալդսում, երբ 19 տարեկան էր: Որոշ ժամանակ անց նա պայմանագիր ստորագրեց մոդելային ընկերության հետ և դուրս եկավ աշխատանքից:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումԱմերիկացի հայտնի երգչուհի Փինքը նույնպես աշխատել է Մաքդոնալդսում և սարսափով է հիշում այդ ժամանակները: «Երբեմն ես երազում տեսնում եմ, թե կրկին վերադարձել եմ այնտեղ աշխատելու: Դա ամենավատ բանն է, որ ես կարող եմ պատկերացնել: Ես չափազանց շատ եմ աշխատել, որպեսզի հասնեմ այնտեղ, որտեղ հիմա եմ»:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են Մաքդոնալդսում16 տարեկանում ապագա երգիչ Seal-ը աշխատանքի էր ընդունվել Լոնդոնի Մաքդոնալդսներից մեկում: «Ինձ շագանակագույն համազգեստ էին տվել, որը ինձ վրա փոքր էր երկու անգամ: Ես դիմացա մինչև առաջին աշխատավարձ ստանալն ու դուրս եկա աշխատանքից»:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումՍթար Ջոնսն ամերիկացի հայտնի գրող, լրագրող և իրավաբան է: Նա ամբողջ օրն աշխատում էր Մաքդոնալդսում, որպեսզի կարողանար գումար վաստակել իրավաբանական ֆակուլտետի ուսման վարձը վճարելու համար: Եվ իհարկե, նա արեց դա:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումՓոլ Ռայանը Հանրապետական կուսակցության նախկին թեկնածուն էր վարչապետի պաշտոնի համար: Նա երբեք չէր ամաչում խոսել Մաքդոնալդսում ձեռք բերած իր փորձի մասին. «Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ես որքան լավ էի կարողանում համբուրգերներ վաճառել: Բայց այդ ընթացքում էլ ես վստահ էի, որ նույն տեղում չեմ պատրաստվում մնալ»:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումՋեֆֆրի Բեզոսը Amazon.com ինտերնետ-ընկերության հիմնադիրն է: Fast Company ամսագրին տված իր հարցազրույցում նա ասել է. «Մաքդոնալդսում աշխատանքի մեծագույն պարգևներից մեկն ինձ համար այն էր, որ ես պարզեցի, որ ձուն կարելի է կոտրել մեկ ձեռքով: Իմ ամենասիրելի աշխատանքային օրը շաբաթ օրն էր, քանի որ այդ օրվա իմ առաջին պարտականությունը 300 ձու մեկ մեծ տարայի մեջ կոտրելն ու խառնելն էր»:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումԿառլ Լյուիսը թեթև ատլետիկայի օլիմպիական չեմպիոն է, ով նույնպես աշխատել է հանրահայտ արագ սննդի կետում: «Ժամանակը շատ կարևոր է: Ես դա հասկացել եմ դեռ Մաքդոնալդսում աշխատելու ժամանակ: Ես չէի կարող թույլ տալ, որ կարտոֆիլը սառչի: Եթե այնտեղ գրանցած իմ արդյունքները ավելի վատը լինեին, այսօր ես չէի կարողանա ոսկե մեդալակիր դառնալ»:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումԷնդի Քարդը պատմության մեջ մտավ որպես մարդ, ով շշնջաց Ջորջ Բուշի ականջին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, երբ նա գիրք էր կարդում դպրոցականների համար: Այդ ժամանակ նա նախագահի անձնակազմի ղեկավարն էր, իսկ տարիներ առաջ նա ընդամենը Մաքդոնալդսի շարքային աշխատող էր:

Հայտնի մարդիկ ովքեր աշխատել են ՄաքդոնալդսումՋեյմս Ֆրանկոն հայտնի դերասան է «Սարդ-մարդը», «Կապիկների մոլորակը», «127 ժամ» և այլ ֆիլմերից: 1990-ական թվականներին, սակայն, Ֆրանկոն աշխատում էր Մաքդոնալդսի գիշերային հերթափոխում: Հետագայում նա պատմում էր, որ իր դերասանական կարողությունները հաճախ էր փորձարկում հաճախորդների վրա, փոխում էր ձայնի տեմբրը, առոգանությունն ու արտասանությունը: «Ես այնքան վարպետորեն էի կարողանում նմանակել իտալացու, որ մի հաճախորդ անգամ խնդրեց իրեն իտալերենի անհատական դասեր տալ»:

In this article


Join the Conversation