ՄԱՐԶԵՔ ՁԵՐ ՍԵՐՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՄԱՐԶՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՄԱՐՄԻՆԸ

Կյանքում ամեն ինչ շատ տրամաբորեն է կառուցված: Ուզում ես նիհարել, մի կեր քաղցր, ուզում ես բարձր աշխատավարձ ունենալ, աշխատիր քո կարողությունների վրա և անդադար աճիր, ուզում ես նոր տպավորություններ ունենալ, տոմս գնիր և մեկնիր ինչ-որ տեղ:

8348
Մարզեք ձեր սերը

Իսկ ի՞նչ ենք մենք անում, երբ ուզում ենք, որ մեր զուգընկերոջ հետ հարաբերություններն իդեալական լինեն: Ամենից հաճախ, մենք պարզապես նստում ենք ու սպասում: Բայց ինչո՞ւ սպասել, եթե կա հնարավորություն և, ամենակարևորը, ցանկություն, այդ հարաբերությունները ավելի ամուր ու ներդաշնակ դարձնելու համար: Ձեզ ենք ներկայացնում «վարժություններ», որոնք կիրառելով՝ դուք կկարողանաք ձեր սիրելիի հետ կառուցել ավելի ամուր ու երջանիկ հարաբերություններ և պահպանել ձեր սերը երկար-երկար տարիներ:

ՀԻՇԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ

Ժամանակն արագ է թռչում, ամիսը ամսի հետևից, տարին տարվա հետևից, և մենք ինքներս էլ չենք նկատում, թե ինչպես ենք կորցնում մեր քնքշանքը, հանդուրժողականությունը, դիմացինին հասկանալու և ընդունելու պատրաստակամությունը, այն ամենը, ինչով սկսվել էին հարաբերությունները: Վերադարձրեք դրանք: Այդ հատկանիշները ձեզ պետք են միշտ, ինչպես և պետք է ձեր զուգընկերոջը սիրահարվածի աչքերով մշտապես նայելու կարողությունը:

ԽՆԴՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ

Մենք սովոր ենք կարծել, թե մեր զուգընկերը մեզ այնքան լավ գիտի, որ նախօրոք կարող է գուշակել մեր բոլոր ցանկությունները: Մեր կողմից չբարձրաձայնված ցանկությունները մեր մեջ առաջ են բերում հստակ սպասելիքներ: Եվ եթե այդ սպասելիքները չեն արդարանում, մենք սկսում ենք կասկածել մեր փոխըմբռնման և անգամ մեր հարաբերությունների ամրության վրա: Մինչդեռ բավական է ասել սիրելիին, թե ինչ ենք ցանկանում այդ պահին, և ամեն ինչ տեղը կընկնի այդ պարզ լուծման շնորհիվ:

ՄԻ ՀԱՐՑՐԵՔ՝ «ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՆՑԵԼ ՕՐԸ»

Այս ձանձրալի հարցի պատասխանը սովորաբար լինում է. «Սովորական, իսկ քո՞նը»: Այս երկխոսությունը չի մոտեցնում մեզ, ընդհակառակը, կարող է փչացնել հարաբերությունները՝ առօրեական միօրինակ երանգ հաղորդելով զրույցներին: Դրա փոխարեն հարցրեք, օրինակ՝ «Ի՞նչ հետաքրքիր բան է եղել այսօր աշխատավայրում», «Ինչ-որ զվարճալի բան այսօր պատահե՞լ է ձեզ մոտ», «Նորությունները կարդացե՞լ ես: Հետաքրքիր բան կա՞»: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե որքան հետաքրքիր ու կենդանի կդառնա ձեր զրույցը:

ԴԱՐՁԵՔ ՓՈՐՁԱԳԵՏ ՄԵԿԴ ՄՅՈՒՍԻ ՀԱՄԱՐ

Ի՞նչ գիտեք դուք ձեր սիրելիի նախասիրությունների ու ճաշակի մասին: Այսինքն, իսկապես գիտեք, թե ինչ կհավաներ նա, այլ ոչ թե պարզապես ենթադրում եք: Հարցեր տվեք, հետևեք ձեր զուգընկերոջ արձագանքին այս կամ այն իրավիճակում, ինչ-որ իրերի, իրադարձությունների հանդեպ: Այդ գիտելիքները ձեզ պետք կգան, որպեսզի հարմար առիթի դեպքում կարողանաք ուրախացնել նրան:

