ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 17 ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՆՈՆ, ՈՐ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻՇՏ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ

Ժամանակները փոխվում են, հասարակարգերն ու մարդկանց մտածելակերպը նույնպես, բայց կան սկզբունքներ և կանոններ, որոնք միշտ և ամենուր գործում են ու դրանք կիրառողին օգնում հասնել այդքան ցանկալի հաջողության:

11644
Հաջողության 17 կանոններ

1. Ամեն նոր ծագած խնդիր փորձեք լուծել հենց այդ պահին, առանց հետաձգելու: Այդ դեպքում դուք ստիպված չեք լինի չափից շատ ջանքեր գործադրել այն լուծելու համար: Գործեք արագ ու վստահ: Մի տատանվեք երկար, սկսեք աշխատել այդ խնդրի ուղղությամբ հենց այդ պահին, քանի որ այդ ժամանակ առավել քան երբևէ դուք լի եք ուժերով:

2. Առավելապես աշխատեք ինքներդ ձեզ համար: Աշխատելով այլոց համար՝ դուք չեք ստանա ձեր ցանկալի եկամուտը: Իսկ սիրելի գործը աշխատանք չէ: Աշխատել նշանակում է կախվածության մեջ լինել ինչ-որ մեկից:

3. Եթե ուզում եք գումար աշխատել, նախևառաջ պարզեք, թե շուկայում ինչը մեծ պահանաջարկ ունի: Պահանջարկն իր հետևից բերում է նաև առաջարկ: Իսկ թե որքան կկազմի ձեր եկամուտը, արդեն կախված կլինի այն բանից, թե ինչպես դուք կկարողանաք ներկայացնել մարդկանց ձեր առաջարկի առավելությունները:

4. Ձեր հետաքրքրություններն ամեն ինչից վեր դասեք: Ձեր նվիրվածությունը ձեր գործատուին վաղ թե ուշ կարող է ձեզ թվալ չգնահատված: Երբ դա գիտակցեք, կհասկանաք, որ ձեր աշխատանքը ավելի շատ արժե:

5. Միշտ բարձրացրեք ձեր եկամուտների նշաձողը: Ամեն անգամ ավելի բարձր դրեք այն: Եվ ոչ մի դեպքում ավելի ցածր:

6. Շփվող եղեք: Ձեր եկամուտների աճը կախված է այլ մարդկանցից: Փակվածությունն ու ինքնամփոփությունը ձեր օգնականները չեն կարող լինել հարստության ճանապարհին:

7. Շրջապատեք ձեզ հաջողակ ու կայացած մարդկանցով: Փողը միշտ ձգտում է դեպի փողը: Անգամ եթե դուք դեռ հարուստ չեք, միևնույն է, հեռացեք այն միջավայրից, որտեղ չեն սիրում ու շարունակ քննադատում են հարուստներին: Ձեր շրջապատում պետք է լինեն միայն հաղթողներ և դրական մտածողներ: Այլ կերպ հնարավոր չէ:

8. Ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրել նշանակում է աղքատ լինել:

9. Դուք քիչ գումար ունե՞ք: Դա բիզնես սկսելու լավ առիթ է: Եթե դուք փող ընդհանրապես չունեք, ապա բիզնես պետք է սկսել անմիջապես: Մի նստեք տեղում, փնտրեք ճանապարհներ և լուծման տարբերակներ ձեր խնդիրների համար: Կազմեք բիզնես-պլան ձեր ամենահաջող գաղափարներից և գտեք մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ անել դրանց մեջ հանուն այդ գաղափարների:

10. Ֆինանսական ապահովվածության ճանապարհին անփոխարինելի օգնական է պասիվ եկամուտը: Այն մեծացնելու համար ձեզնից չեն պահանջվելու մշտական ջանքեր, հետևաբար այդ ուղղությամբ մտածելով և նման եկամտի աղբյուր ստեղծելով՝ դուք մեծապես կթեթևացնեք ձեր հոգսը ապագայում:

11. Եթե ուզում եք, որ ներդրումները շահավետ լինեն, հիշեք երկու կանոնի մասին: Առաջինը՝ փողը սիրում է, երբ իրեն հաշվում են: Երկրորդ՝ ուզում եք ռիսկի գնալ, կրկին հիշեք առաջին կանոնը:

12. Հաջողության ճանապարհին շատ լավ ազդակ է այն մարդկանց մտքերի ու կենսագրությունների ուսումնասիրությունը, ովքեր աշխարհի ամենահարուստ ու հաջողակ մարդկանց թվում են:

13. Անընդհատ ինքներդ ձեզ հարցեր տվեք: Ո՞վ եմ ես իրականում: Որքանո՞վ եմ ես առանձնահատուկ: Ո՞րն է իմ առաքելությունը: Եթե ես հարստանամ, ի՞նչ կանեմ: Ազնիվ եղեք ձեր պատասխաններում: Հավատացեք այն ուժը, էներգիան և կիրքը, որ դուք կդնեք ձեր պատասխանների մեջ, կարող են հրաշքներ գործել:

14. Թող ձեր կյանքում միշտ երազանք լինի: Հավատացեք այդ երազանքին, և այն կիրականանա: Դադարել երազել նշանակում է դադարել ապրել:

15. Օգնեք մարդկանց ձեր ուժերի ներածին չափով: Բայց ամենակարևորն այն է, որ օգնելու ցանկությունը գա ձեր հոգու խորքից, լինի անկեղծ, այլ ոչ թե պարտադրված: Դրանք պետք է լինեն մարդիկ, ում օգնելը ձեզ նույնպես ուրախություն կպատճառի, անգամ անծանոթ մարդիկ:

16. Մի վախեցեք հաճոյախոսություններ անելուց: Դա բարձրացնում է ինքնագնահատականը. թե՛ ձեր, թե՛ այն մարդու, ում դա ասում եք: Կանանց ասեք, որ նրանք հրաշալի տեսք ունեն, տղամարդկանց ասեք, որ նրանք հրաշալի մտքեր են արտահայտում կամ շատ ճիշտ որոշում են կայացրել և այլն:

17. Օրագիր վարեք, որի մեջ գրի կառնեք ձեր հաղթանակները: Որպես կանոն բացասականը ավելի երկար է հիշվում, քան դրականը: Եվ երբ հուսահատ պահեր լինեն, բացեք ու կարդացեք այդ օրագիրը: Դուք կհասկանաք, թե որքան մեծ ու փոքր հաղթանակներ եք գրանցել առ այսօր և թե որքան ներուժ ունեք դեռ ավելի մեծերը գրանցելու համար:

In this article


Join the Conversation