Եվ որպեսզի կարողանան իրար լավ հասկանալ, իտալացիները սկսել են ակտիվ գործածել նաև ժեստերի լեզուն: Ահա թե ինչու իտալերենը նաև այդքան հուզական ու արտահայտիչ է դարձել:
Եթե փորձում եք կամ ցանկություն ունեք սովորելու այս գեղեցիկ լեզուն, ապա այս հրաշալի ռեսուրսները հենց ձեզ համար են: Իսկական գանձարան իտալերեն սովորողների համար:
ՕՆԼԱՅՆ ԿՈՒՐՍԵՐ
Book2 – Որակյալ ձայնագրություններով իտալերենի կուրս, որն իր մեջ ընդգրկում է բառարան և զրուցարան, որոնք կարելի է նաև ներբեռնել: Այստեղ կարելի է սովորել նաև այս լեզուներ:
Speakasap – Այստեղ ներկայացված են իտալերենի, ինչպես նաև այլ լեզուների անվճար կուրսեր: Կա նաև հնարավորություն գտնել իտալերենի ուսուցիչ և պարապել նրա հետ Skype-ի միջոցով:
Englishonlinefree – Այս ռեսուրսը շատ հարմար է սկսնակների համար, քանի որ այստեղ կարելի է սովորել հնչյունաբանություն, քերականության հիմունքներ, ինչպես նաև գտնել զրուցարան, փոքր տեսանյութեր և այլ օգտակար ուսումնական նյութեր:
Italianoperstranieri – Կրթական նյութերի ու գործիքների մեծ ու անվճար պորտալ, որից օգտվելու համար, սակայն, պետք է փոքր-ինչ իտալերեն իմանալ:
ԻՏԱԼԵՐԵՆԸ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ
vk.com/ityaz – Vkontakte սոցցանցում իտալերեն սովորողների ամենամեծ ու օգտակար խումբը:
vk.com/musica_it – Նույնպես խումբ Vkontakte-ում, որտեղ, իտալական ժամանակակից երաժշտություն լսելով, կկարողանաք վայելել իտալական երգերն ու մտապահել նոր բառերը:
Livemocha.com – Բավական տարածված սոցիալական ցանց օտար լեզուներ սովորողների շրջանում: Այստեղ կան դասեր, վարժություններ, սեփական ձայնը ձայնագրելու, ինչպես նաև այլ օգտատերերի հետ շփվելու հնարավորություն:
ՏԵՍԱԴԱՍԵՐ
Italianoinfamiglia – Իտալերեն տեսադասեր սկսնակների համար, կարճ առօրեական տեսարաններ՝ համապատասխան բացատրություններով:
Полиглот. Итальянский за 16 часов – Культура հեռուստաալիքի այս հաղորդաշարը պարզ ու հետաքրքիր դասերի միջոցով սովորեցնում է իտալերեն ընդամենը 16 դասաժամի ընթացքում:
bbc – Իտալերեն սկսնակների համար BBC-ի կողմից:
YouTube.com – Իտալերենի հիմունքներ զբոսաշրջիկների համար:
Oneworlditaliano – Կենուրախ Վերոնիկայի փոքրիկ տեսադասերը հրաշալի տարբերակ են այն մարդկանց համար, ովքեր արդեն փոքր-ինչ տիրապետում են այս լեզվին:
ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Italian-verbs – Շատ հարմար կայք բայեր խոնարհելու համար: Կարող եք գրել անորոշ դերբայը և այն ձեզ կառաջարկի ձեզ պետքական բայի բոլոր անհրաժեշտ ձևերը:
Terralatina – Օգտակար տեղեկություններ քերականության մասին, ինչպես նաև վարժություններ սովորածն ամրապնդելու համար:
Impariamo l’italiano – Կրթական կայք, որտեղ ներկայացված են քերականության ու բառապաշարի վերաբերյալ թետեր և վարժություններ, առածներ և ասացվածքներ, երգեր, տեսանյութեր և այլն:
Archivium– Ամեն ինչ իտալերենի բայերի մասին:
ԲԼՈԳՆԵՐ
Italian-blog -Բլոգ, որը պարունակում է մեծ թվով աուդիո և տեսանյութեր, դասեր և օգտակար ռեսուրսներ:
Initaliano – Այս բլոգում կարելի է գտնել մեծաքանակ օգտակար տեղեկություններ, երաժշտություն, տեսադասեր, քերականության կանոններ, օգտակար հղումներ և այլն:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Hellotalk – Պարզապես ընտրեք լեզուն, որը ուզում եք սովորել (ներկայացված է ավելի քան 100 լեզու) և ծանոթություն հաստատեք տվյալ լեզվի լեզվակիրների հետ:
DuoLingo – Անվճար հավելված՝ շատ լավ համակարգված բովանդակությամբ: Հրաշալի համապատասխանում է սկսնակներին:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Languageguide – Այս ռեսուրսը հնարավորություն է տալիս յուրացնել լեզվի հիմնական բառապաշարը: Պարզապես մոտեցրեք սլաքը համապատասխան օբյեկտի և լսեք բառի կամ բառակապակցության ճիշտ արտասանությունն իտալերենում:
Forvo – Աուդիոբառարան, որը պարբերաբար լրացվում է լեզվակիրների կողմից:
Etimo – Իտալերենի արմատական բառարան:
Multitran – Պարզ ու հարմարավետ բառարան և թարգմանիչ:
Quia – Օնլայն վիկտորինաներ և խաղեր բառապաշարի ամրապնդման համար:
ԻՏԱԼԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ
Repubblica – Հռոմեական թերթ, որը լուսաբանում է երկրի հիմնական նորությունները:
Corriere – Իտալիայում ամենաշատ ընթերցվող թերթերից մեկի օնլայն տարբերակը:
Rai – Իտալական հեռուստատեսություն:
Radiovolna – Բազմաթիվ իտալական ռադիոկայաններ:
In this article
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- ինչպես սովորել իտալերեն
- ինչպես սովորել իտալերեն լեզու
- իտալալեզու
- իտալերեն
- իտալերեն կուրսեր
- իտալերեն օնլայն
- իտալերենի մակարդակ
- իտալերենի մակարդակներ
- իտալերենի ուսուցում
- Իտալիա
- լեզու
- լեզուներ
- լեզվակիր
- խոսակցական իտալերեն
- կայքեր իտալերեն սովորելու համար
- կայքեր լեզուներ սովորելու համար
- հետաքրքիր թեստ
- շփում
- շփում իտալերենով
- որտեղ սովորել իտալերեն
- սովորել իտալերեն
- սովորել իտալերեն օնլայն
- օնլայն թեստ
- օնլայն թեստեր
- օտար լեզու
- օտար լեզուներ
Join the Conversation