ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՌԻՉԱՐԴ ԳԻՐԻՑ

Պարզ, բայց հզոր մի վարժություն հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրից: Փորձեք և ինքներդ կհամոզվեք, թե ինչպես գլխիվայր կշրջվի ձեր կյանքը ու կդառնա շատ ավելի երջանիկ:

8676
Երջանկության բաղադրատոմս Ռիչարդ Գիրից

«…Կա մի պարզ, բայց շատ ուժեղ վարժություն, որը ես սկսել եմ կիրառել դեռ շատ տարիներ առաջ:

Ում էլ ես հանդիպեմ իմ ճանապարհին, լինի դա մարդ, թե ինչ-որ միջատ, այդ արարածի վերաբերյալ ԱՌԱՋԻՆ միտքը, որին ես թույլ եմ տալիս հայտնվել իմ գլխում, հետևյալն է՝ «ԵՍ ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ»: Բայց ամենակարևորն այն է, որ այդ միտքը իսկապես լինի ամենա-ամենաառաջինը՝ «ԵՍ ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ»:

Այդ միտքն ամբողջությամբ փոխում է այն, ինչ տեղի է ունենում ձեր և այդ մարդու միջև հետագայում: Ես ասում եմ դա՝ ելնելով իմ սեփական փորձից:

Երբեմն շատ դժվար է լինում, օրինակ, երբ հանդիպում ես քո թշնամիներից մեկին, կամ երբ հայտնվում ես անսպասելիորեն դժվար իրավիճակում: Բայց միևնույն է, պետք է կարողանալ կառավարել բացասական էմոցիաները:

Դուք հնարավորություն եք ունենում ձեր շուրջը տարածություն ստեղծել: Դուք տեսնում եք, թե ինչպես է բացասական էմոցիան ի հայտ գալիս, բայց մինչև այն կհասցնի կլանել ձեզ, դուք հասցնում եք վերափոխել այն:

Բարկությունն ու դժկամությունը ոչ այլ ինչ են, քան անտեղյակություն իմ կողմից, անտեղյակություն՝ դիմացինի կողմից: Վերափոխեք բարկությունը, բաց թողեք այն, վերածեք այն սիրո:

«ԵՍ ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ»: Փորձեք և կտեսնեք, թե ինչպես է այս մեկ նախադասությունը փոխում ձեր կյանքը»:

Ռիչարդ Գիր

In this article


Join the Conversation