ԿԱՆԱՅՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ. ՄԱՍ 2-ՐԴ

Այս մեծ կանայք սատարել են իրենց սիրելի ամուսիններին կյանքի ամենատարբեր բնագավառներում, վերցրել են իրենց վրա ամենածանր պարտականությունները՝ հնարավորություն տալով նրանց ինքնադրսևորվելու ու հաջողության հասնելու:

9219
Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավոր

Իմաստուն խորհուրդներով օգնելով նրանց՝ այս կանայք հաճախ մնացել են ստվերում, բայց պատմությունը արժանիորեն գնահատել է նրանց դերն ու կարևորությունը և հավերժ պահպանել նրանց անուններն իր էջերում:

ԿԱՆԱՅՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ – ՄԱՍ 1-ԻՆ

ՍՈՖՅԱ ՏՈԼՍՏԱՅԱ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԵրբ Սոֆյա Բերսն ամուսնացավ 34-ամյա Լև Տոլստոյի հետ, ընդամենը 18 տարեկան էր: Շուտով ծնվեց նրանց առաջնեկն ու Տոլստոյը սառեց կնոջ հանդեպ, դարձավ ավելի կոպիտ ու անտարբեր, սակայն Սոֆյան չհանձնվեց: Նա խոնարհաբար տարավ Տոլստոյի բոլոր տարօրինակությունները, իր վրա վերցրեց տան բոլոր հոգսերը, ծնեց ու դաստիարակեց 13 երեխա և ողջ կյանքի ընթացքում սատարեց ամուսնու ստեղծագործական գործունեությանը: Նա Տոլստոյի թարգմանիչն ու քարտուղարն էր, նրա ստեղծագործությունների հրատարակիչը: Միայն «Պատերազմ և խաղաղություն» գիրքը նա արտագրել է 7 անգամ: Նա Տոլստոյի պահապան հրեշտակն էր 48 տարի շարունակ, իսկ նրա մահից հետո շարունակեց զբաղվել նրա ստեղծագործական հսկայական ժառանգության պահպանմամբ:

ՌՈՍԱԼԻԱ ՕՐՏԵԳԱ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԱմանսիո Օրտեգան չուներ լիարժեք կրթություն և երկար ժամանակ ստիպված էր աշխատել որպես առաքիչ կարի գործարանում: Մի օր նրան աշխատանքից ազատեցին, և իսպանացին ընկավ հուսահատության գիրկը: Սակայն Ռոսալիան՝ Ամանսիոյի կինը, կարողացավ նրան դուրս հանել դեպրեսիայից և ամուսնուն առաջարկեց սեփական փոքրիկ գործ սկսել՝ տանը կարի պատվերներ կատարել: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր ընթանում, և պատվիրատուները հաճախ հրաժարվում էին արդեն կատարված պատվերներից: Ռոսալիան հեշտ հանձնվողներից չէր, և համոզեց ամուսնուն ինքնուրույն վաճառել իրենց կարած տրիկոտաժային հագուստները:

Այդպես 1975 թվականին նրանք բացեցին իրենց առաջին Zorba խանութը: Ամանսիոն այդ ժամանակ արդեն 40 տարեկան էր: Իսկ 2012 թվականին Bloomberg-ը Ամանսիո Օրտեգային ճանաչեց աշխարհի ամենահարուստ մարդը Եվրոպայում: Նրան են պատկանում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Zara-ն, Massimo Dutti-ն, Bershka-ն, Oysho-ն, Pull & Bear-ը, Zara Home-ը և Stradivarius-ը:

ԷԼԵՈՆՈՐ ՌՈՒԶՎԵԼՏ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԷլեոնոր Ռուզվելտը ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինն էր: ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ երկրի քաղաքացիները նրան համարում են լավագույն առաջին տիկինը: Լինելով հեռավոր բարեկամներ և անգամ ունենալով նույն ազգանունը՝ Էլեոնորան ու Ֆրանկլինը ամուսնացան 1903 թվականին: Ֆրանկլին Ռուզվելտի մայրը կտրականապես դեմ էր որդու ընտրությանը՝ համարելով, որ իր գեղեցկատես տղայի կողքին Էլեոնորան բոլորովին չի փայլում: Էլեոնորան ինքն էլ վստահ չէր, որ կկարողանա պահել Ֆրանկլինին իր կողքին, բայց վերջինիս գրավել էր ոչ թե ապագա կնոջ արտաքին տեսքը, այլ խելքը, հասուն մտածողությունն ու դատողականությունը:

Ամուսնությունից հետո Էլեոնորան ոչ միայն իր վրա վերցրեց տան ու 6 երեխաների հոգսը, այլև սկսեց ամուսնուն սատարել բոլոր քաղաքական հարցերում: Հետզհետե քաղաքականությունն ավելի ու ավելի գրավեց նրան, և բոլոր գործերը հասցնելու համար Էլեոնորան աշխատանքի ընդունեց քարտուղարուհի Լյուսի Մերսերին: Հետագայում ամուսնու փաստաթղթերի մեջ նա հայտնաբերեց հենց Լյուսիի սիրային նամակները: Ապահարզան պահանջելու մտքից նա հրաժարվեց միայն, որպեսզի չվնասի ամուսնու հեղինակությանը: Սակայն այդ օրվանից սկսած ամուսինները սկսեցին ապրել առանձին անձնական կյանքերով: Երբ 1921 թվականին բժիշկները Ռուզվելտի մոտ պոլիեմելիտ ախտորոշեցին, Էլեոնորան անձնվիրաբար խնամում էր ամուսնուն: Հիվանդությունը պարալիզացրեց 39-ամյա Ռուզվելտի ոտքերն ու գամեց անվասայլակին հետագա ողջ կյանքի համար: Երբ բոլոր բարեկամներն ու մտերիմները խորհուրդ էին տալիս նրան թողնել քաղաքականությունը, Էլեոնորան միակն էր, ով հասկացավ, որ հենց հասարակական կյանքն ու ակտիվությունը կկարողանան ամուսնուն շեղել հիվանդության մասին մտքերից: Արդյունքում 1932 թվականին Ֆրանկլին Ռուզվելտը դարձավ երկրի նախագահ: Նախագահության 4 ժամկետների ընթացքում Ռուզվելտի ֆիզիկական անշարժությունը կոմպենսացվում էր Էլեոնորայի ակտիվությամբ ու բոլոր հարցերում ներգրավվածությամբ:

ԺԵՆՆԻ ՄԱՐՔՍ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԲարոնուհի Ժեննի ֆոն Վեսթֆալլենը նշանվեց աղքատ Կառլի հետ՝ չնայած ընտանիքի և հասրակության քննադատությանը: Նրանք գաղտնի ամուսնացան բողոքական եկեղեցիներից մեկում, իսկ պաշտոնապես ամուսնացան միայն 7 տարի անց: Հարսանիքից կարճ ժամանակ անց ընտանիքը զրկվեց ապրուստի միակ միջոցից: Այն թերթը, որում աշխատում էր Մարքսը, փակվեց:

Ժեննիի ընկերուհին, ով հաճախ էր այցելում նրանց, հիշում էր, թե որքան աղքատ էին ապրում նրանք, հաճախ օրերով քաղցած էին մնում երեխաների հետ միասին: ժեննին կարող էր ցանկացած պահի թողնել Կառլին և վերադառնալ իր ունևոր ընտանիքի գիրկը, սակայն նախընրեց մնալ ամուսնու հետ: Նրա 4 երեխաները մահացան վաղ տարիքում, սակայն անգամ դա չսասանեց նրա սերն ամուսնու հանդեպ: Կառլի և Ժեննիի աղջիկը՝ Էլեոնորան, հետագայում գրել է. «Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ եթե չլիներ Ժեննի ֆոն Վեստֆալլենը Կարլ Մարքսը երբեք չէր դառնա այն, ինչ էր»:

