Տիեզերքը քեզ տվել է կյանք, իսկ դու փնտրում ես խաղեր՝ ժամանակը սպանելու համար: Տիեզերքը քեզ տվել է ձեռքեր ու ոտքեր, իսկ քեզ բավարարում է մատիդ միայն մեկ հպումը հեռախոսի էկրանին:
Տիեզերքը քեզ տվել է մի ամբողջ մոլորակ, իսկ դու չես էլ եղել հարևան թաղամասում: Տիեզերքը քեզ տվել է լեզու, իսկ դու նախըտրում ես հաղորդագրություն ուղարկել զանգելու փոխարեն: Տիեզերքը քեզ տվել է աչքեր, իսկ դու չես էլ նայում աստղերին: Տիեզերքը քեզ տվել է հրաշքներով ու հեքիաթներով լի կյանք. բավական է միայն ուշադրություն դարձնել: Բավական է միայն տերևը բարձրացնել, և դու կտեսնես դրա տակ թաքնված հատապտուղը:
Դրա փոխարեն դու միայն փնթփնթում ես, որ բոլորը շրջապատում պարտական են քեզ՝ կառավարությունը, պաշտոնյաները, ընկերները, բարեկամները: Տիեզերքը քեզ տվել է ամեն ինչ, բավական է միայն բացել աչքերդ ու տեսնել աշխարհը: Քո առջև հազարավոր ճանապարհներ կան, իսկ դու ընտրում ես այն ճանապարհը, որն առաջինն ես տեսել: Քո առջև հարյուրավոր քաղաքներ կան, հազարավոր լեզուներ, միլիոնավոր մշակույթներ, իսկ դու անգամ չես փորձում տեսնել, թե ինչ կա շղարշի հետևում:
Քո աշխարհը քո աշխատանքն է, տունը և մոտակա սրճարանը: Տիեզերքը քեզ տվել է համի զգացողություն, որպեսզի փորձես միլիոնավոր ուտելիքներ, որոնք կան այս աշխարհում: Իսկ դու արդեն քանիերորդ տարին խմում ես նույն գարեջուրը: Դու նույնիսկ համարձակություն չունես որևէ նոր բան փորձելու համար:
Դու կարծո՞ւմ ես, որ ամեն ինչ վաղն ինքն իրեն կփոխվի: Ոչ: Փոխել ինչ-որ բան կարող ես միայն դու: Եվ այլևս ոչ ոք:
Բարի գալուստ Երկիր մոլորակ…
Join the Conversation