ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՍԻՐՈ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Մայր Թերեզան աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր, իսկ նրա կյանքն ու գործունեությունը ամենանշանակալի իրադարձություններից էին 20-րդ դարում:

18286
Մայր Թերեզայի սիրո պատգամները

Այս փոքրամարմին միանձնուհին այնպիսի նվաճումների էր հասել, որոնց հետ անհամեմատել էին անգամ աշխարհի մեծագույն առաջնորդների գործերը: Առ այսօր Մայր Թերեզայի պատգամները շարունակում են հեղափոխել միլիոնավոր մարդկանց սրտեր և արթնացնում են նրաց մեջ այն ամենն, ինչ բարի է և մարդկային:

Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք ինչ-որ բան անել սիրով: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին:

Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել:

Ի՞նչ կարող եք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Գնացեք տուն և սիրեք ձեր սեփական ընտանիքը:

Հեշտ է սիրել նրանց, ովքեր քեզանից հեռու են։ Ավելի դժվար է սիրել նրանց, ովքեր քո կողքին են:

Երբ դուք քննադատում եք մարդկանց, ձեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար։

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։ Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

Թող նա, ով մտնում է ձեր կյանք, ձեզնից հեռանա՝ դառնալով ավելի լավն ու ավելի երջանիկ։

Սիրեք և ձեր սերը թող նույնքան բնական լինի, որքան շնչառությունը։ Ոչինչ մի պահանջեք, ոչինչ մի անկանալեք։ Եթե ինչ-որ բան ձեզ տրվում է, երախտապարտ եղեք։ Իսկ եթե ոչինչ չի տրվում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։

Լավագույն դեղը սերն ու հոգատարությունն է։

Պարտադիր չէ մեծ գործեր անել։ Կարելի է անել փոքր, բայց մեծ սիրով լցված գործեր։

Հիասթափվելով մի մարդուց՝ մի պատժեք մեկ ուրիշին դրա համար: Մի կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու կարողությունը։

Խրախուսանքի ու քաջալերանքի խոսքերը կարող են շատ կարճ լինել, բայց դրանք ունեն անվերջ արձագանք։

Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։

Ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր երեխաներին: Կարևոր չէ, թե ում եք դուք ժպտում, կարևորն այն է, որ դա օգնում է ձեզ սիրով լցվել մարդկանց հանդեպ:

Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դուք դրանք նկատում շրջապատող աշխարհում։

Սեր տարածեք ամենուր, որտեղ էլ որ կգտնվեք, բայց առաջին հերթին ձեր ընտանիքում։

Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ կազմավորված շարժմանը։ Կանչեք ինձ, եթե լինի շարժում հանուն խաղաղության։

Ամենամեծ աղքատությունը հոգու աղքատությունն է։

Մերձավորին սիրել նշանակում է նրան բարին ցանկանալ: Սիրելն արվեստ է, այն մարզում է պահանջում: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամերով մարզվում են, որպեսզի կատարելագործեն իրենց կարողություններն ու ընդունակությունները: Սիրո դեպքում էլ նույնն է: Եթե մենք սիրելու համար ջանքեր չգործադրենք, մենք միայնակ ու դժբախտ կլինենք:

Կյանքը հնարավորություն է, օգտագործեք այն:
Կյանքը գեղեցկություն է, հիացեք նրանով:
Կյանքը երանություն է, ճաշակեք այն:
Կյանքը երազանք է, իրականացրեք այն:
Կյանքը մարտահրավեր է, ընդունեք այն:
Կյանքը պարտք է, կատարեք այն:
Կյանքը խաղ է, խաղացեք:
Կյանքը հարստություն է, գնահատեք այն:
Կյանքը սեր է, վայելեք այն:
Կյանքը գաղտնիք է, բացահայտեք այն:
Կյանքը վիշտ է, հաղթահարեք այն:
Կյանքը պայքար է, ընդունեք այն:
Կյանքը արկած է, խիզախեք:
Կյանքը երջանկություն է, արարեք այն:
Կյանքը չափազանց գեղեցիկ է, մի կործանեք այն:
Արժե ապրել, մի ոչնչացրեք ձեր կյանքը…

In this article


Join the Conversation