ԳԱԼԱ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԵլենա Դյակոնովան զարմանալի կին էր: Նա ձգում էր տղամարդկանց մագնիսի պես: 1917 թվականին ամուսնանալով Էժեն Գրենդելի հետ՝ նա անմիջապես գեղեցիկ կեղծանուններ հորինեց իր ու ամուսնու համար՝ Գալա և Պոլ Էլյուար: Երբ զույգը տեղափոխվեց Փարիզ, Գալան ծանոթացավ ազդեցիկ հրատարակիչների հետ ու շրջապատ ստեղծեց ամուսնու համար: Էլյուարը դարձավ ապահովված ու բավական հայտնի մարդ:

Երբ մի օր Պոլն ու Գալան այցելեցին երիտասարդ կատալոնացի նկարիչ Դալիին, վերջինս նրանց ընդունեց շատ տարօրինակ կերպով: Նա պատռեց հագի շապիկն ու իր վրա քսեց կենդանական կեղտերից պատրաստված մածուցիկ խառնուրդ: Սակայն տեսնելով Գալային՝ Դալին անմիջապես վազեց լվացվելու: Հենց նույն երեկոյան սկսվեց նրանց բուռն սիրավեպը: «Շուտով Դուք կլինեք այնպիսին, ինչպիսին ես եմ ցանկանում»,- ասում էր գալան Դալիին, իսկ նա լուռ հնազանդվում էր: Գալան իր վրա վերցրեց կենցաղային բոլոր հարցերն ու թույլ տվեց Դալիին ստեղծագործել՝ առանց շեղվելու: Նա իր վրա վերցրեց բոլոր ֆինանսական հարցերը, և Դալին կարճ ժամանակ անց հարստացավ: Դալին սրբացնում էր իր կնոջը, համարում էր կենդանի լեգենդ: Գալան Դալիի կինն էր, մուսան, մոդելը, մայրը, քարտուղարը, մենեջերը: Նա կազմակերպում էր Դալիի ցուցահանդեսները, գտնում էր պատվիրատուների: Դալին ասում էր, որ նրա շնորհիվ է ինքը իրական նկարիչ դարձել և նկարների տակ ստորագրում էր «Գալա-Սալվադոր Դալի»:

ՄԵՐՍԵԴԵՍ ԲԱՐՉԱ ՊԱՐԴՈ

Կանայք, ովքեր իրենց ամուսիններին դարձրել են հռչակավորԳաբրել Գարսիա Մարկեսը հանդիպեց իր ապագա կնոջը պարահրապարակում, երբ աղջիկն ընդամենը 13 տարեկան էր: Նա անմիջապես ամուսնության առաջարկություն արեց նրան: Մերսեդեսը համաձայնեց, սակայն այն պայմանով, որ նախևառաջ կավարտի դպրոցը: Հարսանիքը կայացավ 13 տարի անց:

Մերսեդեսն ամուսնու կողքին եղավ իր ողջ կյանքի ընթացքում: Երբ Մարկեսը գրում էր «Հարյուր տարվա մենությունը» և չէր կարող աշխատել, Մերսեդեսն ապահովում էր ընտանիքին, հոգ տանում ամուսնու մասին և չէր դադարում հավատալ, որ իր ամուսինը հանճար է: Երբ 1 ու կես տարի անց վեպն արդեն պատրաստ էր, Մարկեսը գումար չուներ այն խմբագրություն ուղարկելու համար: Այդ ժամանակ Մերսեդեսը վաճառեց իր վերջին ունեցածը՝ վարսահարդարիչն ու հարիչը: Իսկ շուտով այդ վեպը ամուսնուն բերեց հսկայական հոնարար, համաշխարհային ճանաչում և Նոբելյան մրցանակ:

In this article


Join the Conversation