ԳՐԱՎԻՉ ՄՆԱՑԵՔ

Խոսքը ոչ միայն ննջասենյակում գրավիչ լինելու մասին է, այլև առօրյա կյանքում: Փորձեք հասկանալ, թե ինչն է դուր գալիս ձեր սիրելիին ձեր մեջ, իսկ ինչն է, ընդհակառակը, վանում: Միասին քննարկեք, թե ինչն է գրավում ձեզ մեկդ մյուսի մեջ: Բաց մի թողեք առիթը տանը, ամենասովորական պահի միմյանց ուրախացնելու համար:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԲԱՐ ՄՈՏԵՑԵՔ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԳՍՏԻՆ

Միասին որոշեք այն վայրերը, որտեղ կարելի է հրաշալի հանգստյան օրեր անցկացնել: Փորձեք ռոմանտիկ երեկոներ կազմակերպել՝ առանց մի կոպեկ փող ծախսելու, ազատություն տվեք ձեր երևակայությանը և փորձեք ավելի հետաքրքիր բան մտածել, քան բազմոցին նստած ֆիլմ նայելն է: Այդ մեկը դուք միշտ էլ կհասցնեք, երբ տուն վերադառնաք հետաքրքիր զբոսանքից հետո:

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ՝ ԿԱՐՈՂԱՑԵՔ ԿՏՐՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Աշխատավայրում եղած խնդիրները կարող են հետին պլան մղել ձեր հարաբերություները: Երբ դուք ձեր սիրելիի կողքին եք, պետք է կարողանաք կտրվել աշխատանքային հարցերից: Լսեք, այլ ոչ թե ձևացրեք, որ լսում եք, հաճույք ստացեք համատեղ զբաղմունքներից, իսկապես հետաքրքրվեք ձեր զուգընկերոջով: Գործերը դեռ կհասցնեն վերադառնալ ձեր կյանք, բայց թույլ տվեք նրանց դա անել առավոտյան, երբ դուրս կգաք տնից ու կուղևորվեք աշխատանքի: Существует очень много разных жанров порно. И бывает довольно сложно выбрать тот жанр, что придётся по душе. И иногда можно выбрать порно зрелые анал дают на растерзание различным людям: от людей с маленьким членом, до негров с хуйцом размером с истребитель, который истребляюще разрывает их анал.

ԵԹԵ ՎԻՃՈՒՄ ԵՔ, ԸՆԴՄԻՋՈՒՄ ՎԵՐՑՐԵՔ

Եթե կրքերն այնպես են թեժացել, որ դուք կարող եք անցնել եզրագիծը, որտեղից հետդարձ կարող է չլինել, պարզապես ընդմիջում վերցրեք, առաջարկեք խոսակցությունը շարունակել 10 րոպեից, երեկոյան կամ հաջորդ օրը: Ձեր հուզականության մակարդակը կիջնի և դուք ավելի սթափ որոշում կկայացնեք՝ առանց միմյանց վիրավորելու:

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Հաճախ մենք ցույց ենք տալիս միայն այն զգացմունքները, որոնք մակերեսային են, օրինակ՝ համաձայնությունը կամ դժգոհությունը ինչ-որ բանի նկատմամբ: Բայց փորձեք ձեր զուգընկերոջը ցույց տալ նաև այն զգացմունքները, որոնք ձեզ հանգեցրել են այդ արձագանքին: Օրինակ, բացատրեք, թե ինչու եք բարկացած, ինչու եք այդքան ոգևորված, ինչու եք հիասթափված, ինչու եք ըմբոստանում կամ ինչու եք ձեզ ընկճված զգում: Որքան խորն են այդ զգացմունքները, և որքան տեսնալի են դրանք ձեր զուգընկերոջ համար, այնքան ավելի հեշտ կլինի նրան հասկանալ ձեզ և լինել ձեր կողքին ցանկացած իրավիճակում:

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ Ի ՍՐՏԵ

Ներողություն խնդրելու կարողությունը շատ կարևոր է հարաբերությունների համար, բայց դա միայն այն դեպքում, երբ այդ ներողությունն իսկապես անկեղծ է: Ձեր սիրելիին փորձեք բացատրել, թե ինչու եք այդպես վարվել և ինչի եք պատրաստ իրավիճակն ուղղելու համար: Անկեղծ եղեք, առանց անկեղծության ձեր զուգընկերը դժվար թե կարողանա իսկապես հասկանալ ձեզ:

Աղբյուր` MBG

In this article


Join the Conversation