Նրանք մինչև իրենց փառքի ճանապարհը սկսելը աշխատել են արագ սննդի կետերում, սպասք են լվացել, սնունդ են առաքել կամ պաղպաղակ վաճառել՝ օրվա գումար աշխատելու համար:
Դժվարությունների միջով անցնում են բոլորը, խնդիրն այն է, թե ինչ ենք մենք սովորում այդ դժվարություններից: Եվ այսպես, ահա այն հայտնի մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ աշխատել են Մաքդոնալդսում:
Տաղանդավոր դերասանուհի Ռեյչել Մաքադամսը մինչև ֆիլմերում նկարահանվել սկսելը 3 տարի աշխատել է Մաքդոնալդսում: «Ես չեմ հասկանում, թե նրանք ինչպես էին ինձ հանդուրժում: Ես ծույլ ու երազկոտ աշխատող էի: Երևի ինձ չէին հեռացնում միայն ձայնիս պատճառով, քանի որ ես կարողանում էի սիրալիր ողջունել սննդի կետ մտնող հաճախորդներին»:
Շերոն Սթոունը աշխատել է Մաքդոնալդսում, երբ 19 տարեկան էր: Որոշ ժամանակ անց նա պայմանագիր ստորագրեց մոդելային ընկերության հետ և դուրս եկավ աշխատանքից:
Ամերիկացի հայտնի երգչուհի Փինքը նույնպես աշխատել է Մաքդոնալդսում և սարսափով է հիշում այդ ժամանակները: «Երբեմն ես երազում տեսնում եմ, թե կրկին վերադարձել եմ այնտեղ աշխատելու: Դա ամենավատ բանն է, որ ես կարող եմ պատկերացնել: Ես չափազանց շատ եմ աշխատել, որպեսզի հասնեմ այնտեղ, որտեղ հիմա եմ»:
16 տարեկանում ապագա երգիչ Seal-ը աշխատանքի էր ընդունվել Լոնդոնի Մաքդոնալդսներից մեկում: «Ինձ շագանակագույն համազգեստ էին տվել, որը ինձ վրա փոքր էր երկու անգամ: Ես դիմացա մինչև առաջին աշխատավարձ ստանալն ու դուրս եկա աշխատանքից»:
Սթար Ջոնսն ամերիկացի հայտնի գրող, լրագրող և իրավաբան է: Նա ամբողջ օրն աշխատում էր Մաքդոնալդսում, որպեսզի կարողանար գումար վաստակել իրավաբանական ֆակուլտետի ուսման վարձը վճարելու համար: Եվ իհարկե, նա արեց դա:
Փոլ Ռայանը Հանրապետական կուսակցության նախկին թեկնածուն էր վարչապետի պաշտոնի համար: Նա երբեք չէր ամաչում խոսել Մաքդոնալդսում ձեռք բերած իր փորձի մասին. «Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ես որքան լավ էի կարողանում համբուրգերներ վաճառել: Բայց այդ ընթացքում էլ ես վստահ էի, որ նույն տեղում չեմ պատրաստվում մնալ»:
Ջեֆֆրի Բեզոսը Amazon.com ինտերնետ-ընկերության հիմնադիրն է: Fast Company ամսագրին տված իր հարցազրույցում նա ասել է. «Մաքդոնալդսում աշխատանքի մեծագույն պարգևներից մեկն ինձ համար այն էր, որ ես պարզեցի, որ ձուն կարելի է կոտրել մեկ ձեռքով: Իմ ամենասիրելի աշխատանքային օրը շաբաթ օրն էր, քանի որ այդ օրվա իմ առաջին պարտականությունը 300 ձու մեկ մեծ տարայի մեջ կոտրելն ու խառնելն էր»:
Կառլ Լյուիսը թեթև ատլետիկայի օլիմպիական չեմպիոն է, ով նույնպես աշխատել է հանրահայտ արագ սննդի կետում: «Ժամանակը շատ կարևոր է: Ես դա հասկացել եմ դեռ Մաքդոնալդսում աշխատելու ժամանակ: Ես չէի կարող թույլ տալ, որ կարտոֆիլը սառչի: Եթե այնտեղ գրանցած իմ արդյունքները ավելի վատը լինեին, այսօր ես չէի կարողանա ոսկե մեդալակիր դառնալ»:
Էնդի Քարդը պատմության մեջ մտավ որպես մարդ, ով շշնջաց Ջորջ Բուշի ականջին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, երբ նա գիրք էր կարդում դպրոցականների համար: Այդ ժամանակ նա նախագահի անձնակազմի ղեկավարն էր, իսկ տարիներ առաջ նա ընդամենը Մաքդոնալդսի շարքային աշխատող էր:
Ջեյմս Ֆրանկոն հայտնի դերասան է «Սարդ-մարդը», «Կապիկների մոլորակը», «127 ժամ» և այլ ֆիլմերից: 1990-ական թվականներին, սակայն, Ֆրանկոն աշխատում էր Մաքդոնալդսի գիշերային հերթափոխում: Հետագայում նա պատմում էր, որ իր դերասանական կարողությունները հաճախ էր փորձարկում հաճախորդների վրա, փոխում էր ձայնի տեմբրը, առոգանությունն ու արտասանությունը: «Ես այնքան վարպետորեն էի կարողանում նմանակել իտալացու, որ մի հաճախորդ անգամ խնդրեց իրեն իտալերենի անհատական դասեր տալ»:
Join the Conversation