Այստեղ ամենակարևորը կենտրոնանալը, երևակայությունը գործի դնելն ու հարցերին հնարավորինս արագ պատասխանելն է:
- Պատկերացրեք ձեզ՝ կանգնած ճանապարհի եզրին: Ինչպիսի՞ն է այդ ճանապարհը (ասֆալտապատ, մայրուղի, հողածածկ, քարքարոտ և այլն):
- Որտե՞ղ է այդ պահին գտնվում արևը: Օրվա ո՞ր ժամն է այդ պահին:
- Դուք առաջ եք գնում այդ ճանապարհով, և հանկարծ ձեր առջև հայտնվում է ցանկապատ: Ինչպիսի՞ն է այդ ցանկապատը՝ փայտե, քարե, մետաղյա և այլն:
- Ինչպե՞ս եք դուք պատրաստվում հաղթահարել այն:
- Եվ ահա ցանկապատը արդեն մնացել է հետևում, և առջևում անտառ է երևում: Ինչպիսի՞ն է այդ անտառը՝ հեքիաթային, նոսր, խիտ, լայնատերև, փշատերև, այդտեղ աճում են մի՞ տեսակի, թե՞ բազմատեսակ ծառեր:
- Դուք մոտենում եք անտառին ու մի նեղլիկ արահետ եք տեսնում, որով կարող եք առաջ ընթանալ:
- Արահետով քալելիս դուք մի բանալի եք նկատում՝ ընկած գետնին: Ինչպիսի՞ն է այդ բանալին: Ի՞նչ եք դուք պատարստվում անել դրա հետ՝ պարզապես կանցնեք կողքով, կկախեք ծառից, կվերցնեք ձեզ հետ և այլն:
- Որոշ ժամանակ անց դուք դուրս եք գալիս անտառից և ջուր եք տեսնում: Ի՞նչ է դա՝ աղբյուր, գետ, լիճ, ջրվեժ կամ մի ուրիշ բան: Ի՞նչ եք պատրաստվում անել, կլողանա՞ք, թե պարզապես ջրի կողքին կնստեք:
- Քիչ հեռու դուք տեսնում եք ձեր երազանքների տունը, իսկ պատուհանից ձեզ կանչում է մի գրավիչ կին (տղամարդ): Նա կանչում է ձեզ իր հետ հավերժ մնալու: Ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները:
- Տան հետևում կրկին ճանապարհ կա: Ինչպիսի՞ն է այն: Արդյո՞ք ձեր ճանապարհին էլի խոչընդոտներ կան: Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ն է այն: Այնպիսի՞ն, ինչպիսին էր ճանապարհի սկզբում:
- Օրվա ո՞ր ժամն է այդ պահին, որտե՞ղ է գտնվում արևը:
Ահա և թեստի բացատրությունը:
- Ճանապարհը ցույց է տալիս ձեր վերաբերմունքը ձեզ շրջապատող իրականության հանդեպ: Եթե ճանապարհը ասֆալտապատ է, և դրա վրայով մեքենաններ են սլանում, նշանակում է՝ ձեր կյանքը շատ ակտիվ է, գործերը չափազանց շատ են, և դուք միշտ փորձում եք ամեն ինչ հասցնել, ժամանակ գտնել թե աշխատանքի, թե հանգստի համար: Եթե ճանապարհը հողածածկ է, ապա դուք ավելի հանգիստ ու հավասարակշռված կյանք եք վարում, փորձում եք իրադարձություններից առաջ չընկնել: Եթե ճանապարհը քարքարոտ է, ապա ինչ-որ փոքր բան ձեզ անընդհատ նյարդայանցնում է ու արդեն երկար ժամանակ է, ինչ հանգիստ չի տալիս:
- Արևը ձեր ծրագրերն են, մտքերը, գաղափարները, նպատակները: Եթե արևը դեռ նոր է բարձրանում, նշանակում է՝ դուք դեռ նոր ճանապարհ եք ընկել դրանք իրագործելու համար: Եթե արևը ճիշտ ձեր գլխավերևում է, ապա դուք հենց այս պահին զբաղված եք՝ դրանք իրականություն դարձնելով: Եթե կեսօրն անց է, ապա ձեր նպատակների մեծ մասն արդեն կյանքի եք կոչել:
- Ցանկապատը խոչընդոտներն են: Որքան մեծ է ցանկապատը, այնքան դուք հակված եք չափազանցնելու ձեր անհաջողությունները:
- Ցանկապատը շրջանցելու ձեր տարբերակը խոսում է այն մասին, թե ինչպես եք հաղթահարում դժվարությունները: Եթե դուք թռչում-անցնում եք ցանկապատի վրայով կամ ճեղք եք գտնում դրա միջով անցնելու համար, նշանակում է՝ դուք բավական ճկուն մարդ եք և փորձում եք ձեր խնդիրները հնարամտորեն լուծել: Եթե հակված եք ցանկապատը կոտրելուն, ապա դուք շատ ուղիղ մարդ եք, և ձեզ հատուկ են կտրուկ կայացաված որոշումները:
