Նրա ամեն մի պրեզենտացիան ասես մի հրաշալի բեմադրություն լիներ՝ հետաքրքիր սյուժե, հերոսներ, հակառակորդներ, բեմական ռեկվիզիտներ, գրավիչ վիզուալ էֆեկտներ, մի խոսքով այն ամենը, ինչը լիովին արդարացնում էր մուտքավճարը:
Ոչ մի այլ ձեռնարկատեր այսպիսի ոգևորությամբ չէր ներկայացրել իր արտադրանքը, որքան Սթիվ Ջոբսը: Ո՞րն էր նրա հանրային ելույթների հաջողության գաղտնիքը: Որպեսզի կարողանաք Սթիվ Ջոբսի պես տպավորություն գործել բավական չէ լավ պատմություններ պատմելը, պետք է դա կարողանալ անել ճիշտ:
Ջոբսն ինքը հետևում էր որոշակի կանոնների, որոնք օգնում էին իրեն տեղ հասցնել միտքը լսարանին: Ամերիկացի գրող Կարմեն Գալլոն «Սթիվ Ջոբսի պրեզենտացիաների գաղտնիքները» գրքի հեղինակն է: Ահա թե ինչ եզրակացությունների է նա հանգել` մանրակրկիտ ուսումնասիրելով Ջոբսի բոլոր հանրային ելույթները:
ԵՐԵՔԻ ԿԱՆՈՆԸ
Վաղուց պարզ է արդեն, որ մարդը չի կարող կենտրոնացած պահել իր ուշադրությունը մեծ թվով իրերի կամ թեմաների վրա: Հաջողակ հռետորները, դասախոսները, լրագրողները գիտեն այդ մասին: Սթիվ Ջոբսը նույնպես օգտվում էր այս կանոնից և լսարանի ուշադրությունը կենտրոնացած էր պահում՝ խմբավորելով թեմաները հարմարավետ եռյակների մեջ:
10 ՐՈՊԵԻ ԿԱՆՈՆԸ
Լսարանը կորցնում է իր կապը ձեզ հետ ուղիղ 10 րոպե հետո: Ոչ 11, ոչ 9, այլ հենց 10 րոպե հետո: Դա, իհարկե, չի նշանակում, որ դուք չեք կարող անցկացնել պրեզենտացիա, որը շատ ավելի երկար կտևի, քան այդ 10 րոպեն են: Դուք պարզապես պետք է այն ընդհատեք ժամանակ առ ժամանակ: Այդ դադարները կարող են լինել տարբեր տեսակի՝ տեսանյութի կամ, օրինակ, հարց ու պատասխանի տեսքով: Կարևորն այն է, որ դա ընդհատի միապաղաղությունը և հանգստանալու հնարավորություն տա լսարանին:
ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ
Սթիվ Ջոբսի ելույթների առաջին սլայդները պարունակում էին 7 բառ, 3 թիվ, 1 ամսաթիվ և ոչ մի թվարկում: Մինչդեռ որքան հաճախ են ելույթ ունեցողները փորձում իրենց ելույթի ողջ տեքստը տեղավորել սլայդների վրա: Գուցե նրանք մտածում են, որ կմոռանան ինչ-որ բան ներկայացնել, կամ էլ որ լսարանում ներկաները կցանկանան կարդալ տեքստն ու նշումներ անել: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա ցրում է լսարանի ուշադրությունը և նվազեցնում ձեր բառերի ազդեցությունը նրանց վրա: Ավելի լավ է՝ փորձեք օգտագործել սլայդները որպես լրացում ձեր խոսքերին՝ դրանց մեջ ներառելով նկարներ, տեսանյութ կամ անիմացիա: Դա կօգնի լսարանին ավելի լավ հասկանալ և մտապահել ձեր խոսքը:
ՄԱՐԶՎԵՔ
Ջոբսն անընդհատ փորձում էր: Բավական երկար ժամանակ ամեն օր նա կրկնում էր պրեզենտացիան մի քանի ժամ շարունակ: Ջոբսի պրեզենտացիաները դիտելով՝ մեզ թվում է, թե նա պարզապես շատ տաղանդավոր էր, ասես ելույթ ունենալու բնածին տաղանդ ուներ: Նա ինքնավստահ էր, միշտ անում էր ամեն ինչ իդեալական՝ չմոռանալով ոչ մի մանրուքի մասին: Թվում է՝ պրեզենտացիա անցկացնելը չափազանց հեշտ գործ էր նրա համար: Բայց իրականում նա պարզապես հատկացնում էր բավականաչափ ժամանակ երկարատև ու հոգնեցնող այդ փորձերին:
Եվ որքան նկատելի է այն, որ այլ ելույթ ունեցողներ չեն անում դա: Հավանաբար հենց այդ պատճառով էլ փորձում են ամեն ինչ տեղավորել սլայդների վրա: Չէ՞ որ որքան քիչ տեքստ կա սլայդների վրա, այնքան լավ է պետք է իմանալ ներկայացվող թեման և ամեն մանրուքը, որի մասին պետք է խոսել: Հետևաբար Սթիվ Ջոբսի 4-րդ կանոնն էլ փոձել, փորձել և էլի փորձելն է:
In this article
- ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
- Apple պրեզենտացիա
- iphone պրեզենտացիա
- ելույթ
- ինչպես անել պրեզենտացիա
- ինչպես անցկացնել պրեզենտացիա
- ինչպես ելույթ ունենալ
- խրեզենտացիա
- հանրային ելույթ
- հանրային խոսք
- պրեզենտացիա
- Սթիվ Ջոբս
- Սթիվ Ջոբսի դասերը
- Սթիվ Ջոբսի ելույթները
- Սթիվ Ջոբսի խոսքերը
- Սթիվ Ջոբսի մասին
- Սթիվ Ջոբսի պրեզենտացիաները
- տեղեկություններ Սթիվ Ջոբսի մասին
Join the Conversation