- Անտառը ձեր ներքին էությունն է: Որքան լուսավոր է ձեր պատկերացրած անտառը, այնքան լուսավոր է ձեր հոգում ու մտքերում: Եթե անտառի ծառերը միատեսակ չեն, ապա դուք հետաքրքիր անձնավորություն եք, ով անընդհատ ձգտում է նոր գիտելիքների: Եթե անտառը փշատերև է, ապա դուք իրատես եք, ամուր կանգնած գետնի վրա և գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից: Դուք նաև շատ վստահելի մարդ եք, և ձեզ պարտքով գումար տալն այնքան էլ ռիսկային չէ:
- Բանալին ձեր երջանկությունն է: Այստեղ ամեն ինչ պարզ է: Որքան փոքր է բանալին, այնքան ավելի մեծ նշանակություն ձեզ համար ունեն հոգեկան հավասարակշռությունը, երջանկությունն ու զուգընկերոջ հետ մտերմությունը: Իսկ որքան մեծ է բանալին, այնքան շատ նշանակություն ձեզ համար ունեն նյութական արժեքները: Որքան գեղեցիկ է բանալին, այնքան շատ եք դուք ուշադրություն դարձնում ձեր կյանքի էսթետիկ կողմին: Եթե դուք բանալին վերցնեք ձեզ հետ, նշանակում է՝ դուք հակված չեք բաց թողնելու ձեզ ընձեռնված հնարավորությունը: Եթե դուք բանալին կախում եք ծառի ճյուղից կամ պարզապես անցնում եք դրա կողքով, ապա դուք հաճախ բաց եք թողնում լավ հնարավորությունները ու թողնում եք դրանք ուրիշներին:
- Ջուրը ձեր զգացմունքների, ձեր սիրելի էակի արտացոլումն է: Որքան խորն է ջուրը, այնքան խորն են ձեր զգացմուքնները նրա հանդեպ: Եթե դա հանգիստ լիճ է, ապա դուք և ձեր ընտրյալը հավասարակշռված մարդիկ եք: Եթե դա արագահոս գետ է, առու կամ ջրվեժ, ապա դուք կրքոտ ու անհանգիստ բնավորություն ունեք: Ձեզ համար ամեն օրը զգացմունքների շրջապտույտ է, ձեզ պետք է մշտական ուշադրություն և սիրելիի անդադար ներկայություն ձեր կողքին:
- Եթե դուք պարզապես նստում եք ջրի կողքին, ապա ձեզ բավարարում է ձեր սիրելիի առկայությունը ձեր կողքին: Եթե որոշում եք լվացվել կամ լողանալ այդ ջրով,ապա դուք ամբողջությամբ ձուլվում եք ձեր սիրելիի հետ, ձեզ համար շատ կարևորն են ուշադրության նշանները, քնքուշ խոսքերը և այլն:
- Տունը և կինը (տղամարդը), ով ձեզ կանչում էր իր մոտ, գայթակղություններն են ձեր ճանապարհին և ցույց են տալիս ձեր հակվածությունը դրանց հանդեպ:
- Ճանապարհը՝ տնից այն կողմ, ձեր հետագա կյանքն է: Եթե ճանապարհին դեռ խոչընդոտներ կան, նշանակում է՝ դուք ձեր սխալներից դասեր չեք քաղում: Իսկ երկնքում արևի դիրքը խոսում է այն մասին, թե որքանով ձեզ կհաջողվի իրականություն դարձնել ձեր ծրագրերը:
In this article
- ԱՆՁՆԱԿԱՆ ԱՃ
- անձի հոգեբանություն
- անձնական կյանք
- առաջնահերթություններ
- ասոցատիվ թեստ
- ասոցատիվ թեստեր
- ավճար թեստեր
- արժեքային համակարգ
- արժեքներ
- արժեքների մասին
- երազանքներ
- թեստ
- թեստ բնավորության մասին
- թեստ սիրո մասին
- թեստեր
- իմ երազանքի տունը
- կյանք
- կյանքի ճանապարհ
- կյանքի մասին
- կյանքի նպատակ
- կյանքի ուղի
- հաջողություն
- հարաբերություններ
- հետաքրքիր թեստ
- հետաքրքիր թեստեր
- հոգեբանական թեստ
- հոգեբանական վերլուծություն
- ճանապարհ դեպի սիրելին
- նպատակ
- նպատակներ
- նպատակների մասին
- սիրային հարաբերություններ
- տուն
- ցածր ինքնագնահատական
- օնլայն թեստ
- օնլայն թեստեր
Join the Conversation